Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՀՀ իշխանություն-ընդդիմություն «գործարքն» ու Սրբազանի պայքարը

ՀՀ իշխանություն-ընդդիմություն «գործարքն» ու Սրբազանի պայքարը
17.05.2024 | 19:34

Այն, որ ՀՀ գործող իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմություն կոչվածը մի թելով թելված են և իրար փոխլրացնելով, պասերով, լատենտ բայց սինխրոն աշխատում են՝ այլևս ոչ մի կասկած չի հարուցում:

Եթե դաշնակն օրեր առաջ, Բագրատ Սրբազանի շարժման ֆոնին հայտարարում էր, թե «կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնմանը, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ», այդկերպ հասկացնելով, որ կա նման իրավաքաղաքական լծակ, բայց կա նաև պայման՝ կամ կրկին իշխանության ենք գալիս կամ շարունակեք հանդուրժել ու տառապել, ապա այսօր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ «Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց չեն սկսի, քանի դեռ ՔՊ-ից 18 պատգամավորի չեն համոզել միանալ այդ գործընթացին»։

Վերջինս, ի հավելումն, իրավական տեսանկյունից փորձում է բացատրել հետագայում իմպիչմենտի «պռավալի» հավանականության սցենարն ու պատճառահետևանքները:

Այս ամենը լսելով, տեսնելով նաև շարժման թափը, որի ծավալով պայմանավորված ֆրակցիաներն իրավական քայլերի էին դիմելու ու այդպես էլ չդիմեցին, ակամա հարց է առաջանում.

Դուք ձե՞ռք եք առնում Հայ ազգին ու այն հազարավոր մարդկանց, որոնք դուրս են եկել փողոց:

Ժողովրդին «քաշելը» դեռ մի կողմ, ազգը սովոր է, խաբվելու իմունիտետ է ձեռք բերել, անգամ չի էլ զարմանում, ոչ էլ վրդովվում, բայց դուք դեռ այսքանից հետո պայմաններ պետք է թելադրե՞ք մինչ ինչ-որ բան անելը:

Դուք դրա բարոյական իրավունքն ունե՞ք:

Այն էլ ձեր արած-չարածից հետո:

Կամ դուք պետք է համոզեք, «վերբովկա» անեք ՔՊ-ական 18 պատգամավորի, ստանաք բոլորի համաձայնությունը, որ նո՞ր ձեր մասով գնաք իմպիչմենտի:

ՈՒ՞մ հասկանալի չէ, որ դուք դա անողը չեք, որ դա առհասարակ անհնար է:

Որ խոսքը 3-4-ի մասին չէ, 18 ՔՊ-ականի մասին է:

Կամ ու՞մ հասկանալի չէ, որ իմպիչմենտի գործընթացն ինքնին դատապարտված է ձախողման:

Որ անկախ դրանից, դուք կարող եք և պետք է դա ձեռնարկեք՝ այդկերպ ցույց տալով ձեր պատրաստակամությունն ու վճռականությունը:

Ի վերջո, այդ քայլով պարկեշտություն դրսևորեք, ձեր երեսը պարզաջրեք, ձեր հանդեպ կորսված վստահությունը փորձեք վերականգնել և ինչու չէ, եթե անխտիր բոլորդ դա անեք, ապա նոր այդժամ մինիմում 18

ՔՊ-ականի էլ մտածելու տեղիք ու ձեզանով անելու շանս կստեղծեք:

Իսկ եթե իրոք անկեղծ եք, ապա իմպիչմենտը ձախողելու դեպքում, որպես պլան «Բ» բոլոր ընդդիմադիրներդ ձեր մանդատները պետք է վայր դնեք:

Այ դա ավելի իրատեսական է, ավելին՝ դրանով միանշանակ գնալու եք արտահերթ ընտրությունների:

Իսկ եթե վայր չե՞ք դնում, մի՛ դրեք, դրանք կերե՛ք:

Գիտեմ, որ դողում եք պաշտոնի, պատգամավորական աթոռի համար:

Ձեր այլ մտավախությունների ու ֆոբիաների մասին էլ գիտեմ:

Մանդատ հանձնելը «ղոլա» չէ՝ անձեռնմխելիությունից զրկվելով աստղաբաշխական գույք ու ունեցվածք պահելու, բերդերում փտելու խնդիր ունեք:

Համ էլ՝ հով-զով, ապահով, «տալդա տեղ կոմֆորտ լռված եք»:

Ինչևէ, ձեր դիրքորոշումն ու նպատակները պարզ են:

Ձեզ մոտ բան չի փոխվել:

Առանց այն էլ ձեր կրկին վերարտադրվելուց ժողովուրդն ավելի է «հուշտ ու շուգատ» լինում, քան անգամ Նիկոլ մնալուց:

Դուք նույիսկ չեք ֆայմում կամ այդքան չկաք, որպեսզի ձեր ղեկավարներին հորդորեք, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, հանդես գան հայտարարությամբ, որ այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում և պաշտոնի չեն հավակնում:

Չնայած, դուք էլ դրան չեք հավատում ու ճիշտ եք անում.

Սերժը՝ վկա:

Ինչ վերաբերվում է Սրբազանին, ով հայտարարել էր իմպիչմենտի մասին, ապա կարծում եմ, որ նա այսպիսի սցենարը հաշվարկել է:

Կարծում եմ` վերջինիս պարզ է, որ ընդդիմադիրները մանդատ էլ վայր դնող չեն:

Հետևաբար, իրեն փաստի առաջ կանգնած չի համարի:

Ի դեպ, ըստ էության, Բագրատ Սրբազանը Փաշինյանի հրաժարականի ճանապարհին ակամայից, գուցե և միտումնավոր, «պայթեցրեց» նաև ընդդիմությանը։

Հետևաբար, ենթադրելի է, որ այլևս հույս չի կապելու և չի համագործակցելու նրանց հետ:

Համենայն դեպս, Սրբազանը վստահեցնում է, որ այս պայքարից ոտք ետ դնողը չէ, անգամ եթե մենակ մնա հրապարակում։

Ավելին՝ խոստացել է շուտով ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որով էլ սկսվելու է աննահանջ պայքար։

Մնում է զինվենք համբերությամբ, հետևենք զարգացումներին, սպասենք ու տեսնենք, թե ինչ օրակարգ, ինչ պրոցես է գեներացվելու:

ՈՒղղակի մի ուրիշ ծայրահեղություն էլ սա է.

Հասել ենք այն օրին, որ գործող իշխանություններին որպես այլընտրանք քաղաքական լիդեր, պետական ու ազգային գործիչ ու ազգընտիր առաջնորդ չգտնվի, ընդդիմություն չունենաս, որ հոգևորականը գա ու քաղաքական պրոցես գեներացնի ու երկիր փրկի:

Ինչևէ, այս ամենը մեր բոլորիս հավաքական ողբերգությունն է:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ