Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հարցի շուրջ՝ զրոյից սկսելու վերաբերյալ ոչ այլ ինչ են, եթե ոչ վերադարձ այն շրջանին, երբ Արցախը Ադրբեջանի կազմում էր: Ի՞նչ է նշանակում սկսել զրոյից. ուրեմն մեր ազգի 30 տարիների պայքարը, զրկանքները, մաքառումները և փառապանծ հաղթանակը, տղերքի թափած արյունը այլևս զրոյացնելու փու՞լն է:
Մենք հայրենիք չունե՛նք տալու, մենք հաղթե՛լ ենք Արցախյան պայքարում, հաղթել ենք ազգովին, մենք տե՛ր ենք լինելու մեր ազգի հաղթանակին, մենք էլ ա՛յդ կետից ենք սկսելու:
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ