25.02.2024|
16:05
Ահա հագել է կոստյումը, նստել է տեսախցիկի առաջ և, ճարտար լեզուն բանեցնելով, ածականներով հագեցած նախադասություններ է ասում։ Հատուկ ընտրում է այնպիսի ածականներ, որոնք ականջ շոյեն կամ դրոշմվեն լսողի ուղեղի մեջ։ Հիմա շատ տարածված է օգտագործել ածականներ, որոնք փողոցային խուլիգանական բառապաշար էին ընդամենը տարիներ առաջ։ Եվ ամենակարևորն այդ ամենն այնպիսի կեցվածքով է ասում, որ հնարավորինս վստահություն ներշնչի։