Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Իրավիճակ է փոխվում

Իրավիճակ է փոխվում
17.07.2023 | 22:27

Ռուսաստանի լրատվամիջոցները և սոցցանցերը մի քանի օր է հեղեղված են թուրքական դավաճանության մասին մեկնաբանություններով: Պարզվում է՝ «Ազով» ուկրաինական զորամիավորման հրամանատարները Թուրքիայում ապրել են բարձրակարգ հյուրանոցում, լողափում վայելել են բոլոր հաճույքները: Էրդողանը նրանց շուքով դրել է Զելենսկու հետ և ճամփել Կիև: Նման հզոր ապտակ մեկ էլ դեսպան Կառլովի սպանությունն էր և ռուսական ինքնաթիռի խոցումը թուրքական հրթիռով: Բոլորը միաձայն բղավում են՝ վա՜յ, սուլթանը դավաճանել է: Հայաստանում բոլոր փորձագետներն ու հատկապես թուրքագետները երեք տարվա մեջ երեք հարյուր հազար անգամ զգուշացնում էին, որ վերջը դա է լինելու: ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարաություն է արել Արցախի խնդրով: Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես պատասխանել է և մեղադրանքներ առաջադրել հատկապես խաղաղապահներին: Իրավիճակ է փոխվում, Հայկական դիվանագիտության համար ինչ-որ շանսեր են ծնվում: Պարոնայք, փորձեք օգտվել, գուցե մի բան ստացվի, թեկուզ և ճանապարհը հնարավոր լինի բացել, արցախահայությունը օրհասական վիճակում է: Թուրքիան և Ադրբեջանը, հեռանալով ՌԴ-ից, ավելի սերտացնելու են հարաբերությունները Արևմուտքի հետ: Պուտինի դեմ գործելու դիմաց խոստացել են մտցնել Եվրոպական Միություն: Միաժամանակ, քաջ ծանոթ լինելով Էրդողանի ձեռագրին, գործում են ,,утром стулья-вечером деньги,, սկզբունքով: Անկարայից ասում են՝ կլինի՞ ,,деньги сначала,,, երկաշարժ է եղել, փող է պետք: Նրան պատասխանում են՝ ,,можно, но стулья-вперед,,: Ես հանրահայտ ֆիլմից մի փոքր շեղվեցի: Ահա այսպիսին է ժամանակակից քաղաքականությունը, օրվա մեջ քսանչորս ժամ զբաղված են կեղծելով և՛ արժեքները, և՛ բարոյականությունը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ