30.10.2023|
06:51
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահ Էրդողանը Պաղեստինի դրոշը ուսերին ելույթ է ունենում Ստամբուլի հզոր հակաիսրայելական հանրահավաքում: Նա սպառնում է Արևմուտքին, նրան համարելով անկայունության ու աղետի ստեղծող: Ի՞նչ է սա: Թուրքիան մտադիր է բախվել Արևմուտքին և համաշխարհային հրեական լոբբիի՞ն, մի՞թե նա ֆինանսական ներարկումների կարիք չունի՝ հաշվի առնելով երկրաշարժը և թուրքական լիրայի արժեզրկումը: