Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ցեղասպանության զոհ են դարձել բերդաքաղաք Շուշիի, Հադրութի շրջանի և այլ բնակավայրերի բազմաթիվ գերեզմանոցները

Ցեղասպանության զոհ են դարձել բերդաքաղաք Շուշիի, Հադրութի շրջանի և այլ բնակավայրերի բազմաթիվ գերեզմանոցները
27.02.2024 | 22:33

Ադրբեջանը շարունակում է բռնազավթված Արցախում ոչնչացնել հայկական գերեզմանները։ Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության զոհ է դարձել բերդաքաղաք Շուշիի, Հադրութի շրջանի և այլ բնակավայրերի բազմաթիվ գերեզմանոցները։ Այս քաղաքականությունը Ադրբեջանը իրականացնում է պետական մակարդակով։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակութային Օմբուդսմեն

Դիտվել է՝ 2646

Մեկնաբանություններ