Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բացակայում է կողքինի ցավն զգալու մղումը

Բացակայում է կողքինի ցավն զգալու մղումը
25.06.2023 | 22:48

Մենք դարձել ենք այնպիսին, որը, հանուն անձնականի, պատրաստ է զոհաբերել ընդհանուրը, չգիտակցելով, որ վերջնական արդյունքում, կորցնելով ընդհանուրը, կորցնելու է նաև անձնականը:

Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ գրեթե բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը, մի արժեք, որի մասին պատեհ ու անպատեհ առիթով սիրում ենք պոռոտախոսել ամենուր, բայց ոչ երբեք՝ պահանջված տեղում և պահանջված պահին:

Հետո, տասնամյակներ հետո, երբ ամեն ինչ կորսված կլինի, աշխարհի մի հեռավոր անկյունում գաղթականի խեղճությամբ հանգրվանած հայը տակավին կբողոքի կա՛մ ճակատագրից, կա՛մ անարդար աշխարհից:

Եվ այդ պահին չի լինի մեկը, որ նրան հիշեցնի այն վիճակի մասին, որում գտնվում էր Արցախը, իսկ ինքն անտարբեր էր: Անտարբեր էր, որովհետև նրան թվում էր, թե Արցախը տալով պահելու է անձնականը:

Միամիտ ու անտեր ժողովուրդ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ