Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բնական ընտրության ֆունկցիա

Բնական ընտրության ֆունկցիա
28.02.2023 | 07:31

Աշխարհն իր հունով առաջ է գնում և ավելի ու ավելի է բաժանվում Արևելքի ու Արևմուտքի, իսկ մենք, ինչպես միշտ, մեր կամքից անկախ, մնում ենք արանքում, և մեզ համար միակ փոփոխությունը լինում է հերթական հակամարտող հզորների ասպարեզ գալը։
Բանից պարզվում է, որ ոչ թե մեր այն համոզմունքն է ճիշտը, ըստ որի, «ով՝ էշ, ես՝ փալան», այլ հակառակը՝ «ով՝ փալան, ես՝ էշ», և մեր պատմությունը, մեր իսկ հավերժական թուլության պատճառով, իրականում վերածվել է երկրորդ տարբերակի անվերջ հաջորդականության։


Այսինքն, մեզ հետ կատարվող ամեն ինչի հիմքում մեր թուլությունն է, որը ուրիշների արածներով պարզապես հնարավոր չէ բացատրել՝ դրա արմատը մենք ենք։
Շատերը կան որ հայրենասիրական մղումով և լիովին անկեղծ ասում են՝ այս անենք, այն անենք, որոնք բոլորը, առանց համապատասխան ուժի ու հզորության, միայն պատրանք են ու միրաժ։


Իսկ հզորություն չունենալու հիմնական պատճառը հավերժ անհամաձայնությունն է հայկական համայնքային հիերարխիայի ցանկացած մակարդակում, այսինքն, մեզանում կա տոտալ անհամաձայնություն բոլորը բոլորի հետ։
Իսկ փոխադարձ անհամաձայնությունը կարող է և գենետիկորեն եկած լինել, որն արդեն Արտաշեսյանների կառավարման վերջերից լրջորեն իրեն զգալ տվեց, և կարող է ունենենալ երկրորդ լուրջ պատճառը, որը, անկասկած, կապված է դարավոր ստրկության և ուրիշներից կախյալ վիճակի հետ։


Ամեն մի հերթական օտարի ճնշման պատճառով մեր կյանքի մակարդակը կտրուկ ընկել է և դարձել ավելի պարզունակ, իսկ պարզունակ կյանքը, քանի գնում, այնքան դառնում է ոչ արդյունավետ ու արտադրողական և բարիք քիչ է ստեղծում, որի մեծ մասն էլ, էն գլխից, իշխողն է տանում։
Այսինքն, օտարի ճնշման տակ կյանքը դառնում է ավելի պարզունակ ու ավելի քիչ բարիք գեներացնող, իսկ դա նշանակում է, որ այդ բարիքները բաժանելու միտված պայքարը կունենա ուժեղանալու տենդենց։
Իսկ նույնիսկ դատարկ բաների համար իրար գզող մարդիկ ավելի ու ավելի կդառնան անհամաձայն ամեն ինչում։


Իրար գզելու այս պրոցեսն էլ իր հերթին կատարում է յուրատեսակ բնական ընտրության ֆունկցիա՝ նման հասարակություն կոչեցյալի մեջ հաջողում և հաղթում է նա, ով դիմացինին գզելու գործում ավելի էֆեկտիվ է։
Նման իրավիճակում կլինեն եզակի մարդիկ, որոնք կուզենան հասկացնել մյուսներին, որ ավելի լավ է, եկեք իրար գզելու փոխարեն, միավորվենք ու բարիքը շատացնենք, որպեսզի դրա բաժանելը հեշտանա։


Դրանով սկսվում է փոքր թվով հասկացողների և մեծ թվով իրար գզողների մրցակցությունը, որում, ինչպես ցույց է տալիս կյանքը, հաղթում են միայն պրոֆեսիոնալ գզողները։


Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8268

Մեկնաբանություններ