Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Աշխարհը հայտնվել է կատարյալ տգետների և դիլետանտ դիվանագետների ձեռքում

Աշխարհը հայտնվել է կատարյալ տգետների և դիլետանտ դիվանագետների ձեռքում
03.10.2023 | 20:39

Երբեմն լսում ենք՝ «գերհզոր երկրների փորձառու, հաշվենկատ ու բանիմաց դիվանագիտություն…» արտահայտությունը։

ՄԱԿ կոչվող ամուլ կառույցի անվտանգության խորհրդի նիստում կրկին անգիր արած կրկնում էին հնմաշ մոտեցումները, իրականում՝ ապուշությունները։

Գերհզոր երկրների «փորձառու, հաշվենկատ ու բանիմաց դիվանագետները» փորձում էին բոլորին համոզել, որ Արցախի ժողովուրդը կարող է ինտեգրվել իր իսկ ցեղասպանությունը ծրագրող և իրականացնող ինչ-որ մի երկրի, իսկ Հայաստանը կարող է դրանց հետ ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել՝ դելիմիտացիա, դեմարկացիա, և չգիտեմ էլ ինչ զրթ ու զիբիլով հանդերձ:

Եվ ոչ ոք չէր հարցնում` ինչպե՞ս է հնարավոր ինտեգրվել այն պետությունում, որտեղ ագրեսիան և այլ ազգերի ցեղասպանությունը պետական քաղաքականության առաջնահերթություն է։

Կամ՝ ի՞ նչ խաղաղության պայմանագիր մի երկրի հետ, որտեղ մինչ օրս պահվում, խոշտանգվում ու սպանվում են հայ ռազմագերիները։

Այստեղ են ասել՝ «Вы что, дебилы, бл…дь…?!»

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ