ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. Ինչո՞ւ ենք այդքան խտրական մեր զգացմունքներում

Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. Ինչո՞ւ ենք այդքան խտրական մեր զգացմունքներում
16.11.2015 | 10:51

Որպես բանական էակ և որպես Եվրոպայի բնակիչ, հոգիս անասելի մղկտում է Փարիզում տեղի ունեցած տեռորիստական վայրագ ահաբեկչության հետևանքով զոհ գնացած մարդկային կյանքերի համար: Քանի՜ երեխա ճաշակեց այդ օրը և դրանից հետո բոլոր օրերին անհայրության, անմայրության զգացումը: Քանի՜ հայրիկ այդ օրը չհասցրեց շնորհավորել իր մանկիկին ծննդյան օրվա առթիվ և նվիրել նրան նախօրոք գնած ու խնամքով թաքցրած խաղալիքը: Քանի՜ երիտասարդ էր համարձակություն ձեռք բերել և որոշել վերջապես այդ օրն արտաբերել ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ այնքան թանկ, երկնային բառերը: Քանիսի՞ն էր վիճակված ապրել մինչև ուրբաթ: Խոնարհումս նրանց հիշատակի առջև: Լույս և խնկարկում:

Ուշադրությամբ նայեք այս նկարին, եթե կարող եք... Կրկին մեր ժամանակներն են, ընդամենը հաշված ամիսներ առաջ՝ 2015-ի ապրիլի 2-ին, երբ Սոմալիում տեղակայված Ալ Շաբաաբ ծայրահեական, իսլամիստ -տեռորիստական խմբավորման կողմից Քենիայի հյուսիս-արևելյան Գարիսա քաղաքի համալսարանում իրագործվեց այս սպանդը: Արդյունքում՝ 147 զոհ, 89 վիրավոր, 587 տեղահան եղած մարդ: 360 ուսանողներից տեռորիստների զոհերը դարձան նրանք, ովքեր դավանում էին քրիստոնեություն: Սա Քենիայի պատմության մեջ թվով երկրորդ խոշոր ահաբեկչական գործողությունն էր, սկսած 1998-ից, երբ իսլամիստ-ծայրահեղականների հարձակման թիրախը, այն ժամանակ, Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղակայված ԱՄՆ-ի դեսպանատան շենքն էր, որտեղ ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվեց ավելի քան 200 մարդ:


Ապրիլյան վայրագությունների և զոհերի մասին կան ընդամենը մի քանի կցկտուր տեղեկություններ: Ընդամենը: Մեզանից, ձեզանից քանի՞սը գիտի այդ մասին: Քանի՞սը ողբաց այդ մարդկային ողբերգության, կորուստների համար: Նյութը չեմ դրել քննարկումների ակնկալիքով, մեր սիրտն ու միտքն այսօր դրա հավեսը չունեն, պարզապես ուզում եմ ասել՝ մարդիկ, ինչո՞ւ ենք այդքան խտրական մեր զգացմունքներում, ինչո՞ւ, երբ խոսքը վերաբերում է ՄԱՐԴՈՒՆ: Հետո՞ ինչ, որ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն ավելի գեղեցիկ է հնչում ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ-ը: .Հետո՞ ինչ, որ այդ սևամորթ երիտասարդները... .Հետո՞ ինչ:
Լսեք, այ սարկոզիներ ու մերկելներ, ես չգիտեմ, գուցե դո՞ւք գիտեք և կարող եք պատասխանել մեր հանճարեղ բանաստեղծի հարցադրմանը՝ չգիտեմ, ինչո՞ւ է այդպես:

Դիտվել է՝ 5940

Մեկնաբանություններ