Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քրիստոնյա աշխարհի աչքի առաջ

Քրիստոնյա աշխարհի աչքի առաջ
20.08.2024 | 08:12

Ուղիղ 11 ամիս առաջ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը, հերթական անգամ լայնածավալ պատերազմ սանձազերձեց ամբողջովին շրջապափակված և հումանիտար ծանր իրավիճակում գտնվող Արցախի դեմ, ինչի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախի Հանրապետությունը: Պատերազմի ընթացքում թիրախավորվեցին բազմաթիվ քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներ: Առկա բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այդ ընթացքում ադրբեջանական օկուպացիոն ստորաբաժանումների իրականացված հանցանքները, մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործություններ են: Արցախի ամբողջական հայաթափումից և ժամանակավորապես բռնազավթումից մինչ օրս Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից ոչնչացվեցին և յուրացվեցին բազմաթիվ պատմամշակութային արժեքներ, մի շարք բնակելի թաղամասեր և ամբողջական բնակավայրեր: Մասնավորապես՝

Չարեքտարի վանքն հայտնվեց ադրբեջանական վանդալիզմի թիրախում

(https://monumentwatch.org/hy/alerts/չարեքտարի-վանքն-ադրբեջանական-վանդալ/), ոնչացվեցին բազմաթիվ բնակավայրերի և պամամշակութային հուշարձանների մերձակայքում տեղակայված ցուցանակները, օգտագործելով ծանր շինարարական տեխնիկա ու զինտեխնիկա, Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչը տապալեցին (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-տապալել-է-ստեփանակերտի-խաչ/ ; https://www.aravot.am/2023/10/03/1373854/), Արցախի Մարտակերտի Վանք գյուղում քանդեցին ավտոմեքենաների համարանիշների պատը` Ադրբեջանի նախագահի հրամանով (https://monumentwatch.org/hy/alerts/վանքի-ավտոմեքենաների-համարանիշների/), ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանցիները-ստեփանակերտում-վանդա/), Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանն-աղբակույտի-է-վերածել-շուշի /), Ադրբեջանն ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանն-ավերել-է-քաշաթաղի-շրջանի-աղ/ ), ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանցիներն-ավերել-են-մարտակերտ-ք/), Անատոլի Զինևիչի կիսանդրու ավերումը

( https://monumentwatch.org/hy/alerts/անատոլի-զինևիչի-կիսանդրու-ավերումը/ ), Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-վանդալիզմի-է-ենթարկել-արցա/ ), Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը ավիրվել է ադրբեաջանցի վանդալների կողմից (https://monumentwatch.org/hy/alerts/Արցախի-հակակու-գյուղի-զոհվածների-հիշ/), ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի հերոս՝ Աշոտ Ղուլյանի հուշաքարը ( https://monumentwatch.org/hy/alerts/բռնազավթված-ստեփանակերտում-ադրբեջան/), Ադրբեջանը հեռացրել է Վանքասարի եկեղեցու խաչը (https://monumentwatch.org/hy/alerts/Ադրբեջանը-հեռացրել-է-վանքասարի-եկեղե/), Ադրբեջանը ոչնչացրել է` Իվան Իսակովի կիսանդրին Ստեփանակերտում (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-իվան-իսակովի-կի/), Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-ստեփանակերտի-վ/), Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-ստեփանակերտի-մ/), Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում գտնվող՝ Շառլ Ազնավուրի կիսանդրին

(https://monumentwatch.org/hy/alerts/Ադրբեջանը-ոչնչացրել-է-Ստեփանակերտի-հ/), Գետավանի հուշարձանն՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախում (https://monumentwatch.org/hy/alerts/Գետավանի-հուշարձանն՝-ադրբեջանական-վ/), Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին (https://monumentwatch.org/hy/alerts/Ադրբեջանը-հողին-է-հավասարեցրել-Շուշի/ ), Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-հիմնահատակ-ավերել-է-քարինտ/), Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-շուշի-քաղաքի-ղա/), Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի

Սբ․ Համբարձման եկեղեցին (https://monumentwatch.org/hy/alerts/Ադրբեջանը-հիմնահատակ-ոչնչացրել-է-բեր/), ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանցիները-պղծել-են-բերդաձորի-զո/ ), ձևախեղվում է Արցախի պետական համալսարանի շենքը և ոչնչացվում համալսարանի պատերից հայկական գրությունները, Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը

(https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-ոչնչացվել-են-տանկ-հուշարձան/), մինչ այդ հեռացվել էր Տանկ հուշարձանը, Ադրբեջանը այս անգամ ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցին կից կանգնեցված հուշաղբյուրը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-այս-անգամ-ավերել-է-շուշիի-խա/), Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի վերափոխման աշխատանքներին (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ձեռնամուխ-է-եղել-ստեփանակե/ ), Ադրբեջանի թիրախում Մարտակերտի շրջանի Վանք գյուղի հուշակոթողներն են / https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանի-թիրախում-վանք-գյուղի-հուշա/ ), Ոչնչացվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը (https://monumentwatch.org/hy/alerts/ոչնչացվել-է-ադրբեջանի-վերահսկողությ/), Մոխրենես գյուղը՝ ադրբեջանական հարձակումների թիրախում (https://monumentwatch.org/hy/alerts/մոխրենես-գյուղը՝-ադրբեջանական-հարձա/), ադրբեջանական վանդալիզմի զոհ է դարձել նաև Խծաբերդը ( https://www.facebook.com/OmbudsmanofCultureoftheArmenianHighlands/posts/հայկական-լեռնաշխարհի-մշակութային-ժառանգության-օմբուդսմեն-ժամանակավորապես-բռնազավ/401005393003634/ ), ոչնացվել են բազմաթիվ հուշանկույներ նվիրված հանուն հայրենիքի նահատկաված հերոսների, Ստեփանակերտի տարբեր հատվածներում ոչնչացվել են մի շարք արձաներ և պատկերաքանդակներ

(https://www.facebook.com/OmbudsmanofCultureoftheArmenianHighlands; https://www.aravot.am/?s=Հովիկ+Ավանեսով ):

Այս ցանկը ամբողջական չէ և աճում է երկչափական պրոգրեսիայով`ամեն վայրկյան արձանագրելով վանդալիզմի նորանոր դեպքեր: Եվ այս ամենը քրիստոնյա աշխարհի աչքի առաջ: Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանի ղեկավարությունը վարում է նաև Արցախի իսլամացման քաղաքականություն:

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայկական լեռնաշխարհի

մշակութային ժառանգության օմբուդսմեն

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3381

Մեկնաբանություններ