Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Մուծիտներ» և «կրուծիտներ»

«Մուծիտներ» և «կրուծիտներ»
20.09.2024 | 09:32

Հայտնի անձնավորությունը, Հայրենիքի ու Պետության մասին խոհափիլիսոփայական «դասախոսությունների» միջոցով, փորձում է արդարացնել իր քաղաքականության կամ դրա բացակայության արդյունքում առաջացած ողբերգական հետևանքները, ինչպես նաև իմաստավորել շարունակական կապիտուլյացիայի նորանոր զիջումները։

Հիմա առաջացել է շատ կոնկրետ խնդիր, որը Հայրենիք-Պետություն արհեստական դիլեմայի շրջանակում լուծում է պահանջում։

Լիբանանում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել, և դա դեռ սկիզբն է։ Հիմա, Հայաստան-Պետությունը լիբանանահայերի համար Հայաստան-Հայրենի՞ք է, թե՞ օտար երկիր, ինչից առաջանում է հարց՝ արդյոք Հայաստան-Հայրենիքը պե՞տք է հրատապ կերպով կացարաններ պատրաստի լիբանանահայերի համար և կազմակերպի նրանց տեղափոխումը, թե՞ Հայաստան-Պետությունը որևէ պարտավորություն նրանց առջև չունի։

Խոհափիլիսոփայական ելույթների հեղինակը, բնական է, ոչ ոքի առջև որևէ պատասխանատվություն ու պարտավորություն չունի, բոլորը մեղավոր են ամեն ինչում, բացի իրենից, սակայն մե՞նք ինչ ենք մտածում՝ դա՛ է խնդիրը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ