Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ
12.03.2010 | 00:00

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքեց առաջին գոտում լարվածության մասին վերջերս մամուլում տարածված պնդումները։ Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Առաջին գծում տիրող իրավիճակը չի փաստում լուրջ լարվածության մասին։ Չնայած այն բանին, որ եղել են փոխհրաձգություններ, մեկ անգամ էլ` դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման փորձ, սակայն դա եղել է ոչ թե դիվերսիոն, այլ անասնագողության նպատակով։ Ամեն ինչ ընթանում է նախկին հունով։ Առաջին գծում, մենք մեր ուժերով, առանց երրորդ ուժի միջամտության, հավասարակշռությունը կարող ենք պահպանել։ Այնպես որ, մտահոգության կարիք չկա։ Առավել ևս, որ վերջին շրջանում լուրջ քայլեր ենք ձեռնարկել։ Մասնավորապես, մի քանի օր առաջ Տավուշի մարզում էի, ստուգայցի նպատակը ողջ սահմանի երկայնքով դիրքերի ամրապնդումն էր»։ Այլ կերպ ասած, զինված ուժերում ընթացող գործընթացներն արտառոց չեն։ Սակայն, լրատվամիջոցների փոխանցմամբ, նախարարի հանձնարարականով զորամասերում անցկացվում են հատուկ զորավարժություններ, ինչը որոշ լրատվամիջոցների հիմք է տալիս խոսելու պատերազմի վերսկսման հավանականության մասին։ «Այդպես չէ։ Յուրաքանչյուր տարվա առաջին երեք ամիսներին պարտադիր իրականացվում է զինուժերի կիրառման պլանների ճշգրտում։ Պաշտպանական ռազմավարության վերանայման արդյունքում մեզ մոտ ձևավորվում են զինված ուժերի կիրառման նոր տարբերակներ, որոնց ընթացքում մենք անընդհատ պլանավորում ենք իրականացնում։ Այսինքն, զորքերը պետք է կիրառվեն, և այդ գործընթացում մշակվեն շատ ու շատ տարբերակներ։ Որքան շատ լինեն տարբերակները, այնքան կմեծանա բոլոր իրադրություններում հակառակորդի հնարավոր գործողությունները կանխարգելելու մեր հնարավորությունը։ ՈՒստի մենք անընդմեջ աշխատում ենք այդ տարբերակների լրացման և համապատասխան միջոցառումների պլանավորման ուղղությամբ»,- ընդգծեց նախարարը։
Եթե պաշտպանության նախարարությունն անընդհատ չկատարելագործի զինուժերում ընթացող գործընթացները, բնականաբար, նրան կքննադատեն անգործության համար։ Սակայն երբ նման խնդիր չկա, փորձ է արվում խնդիրը քաղաքականացնել և շեշտը դնել այնպիսի նուրբ հարցի վրա, ինչպիսին պատերազմի վերսկսումն է։ Հեչ էլ թե անտեղի խուճապի մեջ կարող է հայտնվել ժողովուրդը, չէ՞ որ քաղաքական շահարկումների դաշտում մարդն առանձնակի արժեք չունի։ Էլ չենք խոսում այն մասին, որ հատկապես չեղած տեղից բան սարքելը հակառակորդի ջրաղացին ջուր լցնել է նշանակում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ