Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ինչու այդպես էլ չընդունեցի Նիկոլ Փաշինյանին. Նաիրի Հոխիկյան

Ինչու այդպես էլ չընդունեցի Նիկոլ Փաշինյանին. Նաիրի Հոխիկյան
18.07.2022 | 07:32

2007թ․ դեկտեմբերին Աշոտ Բլեյանը Երևանում կազմակերպում էր «Ադրբեջանի օրեր» անվանումով միջոցառում՝ Հայաստան հրավիրելով ադրբեջանցի լրագրողների և իրավապաշտպանների։


Նախաձեռնությանն աջակցում էր լրագրող, խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Ինձ՝ որպես տարածաշրջանային խնդիրներ լուսաբանող լրագրողի, հրավիրեցին ադրբեջանցիների հետ հանդիպման։ Մասնակցում էին Աշոտ Բլեյանը, Գեորգի Վանյանը, Նիկոլ Փաշինյանը, նաև Ադրբեջանից ժամանած Էլնուր Միրզոևը, ևս մի քանի հոգի։
Մեր քննարկմանը Միրզոևը փորձում էր համոզել, որ Ադրբեջանի հզորությունը այնքան է մեծացել, որ Հայաստանն էլ չի կարողանա դիմակայել, ավելի լավ է հաշտվել իրողությունների հետ։ Երբ ես հակադարձեցի, թե իր ուժերի վրա վստահ Ադրբեջանը կհարձակվեր, ինձ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը․ «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ»։
Ես գործընկեր Փաշինյանի դիտարկմանը հարցով պատասխանեցի․ «Երբ քո գլուխը ցավում է, դու կտրո՞ւմ ես գլուխդ»։ Դա անթաքույց դուր չեկավ Նիկոլին՝ արձագանքելով, թե Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից։


Նիկոլ Փաշինյանը՝ Աշոտ Բլեյանի ու Էլնուր Միրզոևի աջակցությամբ, պնդում էր, որ «Ղարաբաղը տալով՝ մենք կստանանք ճանապարհներ դեպի Ադրբեջան և Թուրքիա, Նախիջևանով՝ դեպի Իրան։ Կարևորը այսօր լավ ապրելն է, ոչ թե անհասկանալի նացիոնալիստական պահանջները»։


Մենք վիճեցինք ընդհուպ մինչև փոխադարձ վիրավորանք։ Ես Նիկոլի կողմից պիտակավորվեցի որպես «անուղեղ հայրենասեր», ինքս էլ հակադարձեցի՝ «անհայրենիք»։
2019-ի մայիսին՝ 12 տարի անց, ես մի առիթով զրուցեցի արդեն վարչապետ Փաշինյանի հետ։ Հարցրի՝ Ղարաբաղը դեռ գլխացավա՞նք է։ Ժպտաց, ասաց․ «Դու դեռ նույն հայրենասերն ե՞ս»։

Դիտվել է՝ 16026

Մեկնաբանություններ