Ուկրաինայում այսօր ընթանում են Գերագույն ռադայի ընտրություններ։ Մասնակցությունն ընտրություններին Կիևի ժամանակով ժամը 13.40-ի տվյալներով կազմել է 23,56 տոկոս։
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կադունա քաղաքում կիրակնօրյա աղոթքի ժամանակ պայթեցվել է կաթոլիկ եկեղեցի։ Տուժել են մեծաթիվ մարդիկ։ Նիգերիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հաղորդում է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Սենդի կոչվող փոթորկի հետևանքով Կուբայի արևելքում ավելի քան 130 հազար տուն է փլուզվել։ Տարերային աղետը մեծ վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին և գյուղատնտեսությանը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր Փարիզում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
Մահմեդականների համար սրբազան Ղուրբան բայրամ տոնի օրը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մայմանա քաղաքի մզկիթի մոտ պայթյուն է որոտացել։ Ավելի քան 37 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։
Իսրայելի իշխանությունները մեղադրում են Սուդանին, որ այդ երկիրը դե ֆակտո դարձել է Իրանից դեպի աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներ զենքի տարանցման ճանապարհ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում։ Հատուկ դրա համար նա ժամանել է հայրենի Չիկագո։ Այդպիսով նա դարձել է պատմության մեջ առաջին նախագահը, ով քվեարկել է՝ չսպասելով ընտրությունների օրվան։
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։