Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հետո սրանք դարձյալ հայտնվելու են յաթաղանի տակ ու նզովեն իրենց բախտն ու «հայի դաժան ճակատագիրը»

Հետո սրանք դարձյալ հայտնվելու են յաթաղանի տակ ու նզովեն իրենց բախտն ու «հայի դաժան ճակատագիրը»
28.02.2024 | 19:53

Բոլորն ուզում են, բոլորը տանը նստած, ձեռքները ծալած, պարապ հորանջում են, երազում և առնվազն մի բան ուզում։ Մեկն ուզում է ինքն էլ դուբայներում հանգստանալիս լինի, ծովափերին մեկնված` արև ըմբոշխնելիս ու գեղեցիկ աղջիկների մարմիններով զմայլվելիս։

Մյուսը երազում է Փարիզում կամ ամերիկաներում տուն ունենալ, երրորդը կանաչ գարուն ու վառվռուն ամառ է երազում, չորրորդն ասում է` ես իմ Արցախն եմ ուզում, հինգերորդը, որ քաղաքական այր է, աչքերը փակ, երազների թևերին խրոխտ բազմած, ասում է` ժողովուրդ, մոտ ապագայում մենք մեր Արցախում ենք լինելու...

ՈՒ սրանցից ոչ ոք մատը մատին չի խփում, որ իր երազանքներն իրականություն դառնան:

Իհարկե, այս երազանքներից որոշները հաստատ իրականանալու են։ Հաստատ կանաչ գարունն էլ է գալու, վառվռուն ամառն էլ։

Այլ հարց է, թե այդ գարուն-ամառներն ով որտեղ է դիմավորելու, սեփական այգու՞մ, թե՞ իր միակ ճամպրուկը ձեռքին` ինչ-որ կայարաններում: Եվ ո՞նց են լինելու Արցախում, երբ արդեն օրը ցերեկով Հայաստանն է դրված զոհասեղանին:

Ոչ մեկը քարտեզ չի բացում, որ տեսնի` ինքը որտեղ է գտնվում, ովքեր են իր հարևանները, նրանցից ո՞րն է բարեկամ կամ պարզապես ոչ չարակամ, ո՞րը ոխերիմ թշնամի։ ՈՒ, ընդհանրապես, աշխարհում կա՞, արդյոք, բարեկամ կամ դաշնակից գոնե մի երկիր։

ՈՒ այս պարապ, իրականությունից կտրված երազելը և ոչինչ չանելն արդեն համազգային է դարձել։ Այն աստիճան զավեշտաողբերգական, որ ի պատասխան այս դժոխքից դուրս գալու համար մի բան անել խնդրող-պահանջող մի բուռ մարդկանց, մի խումբ ուղեղ ունեցողների, հայ տղամարդը կամ շիմպանզեի ակնարկած «ՀՀ հպարտ քաղաքացին» հանգիստ ասում է, թե «մի մտահոգվեք, համոզված եմ, որ եթե թուրքազերը պատերազմ սկսի մեր դեմ, Իրանն ու Ռուսաստանը մեզ պաշտպանելու են»։

ՈՒ այսպիսի հազարավորները, հարյուր հազարավորները, որոնց զավակներին ներքին գլխավոր թուրքը հողին է հանձնել, այս ճիվաղի տակ կզած, պարապ հետևում են, թե սա նոր ինչ ական է դնում երկրի տակ, քանիսին է Հայաստանի թշնամի դարձնում, և հանգիստ սպասում են, որ օտարը` ռուսը, պարսիկը, ամերիկացին, ֆրանսիացի այն մակարոնը գան իրենց փոխարեն մեր թշնամու դեմ կռվեն։ Այսինքն իր փոխարեն մեր թշնամու դեմ կռվեն ու զոհվեն, մեր հարցերը լուծեն օտար մարդիկ, որոնց համար ինքը ոչինչ չի արել, իսկ ոմանց մեկնած ձեռքին թքել է, դավաճանել ու թիկունքից խփել։ Թիկունքից խփել և դավաճանել է անգամ իր հայրենակիցներին...

ՈՒ ամենամեծ աբսուրդը` ոչինչ չի արել ոչ միայն ուրիշների համար, այլև ոչինչ չի արել ու չի անում անգամ իր համար, իր ընտանիքի, իր երեխաների գլխավերևից դամոկլյան սուրը դեն շպրտելու համար։ Ավելին` քարկոծում, բամբասում, զրպարտում է բոլոր նրանց, ովքեր փորձում են մի բան անել, փրկել ոչ միայն իրենց, այլև իրեն ու իր երեխաներին:

Հետո սրանք դարձյալ հայտնվելու են յաթաղանի տակ ու նզովեն իրենց բախտն ու «հայի դաժան ճակատագիրը»:

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ