ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
24.05.2012 | 02:22

Հանրապետության տարածքում մայիսի 25-29-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում` հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան (2-7 մ/վրկ), ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում (18-23 մ/վրկ): Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 25-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 5117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ