ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ազատությունն անվճար չի տրվում

Ազատությունն անվճար չի տրվում
12.11.2012 | 19:20

ՆԱՏՕ-ի երկրները պետք է դադարեցնեն ռազմական բյուջեների կրճատումը և վերադառնան պաշտպանական ծախսերի աճին` այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 58-րդ նստաշրջանում:

«Պաշտպանական ծախսերը կրճատվում են ալյանսի բոլոր երկրներում: Մեզ տնտեսական վերականգնում է անհրաժեշտ: Հիմնվելով դրա վրա, մենք պետք է վերականգնենք պաշտպանական ծախսերը»: Իբրև առաջին քայլ Ռասմուսենը կոչ է արել դադարեցնել կրճատումները, իսկ հետո անցնել պաշտպանական հատկացումների ավելացմանը: «Ազատությունն անվճար չի տրվում: Ցանկացած որոշում, որ ընդունվել է մեր տնտեսությունը բարելավելու համար, չպետք է մեզ մեկ այլ ճգնաժամի մեջ նետի` անվտանգության ճգնաժամի»,-ասել է նա: Ռազմական բյուջեների ավելացման պատճառների թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականությունը. «2015 թ. Չինաստանը ռազմական ծախսերով կգերազանցի ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական 8 երկրներին միասին վերցրած: Իսկ Ռուսաստանը մտադիր է կրկնապատկել իր պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ի 3 տոկոսից 6 տոկոսի առաջիկա 10 տարիներին»: 2009 թ. համեմատությամբ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ընդհանուր ծախսերը 2011-ին կրճատվել են 56 միլիարդ դոլարով: Միայն 6 եվրոպական երկրներ են ավելացրել իրենց ռազմական ծախսերը, բայց չափազանց աննշան:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ