38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բնամ­թեր­քի փո­խա­րի­նի­չը` բա­ռամ­թերք

Բնամ­թեր­քի փո­խա­րի­նի­չը` բա­ռամ­թերք
28.04.2020 | 00:23
ՀԱ­ՑԻ ԽՆ­ԴԻՐ
...Մի՛ շտա­պեք կար­ծիք կազ­մել, թե են­թա­վեր­նագ­րի հար­ցում շտա­պո­ղա­կա­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել, հետն էլ` վրի­պում։ Մինչ­դեռ խոս­քը Պերճ Պռո­շյա­նի հա­մա­նուն ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին չէ, այլ Վա­նա­ձո­րում տի­րող ի­րա­վի­ճա­կի, որ­տեղ ոչ թե հա­ցի սով է սկս­վել, այլ թան­կաց­ման։ Եվ դա ե­րեկ չի ար­ձա­նագր­վել, ոչ էլ պայ­մա­նա­վոր­ված է կո­րո­նա­վի­րու­սով, իսկ ո­մանց ա­սե­լով` բիզ­նես շա­հով։ Այ, հենց այս­տեղ էլ դնենք հար­ցա­կան­ներ ու ման­րա­մաս­նենք հա­ցի խն­դի­րը. որ­քա՞ն է այն «ջուր քա­շել»։
Ա­ռա­ջին թեթև «վի­րու­սը» 2,5 ա­միս ա­ռաջ էր, ու լո­ռե­ցին համ­բե­րա­տար գտն­վեց։ Մի­տինգ­ներ չա­րեց, փո­ղոց­ներ ու խա­նութ­ներ չփա­կեց, Լե­նի­նի դամ­բա­րա­նին նա­մակ­ներ չգ­րեց, ան­գամ հույս ու հա­վա­տի «նե­րար­կիչ» վար­չա­պե­տին չդի­մեց, ինքն իր յու­ղով տա­պակ­վեց։ Հաշ­վեց ա­լյու­րի, է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի, իր չար­չա­րան­քի գի­նը և վեր­հի­շեց հաց­թու­խի գոր­ծը։
Իմ զրու­ցա­կից­նե­րից մե­կը` նախ­կին հրու­շա­կա­գործ Ա­նա­հիտ Հա­րու­թյու­նյա­նը, չդժ­գո­հեց, կեսկա­տակ, կեսլուրջ խոս­տո­վա­նեց, որ ե­թե հա­ցի գնի բարձ­րա­ցու­մը շա­րու­նակ­վեց, տնա­յին պայ­ման­նե­րում իր թխած հա­ցը կվա­ճա­ռեր մտե­րիմ­նե­րին, հարևան­նե­րին, ու դեռ մի բան էլ օ­գուտ կքա­ղեր` բազ­ման­դամ ըն­տա­նի­քի օր­վա հա­ցի ծախ­սը զրո­յաց­նե­լով։ Գու­ցե։
Տիկ­նոջ ու նրա նման­նե­րի «փայ­փա­յած» ե­րա­զան­քը երբ օ­րեր անց փո­խա­կերպ­վեց դժ­գո­հու­թյան ա­լի­քի, տե­ղի ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը հա­րե­հաս գտն­վե­ցին. կլոր սե­ղա­նի շուրջ հա­վաք­ված­ներն ու հաց ար­տադ­րող­նե­րից մի քա­նի­սը չկի­սե­ցին մյուս­նե­րի կար­ծի­քը։ «Ա­լյու­րը թանկ ներ­կր­վե­լու դեպ­քում մենք ինչ­քա՞ն վնա­սով աշ­խա­տենք։ Ե­թե հա­ցը է­ժա­նաց­նենք, տակ ենք տա­լու. նշա­նա­կում է փակ­վենք, գնա՛նք։ Հնա­րա­վոր չէ նման պայ­ման­նե­րում դի­մա­նալ մր­ցակ­ցու­թյա­նը։ Մեր ար­տադ­րա­կան ծա­վալ­նե­րը մեծ չեն, հա­զիվ օր­վա հար­ցերն ենք լու­ծում։ Շու­կա­յում մի ոտ­նա­չափ տեղ ենք գտել, մնում է դա էլ կորց­նենք...»,- գրե­թե այս­պես ար­տա­հայտ­ված միա­միտ հա­ցա­գործ­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, լո­ռե­ցիա­վա­րի ա­սած, խալ­խի գլու­խը մի բան գցե­ցին։ Դժ­գո­հու­թյու­նը մա­րեց։ Ժա­մա­նա­կա­վոր։ Եվ շատ կարճ։
ԽՈՍ­ՏՈՒՄ­ՆԱ­ԽԱ­ՌԸ ԹԹԽ­ՄՈՐ
Վերևնե­րում թե ով­քեր և որ­քա­նով ի­մա­ցան, գոր­ծուն ինչ ա­ջակ­ցու­թյուն ե­ղավ. դժ­վար է հա­վա­տալ, այ­լա­պես հա­ցի խն­դի­րը դար­ձյալ օ­րախն­դիր չէր դառ­նա։ Իսկ դրա լու­ծու­մը, ան­շուշտ, ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի հետ կապ չու­նի. ոչ նրանց «հա­գով» է, ոչ էլ գոր­ծա­ռույթ­նե­րում տե­ղա­վոր­վող։ Ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող պա­րե­նամ­թեր­քի հար­ցը պե­տու­թյան հո­գա­ծու­թյան թիվ 1 խն­դիրն է ու դրա հա­մար կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­ներ, ո­րոնք շու­կա­յում ոչ թե ան­խոս դի­տորդ­ներ են` տես­նող ու նկա­տող, փաս­տե­րը հա­մադ­րող ու եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նող... Իսկ ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում խա­ղի կա­նոն­նե­րը խախ­տող տն­տե­սա­վա­րող­նե­րի վրա մատ թափ տա­լուց կամ վա­րույթ­ներ հա­րու­ցե­լուց զատ, կոչ­ված են վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ կա­տա­րե­լու։
Շատ թե քիչ նոր­մալ եր­կր­նե­րում այս հար­ցը դր­ված է ի սկզ­բա­նե և լուծ­ված մե­կընդ­միշտ. հաշ­վարկ­ված է յու­րա­քան­չյուր բնակ­չին հաս­նող պա­րե­նամ­թեր­քի օր­վա չա­փա­բա­ժի­նը, վա­ճա­ռա­կե­տե­րի դիս­լո­կա­ցիան, հե­ռա­վո­րու­թյու­նը սպա­սար­կո­ղի և սպա­սարկ­վո­ղի միջև ան­գամ տևո­ղու­թյու­նը, նկա­տի են առն­ված պե­տու­թյուն-մաս­նա­վոր հատ­վա­ծի հա­րա­բե­րու­թյու­նը, փո­խա­դարձ վս­տա­հու­թյունն ու ա­ջակ­ցու­թյու­նը... և գծագր­ված` ռիս­կայ­նու­թյու­նը, ո­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյան դեպ­քում տերն ու կրո­ղը պե­տու­թյունն է, ոչ թե ան­հա­տը կամ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձը։ Ե­թե չկա այս ա­մե­նը, մնա­ցա­ծը` ինչ որ կա, ո­չինչ է, լա­վա­գույն դեպ­քում` ա­ծանց­ված։
Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան ա­մեն մի ան­դամ, կար­ծում եմ, ոչ պա­կաս գի­տի (ի­հար­կե` տե­սա­կա­նո­րեն, իսկ պրակ­տի­կա­յում... «եփ­վե­լու» ի­մու­նի­տե­տը` զրո), թե ինչ է նշա­նա­կում ար­տա­կարգ դրու­թյու­նում չգոր­ծել ի­րա­վի­ճա­կին հա­մար­ժեք, բայց, չգի­տես ին­չու (շա­տե­րիս հա­մար) գնում են երևույթ­նե­րի հետևից, հա­ճախ` ու­շա­ցու­մով և միայն հե­տո փոր­ձում խն­դի­րը լու­ծել տե­ղում։
Այս իշ­խա­նու­թյու­նը ու­նա՞կ է քթից ա­ռաջ տես­նե­լու, ինչ­պե՞ս է պատ­կե­րաց­նում COVID-19-ի տևա­կա­նու­թյու­նը։ Վար­չա­պե­տի նմա՞ն. «Մեր պի­կը, կար­ծում եմ, մար­տի 30-ին էր. և մենք պետք է ստեղծ­ված նոր ի­րա­վի­ճա­կից հաղ­թա­նա­կած դուրս գանք»։ Ծեծ­ված միտ­քը 2008 թ. լսել ենք Տիգ­րան Սարգ­սյա­նից։ Եվ ի՞նչ։ Դուրս ե­կանք ճգ­նա­ժա­մի տա­կի՞ց, թե՞ հպար­տո­րեն տա­կին մնա­ցինք։ Այ­սօր աշ­խար­հը ուս ու­սի տված նա­խա­պատ­րաստ­վում է սպաս­վե­լիք մե­ծա­ծա­վալ ար­հա­վիրք­նե­րի, տա­րա­տե­սակ ճգ­նա­ժա­մե­րի, իսկ մենք... Հե­ռու չգ­նանք։ Մեր տե­սա­ծից հարց­նենք։
Ի՞նչ կա­րող է տե­ղի ու­նե­նալ վա­ղը, ե­թե վա­նա­ձո­րյան հա­ցի խն­դի­րը տա­րա­ծում ու­նե­նա և, ընդ­հան­րա­պես, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի ու սնն­դամ­թեր­քի գնա­ճը գլուխ բարձ­րաց­նի։ Գնա­լու են քա­ջա­ծա­նոթ բա­ցատ­րու­թյան-պատ­ճա­ռա­բա­նու­թյան ճա­նա­պար­հո՞վ, թե՞ կի­րա­ռե­լու են «թաքն­ված» գոր­ծի­քա­կազ­մով զս­պա­շա­պիկ հագց­նե­լու տար­բե­րա­կը։
Հե­ղա­փո­խա­կան քայ­լա­կան­նե­րին, որ մինչև հի­մա հա­ջող­վել է, ա­նուղ­ղե­լի լա­վա­տե­սու­թյան քա­րո­զար­շավն է։ Երկ­րոր­դը, որ նույն­պես հրա­շա­լի է ստաց­վում, ա­մեն ին­չում նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­նար­գան­քի սյու­նին գա­մելն է, «տրյուկ», ո­րով թեթևաց­նում են ի­րենց պա­տաս­խա­նատ­վու­թյան բե­ռը։ Բայց ոչ միշտ։ Որ­պես բա­ցա­ռու­թյուն, վա­նա­ձո­րյան հա­ցի խնդ­րի շուրջ տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի օ­պե­րա­տիվ մո­տե­ցումն էր` տե­սավ, հաղ­թեց ու... գնաց։ Իսկ մեկ շա­բաթ անց, ՏՄՊՊՀ նա­խա­գահ Գե­ղամ Գևոր­գյա­նը, բո­լոր քայ­լա­կան­նե­րի նման, սե­փա­կա­նաշ­նոր­հե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի մտ­քի «մար­գա­րիտ­նե­րը», «փի­լի­սո­փա­յեց»` ա­ռանց հան­րա­պե­տա­կան­նե­րին դա­տա­փե­տե­լու. «Հա­յաս­տա­նի ամ­բողջ շու­կան վե­րահ­սկ­վում է։ Ա­ռան­ձին սնն­դամ­թերք­նե­րի չն­չին տե­ղա­շար­ժե­րը ազ­դե­ցիկ չեն և կապ­ված են բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի և ա­ռա­ջին հեր­թին ար­տար­ժույ­թի փո­փո­խու­թյան հետ։ Վա­նա­ձո­րում վա­ճառ­վող հա­ցը հան­րա­պե­տու­թյու­նում ա­մե­նաէ­ժանն է (իսկ դուք քա­շը հաշ­վի ա­ռե՞լ եք- Վ. Մ.)։ Մի քա­նի տն­տե­սա­վա­րող­նե­րի կող­մից եր­կու հա­ցա­տե­սա­կի գնի բարձ­րա­ցու­մը կապ ու­նի մի քիչ ա­լյու­րի բարձ­րաց­ման, փա­թե­թա­վոր­ման, ծա­վալ­նե­րի կր­ճատ­ման հետ. չեն գոր­ծում դպ­րոց­ներ, ման­կա­պար­տեզ­ներ... Բայց վերջ­նա­կան վեր­լու­ծու­թյու­նը կներ­կա­յաց­նենք ա­ռա­ջի­կա­յում, ու­սում­նա­սի­րու­թյու­նը դեռ ըն­թաց­քում է։ Ե­թե շա­բաթ­ներ ա­ռաջ ձուն 20-25 դրամ էր, իսկ այ­սօր` 40-50, դա դեռևս չի նշա­նա­կում թան­կա­ցում։ Գին ո­րո­շո­ղը շու­կան է, և ներ­կա­յիս գի­նը ճիշտ ինք­նար­ժեքն է»։
Անդ­րա­դառ­նա­լով հնդ­կա­ձա­վա­րի, ոս­պի, շա­քա­րի, ձե­թի, նարն­ջի... և ա­ռան­ձին մսամ­թերք­նե­րի գնի փո­փո­խու­թյա­նը, պաշ­տո­նյան ոչ միայն մտա­հո­գիչ չհա­մա­րեց, այլև վս­տա­հեց­րեց. «Մենք ա­մեն ինչ վե­րահս­կում ենք, շու­կա­յում խախ­տում­ներ ա­նող­նե­րը զգու­շաց­վում-պատժ­վում են, վա­րույթ­ներ ենք հա­րու­ցել», իսկ վա­նա­ձո­րյան հա­ցի առն­չու­թյամբ տղա­մար­դա­վա­րի ան­կեղ­ծա­ցավ. «Դեռ հաս­կա­նա­լու խն­դիր կա»։
Չենք կաս­կա­ծում։ Հաս­կա­նա­լու խն­դիր նաև հան­րու­թյունն ու­նի, ազ­գո­վի։ ՈՒ ո՞նց հաս­կա­նանք վար­չա­պե­տի մեկ­նա­բա­նու­թյունն այն մա­սին, որ շու­կան չպետք է դի­տար­կել միա­կող­մա­նի։ Ե­թե թան­կա­ցել է ա­սենք վա­րուն­գը կամ հնդ­կա­ձա­վա­րը, «բա ին­չու՞ չեք ա­սում, որ բեն­զինն էլ է­ժա­նա­ցել է»։ Նույն տրա­մա­բա­նու­թյամբ ա­ռաջ­նորդ­վե­լու դեպ­քում, կար­ծում եմ, հան­ցա­գոր­ծու­թյուն ա­րած չենք լի­նի, ե­թե հոր­դո­րենք` «ժո­ղո­վուրդ ջան, գա­րեջ­րի փո­խա­րեն հան­գիստ խղ­ճով բեն­զին կամ դիզ­վա­ռե­լիք խմեք»։ Կամ նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի ուղ­ղոր­դու­մը. «Ե­թե հնդ­կա­ձա­վա­րը թան­կա­ցել է ու չեք կա­րո­ղա­նում գնել, փո­խա­րի­նիչ գտեք»։
...ՈՒ­ռաա՜, բո­լո­րիդ խե­լա­միտ խոր­հուրդ­ներն ըն­դուն­ված են, պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րը` հարգ­ված, ու մի հա­ցի փո­խա­րեն վաղ­վա­նից, ա­մեն քայ­լա­փո­խի տես­նե­լով ձեռք ենք գցե­լու եր­կու ձու։ Ի՞նչ ա­նենք թե «բա­լը» թանկ է։ Մի՛ ձգ­վիր այն­տեղ, որ­տեղ չես հաս­նի։ Մեկ կգ իմ­բի­րի (կո­ճապղ­պե­ղի) տաս­նա­պա­տիկ կամ քա­ռա­պա­տիկ ա­ճը աշ­խար­հով է։
Ի՞նչ ա­նի իմ­քայ­լա­կան հայ պաշ­տո­նյան։ Նա հո չի՞ կա­րող մտա­ծել հարևան երկ­րի «ոչ հպարտ ու ա­զատ» քա­ղա­քա­ցու պես։ Դրա ա­պա­ցույ­ցը մա­տու­ցեց նաև պե­տա­կան այր Գե­ղամ Գրի­գո­րյա­նը, պա­տաս­խա­նե­լով. «Վրաս­տա­նը ինչ­պե՞ս է կա­րո­ղա­նում կար­գա­վո­րել գնա­ճը` հօ­գուտ ժո­ղովր­դի» հար­ցին.
-Գի­նը շու­կան է ո­րո­շում, պե­տու­թյու­նը չի կա­րող և ի­րա­վունք չու­նի խառն­վե­լու գնի կա­յու­նաց­մա­նը։
Ա­վե­լին, ՏՄՊՊ նա­խա­գա­հի «դա­սա­խո­սու­թյու­նից» դժ­վար չէր կռա­հել, որ հարևա­նի «բախ­չեն» ան­հար­կի քար գցե­լուց բա­ցի մի տե­սակ ա­նի­մաստ է «քի­թը խո­թել» ու­րիշ տեղ, այս դեպ­քում` շու­կա, որ­տեղ գոր­ծում են խա­ղի հս­տակ և ինք­նա­կար­գա­վոր­վող կա­նոն­ներ։ Չվի­ճենք։ Բայց սա հենց այն է, որ կոչ­վում է գրոս­մայս­տե­րա­կան փա­խուստ կամ պար­զա­պես, ան­ցավ գլու­խը ցա­վի տակ չդ­նել։ Դե, ի­հար­կե, մեր իշ­խա­նա­վոր­նե­րը գլուխ չդ­րե­ցին նաև հա­մա­ճա­րա­կի սկզբ­նա­կան շր­ջա­նում, և այ­սօր ու­նենք այն, ինչ առ­կա է։ «Սխա­լը սխա­լի» հետևից գնա­ցող Վրաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը մոտ 4 ան­գամ քիչ է մե­զա­նից, իսկ մա­հա­ցած­նե­րի­նը` 6 ան­գամ։
Եվ ու­րեմն` հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն, ի դեմս, օ­րի­նակ, 500 հա­զար դրամ աշ­խա­տա­վարձ և ան­նա­խա­դեպ հա­վե­լավ­ճար ստա­ցող ԱԺ փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նի, ոչ թե տրտն­ջա­ցեք ձեզ բա­ժին հա­սած բախ­տից, վաս­տա­կած գու­մա­րի չա­փից, այլ քայլ ա­րեք, ու այ­սու­հետև վա­նա­ձոր­ցի­նե­րին և ընդ­հան­րա­պես հան­րու­թյա­նը հու­զող բնամ­թեր­քի խնդ­րին մի՛ «բրն­ձեք» բա­ռամ­թեր­քով։ Ժո­ղո­վուր­դը լա­լակ­ռինչ չէ, ըն­դա­մե­նը պա­հան­ջում է, որ ա­մեն պաշ­տո­նյա իր տե­ղում լի­նի, ա­ռանց սև ու սպի­տակ տա­րան­ջատ­ման, և մի քիչ էլ` ա­մո­քող։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Դիտվել է՝ 29090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ