Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Երկրում լռություն է

Երկրում լռություն է
08.12.2023 | 06:55

Թվում է, թե ամենամեծ աղետն արդեն կատարվել է, և կարելի է զբաղվել առօրյայով՝ քաղաքականությունից մինչև հանգստի պլանավորում։

Մինչդեռ թվացյալ հանգստությունը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ ավելի մեծ աղետի նախանշան։ Բացասական փոփոխությունները կուտակվում են աստիճանաբար, բայց իրականանալու են միանգամից՝ թռիչքաձև։

Շատերին թվում է, որ հիմա այս խոսքերը չափազանցություն են, և կարելի է ոչինչ չանել, բայց աղետի պարագայում այդ «ոչինչ չանելը» բերելու է նրան, որ մի օրում «հանկարծ» աղետը նորից տեսանելի է լինելու, իսկ դրա հետ այլևս ոչինչ անել հնարավոր չի լինի։ Մինչդեռ, հիմա է ժամանակը։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 2830

Մեկնաբանություններ