«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

...ՈՒ չմոռանանք՝ վաղը պատերազմ է

...ՈՒ չմոռանանք՝ վաղը պատերազմ է
04.10.2023 | 15:21

Հողը աղի բլիթ չէ, որ ուտես, պառկես ու սրտիդ երազածը տեսնես:

Հողը, ինքնին երազանք է, քանզի ոչինչ առանց երազանքի չի լինում: Մանկան ծննունդը երազանք է, երկու սրտերի երազանք:

Դեռ սաղմնային պահից երազանք է:

Երազանք էր մինչ այդ պահը: Հետոն էլ, երազանք է: Երազանք է ողջ կյանքը: Երազանքից ծնված մարդը, կյանքն ապրում է երազելով, նույնիսկ մահվան մահճում երազում է:

Ապրելու մասի՞ն է երազում, թե՞ դրախտի, միևնույն է՝ երազում է:

Երազանքը հողեղեն է:

Առանց հողի չկա երազանք, բայց դե առանց երազելու չես էլ կարող հող ունենալ, առավել ևս՝ պահել: Երազանքները իրականանում են, երբ դրանք չեն փոխվում, մնայուն են:

Ինչ-որ տիեզերական կապ կա. եթե մի բան համառորեն ուզում ես, իրականանում է:

Չե՞ս ուզում, ուզողներ միշտ գտնվում են, պատրաստ են, կապի մեջ են, ինչպես դու:

ՈՒ հողը տրորվում է օտարների ոտքերի տակ, նրանց համար դառնում հայրենի:

Հիշենք, երազանքը հողեղեն է:

Ինչպես մարդը, այնպես էլ մնացած ամեն ինչ երազելու արդունք են: Այսինքն՝ երազանքի պտուղներ: Դառը, քաղցր, անալի...

Հա՛, երազանքներն էլ համ ունեն:

Լինում են նաև անհամ:

Անհամն էլ, համերից մեկն է:

Երազանքը հիշողություն ունի, երբ հիշողությունը բթանում է, երազանքը մխում է, հաճախ՝ մարում, հետևաբար, առանց հողի երազել հնարավոր չէ:

Բայց մենք անհնարինությունների ազգ ենք: Հանճարեղ ենք, բամբասչի, բոշա, ծայրահեղ… ամեն ինչ ենք ու հոգնած, ճամփեքին դավաճանվելուց:

Բայց կյանքը չի վերջանում, այն դժոխքի է վերածվում, հենց դադարում ես երազել: Երազանքը շնչառություն է, կյանքի համար պայքար է: Եվ ասֆալտը ծակող ու լույսին ձգվող ծաղկի նման, թեկուզ պուճուր, թեկուզ՝ նվազ, պետք է ունենալ երազանքներ: Որքան էլ դրանք անհնարին թվան, մի օր կիրականանան:

Ականատես ենք, ստացվեց, չէ՞:

Մեր երազանքների մեջ պետք է կրկին ընդգրկենք Արցախը և շարունակենք երազել: Երազանքներից են ծնվում հաղթանակները: Մենք պետք է հաղթանակ երազենք: Եթե շատ ուզենք, Աստված կտա:

Պետք է յուրաքանչյուր արցախցի հավատա, որ կվերադառնա ծննդավայր: Հույսը, չպետք է կորցնեն: Չպետք է կորցնենք: Պատրաստվենք և սպասենք հարմար պահին: Պահը գալու է, ևս մեկ անգամ մեզ տրվելու է այդ հնարավորությունը: Շատ սպասեցնել չի տալու, հիմա ժամանակներն արագավազ են:

Օրը տարի է, տարին՝ տասնամյակ: ՈՒղղակի պետք է պատրաստվենք, լինենք պատրաստ: Չեն էլ հարցնելու, մենք ուզու՞մ ենք, թե՞ չէ: Իսկ մենք, ոչ թե ուզում ենք, այլ ուզենք-չուզենք, պարտադրելու են որոշում կայացնել՝ ապրե՞լ, թե՞ չապրել:

Համարյա շեքսպիրյան դիլեմայի առաջ ենք. to be or not to be!

Ապրելու, լինելու մեջ երազանք կա թաքնված, չլինելու, չապրելու մեջ ոչինչ չկա:

Եթե մի բանը չկա, ուրեմն չկա: Հիմա մենք մոտ ենք չկայի սահմանագծին, ոտնակում ենք չլինելիության գիծը: Գծից ներս չհայտնվելու մի ձև կա: Պետք է երազենք առաջին հերթին Աղետին կանգնեցնելու մասին:

Ոչ թե աղետը, այլ Աղետին:

Ցավալի է, բայց մեր ազգային երազանքների փնջին ավելացավ սեփական իշխանությունից ազատվելու երազանքը: Այս վերջին երազանքը դարձել է բոլոր երազանքների երազանքը: Երազանքների առաջին հորիզոնականում, գործող իշխանությունից ազատվելն է: Հակառակ դեպքում երկա՜ր, երկա՜ր, շա՜տ երկար չենք լինելու:

ՈՒրիշ ելք չկա, չի էլ լինելու:

Պետք է գերլարված ուժերով իրականացնել առաջին երազանքը, հետո վերադասավորել մեր ցանկությունները ըստ մեր հնարավորությունների և շարժվել առաջ:

Արցախի հնարավոր հետ բերելն ու չբերելը, Հայաստանը՝ ՀՈՂԸ, պահելն ու չպահելը կախված է մեզնից և մեկ «մարդուց»:

Ո՞վ՝ ու՞մ և որքա՞ն շուտ կշպրտի պատմության աղբանոցը, այնքան արագ կպարզվի շարունակելու՞ ենք երազել, թե՝ ոչ:

ՈՒ չմոռանանք՝ վաղը պատերազմ է:

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ