Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՎԵՐՋԻՆ ՊՏՈՒՅՏԸ

ՎԵՐՋԻՆ ՊՏՈՒՅՏԸ
02.07.2010 | 00:00

Վերջապես, ինչպես երկար տարածությունների վազորդ, դուրս եկանք վերջնագիծ։ Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում կլինեն միայն ԱՄՆ-ի ֆինանսական կառույցների վրա ներկա ճգնաժամի թողած հետևանքները, այնպես որ, մի քանի հոդվածներից հետո վերջակետ կդնենք շարադրանքին։
Մենք արդեն բավականաչափ ծանոթ ենք ճգնաժամեր կազմակերպելու մեխանիզմին, այնպես որ, խոսենք այն մասին, թե ինչ նպատակներ է հետապնդում մեր աչքերի առջև ընթացող տնտեսական անկումը։ Նրանց համար, ովքեր լավ հիշում են Մեծ դեպրեսիայի առաջացման և տնտեսական հետևանքների պատմությունը, այդ հարցին պատասխանելն առանձնակի դժվարություն չի ներկայացնում։
Հետապնդած առաջին կարևոր նպատակը համաշխարհային առավել կարևոր ակտիվների ամենասովորական յուրացումն է։
Հարց է առաջանում` ո՞ր երկրի ակտիվների։ Գուցե Ռուսաստանի՞։ Ոչ, իհարկե, հենց ԱՄՆ-ի։ Մեկ ճգնաժամի ընթացքում, թեկուզ և այնպիսի, ինչպիսին Մեծ դեպրեսիան էր, ամեն ինչ «իրենցով անել» չհաջողվեց։ Համաշխարհային դեմոկրատիայի հենց միջնաբերդում մնացին, ինչպես նաև առաջացան նոր, ֆինանսական անկախ բարեկեցության օազիսներ։ Ճիշտ է, այդ կառույցներն այլևս չէին ձգտում ԴՊՀ-ի սեփականատեր միջազգային հրեա բանկիրներից խլել «փող տպող մեքենան», սակայն նրանց գոյության բուն փաստն իսկ անհարմարություն էր ստեղծում ողջ երկրագունդը սահուն կերպով նվաճելու գործում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգները յուրացրեց իր համար շատ դառը մի դաս. զենքի ուժով նրան չհաջողվեց լուծել և ոչ մի աշխարհաքաղաքական խնդիր։ Կորեա, Վիետնամ, Կամբոջա, Կուբա` ամերիկյան «իմպերիալիզմի» կրած պարտությունների շարքը կարելի է շարունակել։ Զարմանալ այդ առիթով պետք չէ, զարմանքի է արժանի բոլորովին այլ բան. Միացյալ Նահանգները մարդկության պատմության մեջ բացեց մի նոր դարաշրջան` տնտեսական և ֆինանսական կյանքը վերջնականապես պոկելով «ոսկե ստանդարտի կապանքներից»։ Աշխարհի նոր կառուցվածքում հենց փողն էր դառնում ոչ միայն գլխավոր ապրանքը, այլև գլխավոր զենքը։ Գիտակցելով իրենց սխալը` ամերիկացիներն սկսեցին ԽՍՀՄ-ի դեմ պայքարում օգտագործել հատկապես դոլարը։ Արդյունքում հենց դոլարն էլ հաղթեց մեզ։
Տնտեսական զենքը սարսափելի ուժ ունի` անտեսանելի ու աննկատ։ Տասնյակ բանկեր, տարբեր ցուցանակներ, տարբեր անվանումներ։ Բայց հանկարծ, ասես միասնական մի կենտրոնի հրահանգով, բոլորն սկսում են միևնույն բանն անել։ Ասենք, միաժամանակ դուրս հանել իրենց կապիտալները որևէ երկրից։ ՈՒրիշ էլ ինչպե՞ս, չէ՞ որ այնտեղ անցկացվել են «ոչ դեմոկրատական ընտրություններ», ինչը նշանակում է, որ այդ երկրի ղեկավարությունը հրաժարվել է նրանց նվագի տակ պարելուց, չի ցանկացել իր բնական պաշարները ջրի գնով զիջել օտար ընկերությունների, համարձակություն է ունեցել պաշտպանելու սեփական, ոչ թե «համամարդկային» շահերը։ Որպեսզի հնարավորություն ունենաք փլուզելու մի ամբողջ շարք երկրների տնտեսություններ ու սնանկացնելու նրանց, պետք է բոլոր, ոչ թե մի քանի, դրամական հոսքերը լինեն ձեր վերահսկողության ներքո։ Անհրաժեշտ է, որ բոլոր խոշորագույն բանկերի ցուցանակների տակ թաքնված լինի միևնույն ֆինանսական կառույցը, ինչպես, ասենք, ամերիկյան քաղաքական կուսակցությունների դիմակի հետևում վաղուց արդեն թաքնված միևնույն բանկիրների խումբը` ԴՊՀ-ի սեփականատերերի տեսքով։ Աշխարհը փոխվել է, այսօր արդեն ոչ թե գործարանները, այլ բանկերն են դարձել իշխանության համար պայքարողների գլխավոր նպատակակետը։
Որտե՞ղ են կենտրոնացված աշխարհի հիմնական ֆինանսական ռեսուրսները։ Գաղտնիք չէ` ԱՄՆ-ում։ Հենց այնտեղ էլ պատրաստվում են իրականացնել գլխավոր ձեռքբերումները։ Ավելի ճիշտ, դրանք գրեթե բոլորն արդեն կատարվել են։ Ամերիկյան բանկերի գնումն առաջին բանն էր, որ իրականացրին ճգնաժամի կազմակերպիչները, բայց չէ՞ որ ծայր առած ճգնաժամն առաջին հերթին հարվածեց հենց բանկային ոլորտին, հատկապես բանկերն են իրենց շատ վատ զգում։ Դա ճիշտ է, բանկիրներին այսօր չես նախանձի, սակայն ճիշտ նույն կերպ Մեծ դեպրեսիայի ժամանակ սնանկացան ոչ թե բոլոր ներդրողները, այլ միայն նրանք, ովքեր տեղյակ չէին, թե երբ է վրա հասնելու աղետը։ Ճիշտ նույն կերպ էլ այսօր մի շարք բանկային կառույցներ, հենց ճգնաժամի օրոք, սկսեցին կուլ տալ իրենց մրցակիցներին։ Հին, բարի, նախաճգնաժամային ժամանակներում Միացյալ Նահանգների խոշորագույն ներդրումային բանկերն էին «Bear Stearns»-ը, «Zehman Brothers»-ը, «Merrill Zynch»-ը, «Morgan Stanley»-ը և «Yolden Sachs»-ը։ Այս հսկաների անուններն ամեն օր հիշատակում են բոլոր ԶԼՄ-ները։ Դուք, անկասկած, լսած կլինեք նրանց մասին, սակայն գիտե՞ք, թե ինչ է նրանց հետ տեղի ունեցել։ Տպավորությունն առավել ցայտուն դարձնելու համար մի փոքրիկ համեմատություն կատարենք։ Երբ փլուզվում է բազմաբնակարան շենքը, այն փուլ է գալիս բոլոր բնակիչների գլխին։ Բոլոր բնակարաններն էլ վերածվում են փլատակների։ Եթե բոլոր բանկերը խաղում են ներդրումային կազինո, եթե նրանք բոլորը մեկը մյուսին են վերավաճառում դերիվատիվներ և ենթարկվում FAS N157 «Արդարացի արժեքով չափում» նոր կանոնակարգին, ապա նրանց վիճակը մեկը մյուսից առանձնապես չպետք է տարբերվեր։ Իսկ իրական կյանքում ականատես ենք դառնում հիրավի ապշեցուցիչ իրողությունների. որոշ բանկեր հապշտապ կուլ են տալիս մյուսների «ավերակները»։ Այստեղ որքան կարևոր է մատնացույց անելը, թե ինչ են գնում, նույնքան էլ կարևոր է, թե ով է գնում։ Իսկ թե երբ սկսվեցին գնումները, նույնպես կարող ենք հեշտությամբ գլխի ընկնել` 2008-ի առաջին եռամսյակում, երբ «Արդարացի արժեքով չափում»-ը, ասես ջրային արկ, խորտակեց ֆինանսական ամենահզոր կառույցների բալանսները։ Առաջինն իր մահկանացուն կնքեց «Bear Stearns» բանկը. դա տեղի ունեցավ 2008-ի մարտին։
«ԴՊՀ-ն հավանություն տվեց «J. P. Morgan» ֆինանսական ընկերության կողմից ամերիկյան ամենախոշոր ներդրումային բանկերից մեկի` «BS»-ի ձեռքբերումը, քանի որ նրանցից առաջինը հայտնվել էր ճգնաժամային իրավիճակում։ Զարմանահրաշ համընկնում է։ Գնումն իրականացնում է... ԴՊՀ-ի ստեղծողը, Մեծ դեպրեսիայի կազմակերպիչը։ Բայց մի շտապեք զարմանալ, դեպքերը գնալով ավելի հետաքրքիր են դառնալու։ «Իր հերթին «J. P. Morgan» բանկը հայտարարեց, որ «BS» բանկը փաստացի ձեռք է բերել «դեն նետվելիք ապրանքի» գնով` մեկ բաժնետոմսի համար վճարելով ընդամենը երկու դոլար։ Դեռևս նախորդ ուրբաթ «BS» բանկի մեկ բաժնետոմսի արժեքը ՈՒոլսթրիթում 30 դոլար էր»։
Ահա թե ինչի համար է ճգնաժամը` խոշոր մրցակցին գնում են նրա իրական արժեքից 15 անգամ էժան (ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում «BS»-ը հենց այդքան «քաշ կորցրեց»)։ Պակաս հետաքրքրական չեն նաև գործարքի մանրամասները։ ԱՄՆ-ի բոլոր ֆինանսական կառույցները, չգիտես ինչու, ստորաքարշ վերաբերմունք էին դրսևորում Մորգանի բանկի հանդեպ... «Անցած շաբաթվա վերջին «BS»-ն խոստովանեց, որ լուրջ ճգնաժամ է ապրում իրացվելիության առումով (այսինքն` փող չունի- Ռ. Ա.)։ Դրանից հետո ԴՊՀ-ն համաձայնեց ֆինանսական օգնություն տրամադրել աղետի ենթարկվող բանկին, ինչն արժանացավ մասնագետների ոչ միարժեք արձագանքին։ ԴՊՀ-ի կայացրած որոշման օգտին կիրակի օրը մի շարք ամերիկյան հեռուստաալիքներով հանդես եկավ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Պոլսոնը։ «Գործարքը կստանա ԴՊՀ-ի աջակցությունը, որը երաշխավորում է, որ «BS»-ին են պատկանում 30 մլրդ արժողությամբ ակտիվներ։ Մարտ ամսին «BS»-ն հազիվ խուսափեց սնանկացումից և 29 մլրդ վարկ ստանալով ԴՊՀ-ից, խորհրդանշական գնով սեփականշնորհվեց «J. P. Morgan» բանկի կողմից»։
Թող այս մշուշապատ ձևակերպումները ձեզ մոլորության մեջ չգցեն։ Ահա թե իրականում ինչ էր տեղի ունեցել։ Սկզբում «BS»-ն հայտնվեց ծանր իրավիճակում և խնդրեց ԴՊՀ-ին` վարկեր տրամադրել իրեն։ Վերջինս կտրականապես հրաժարվեց նրան սատարելուց։ Արդյունքում բանկի բաժնետոմսերի գինն աղետալի անկում արձանագրեց. նրանց արժեքը 15 անգամ պակասեց։ Այդ պահին նորից ասպարեզ իջավ ԴՊՀ-ն, բայց ամենևին էլ ոչ խորտակվող բանկին օգնելու նպատակով, այլ անելու մի առաջարկություն, որից, ինչպես ամերիկյան շատ ֆիլմերում են ասում, «դուք չեք կարող հրաժարվել»։ «BS»-ի սեփականատերերը, հայտնվելով փակուղում, ստիպված էին իրենց «հոգեզավակին» վաճառել «ճիշտ» մարդկանց, ինչպես և խորհուրդ էր տալիս ԴՊՀ-ն։ Թե ինչ գնով, դուք արդեն գիտեք։ Եվ միայն դրանից անմիջապես հետո «բարի» և «կարեկից» ԴՊՀ-ն 29 մլրդ դոլարի վարկ է տրամադրում բանկին։ Տրամադրեր նա այդ վարկը մինչև վաճառելը, պարզ է, որ այն վաճառելու կարիք չէր լինի։ Իսկ այսպես ԴՊՀ-ն սատարեց բանկի արդեն նոր սեփականատերերին` «յուրայիններին»։ Իսկ ավելի ճիշտ` ինքն իրեն։ Այս ամենում կարևոր դերակատարում ունեցավ նաև ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը։ Նա, բնականաբար, ամբողջությամբ համամիտ էր ԴՊՀ-ի կայացրած որոշմանը։ Իսկ ուրիշ էլ ինչպե՞ս։ Մի թիմ է` նույն գործն է անում։
Ճիշտ նույն կերպ է իրեն պահում նաև վաշինգտոնյան նոր ղեկավարությունը։ Նախագահ Բարաք Օբաման նախկին վարչախմբում ֆինանսների նախարար Հենրի Պոլսոնի փոխարեն այդ պաշտոնում նշանակում է Թիմոտի Գայթներին, որը մինչ այդ ղեկավարում էր Դաշնային պահուստի նյույորքյան բանկը, այսինքն, ԴՊՀ-ի գլխավոր ղեկավարներից մեկն էր։ Այժմ նա ֆինանսների նախարար է։ Նկատենք` ԴՊՀ-ի բարձրաստիճան աշխատակիցը դառնում է ֆինանսների նախարար, այլ ոչ հակառակը։ Կարծում եմ` կարող ենք օրակարգից հանել այն հարցը, թե ով է ում վերահսկում։
Ասես թղթախաղի խարդախներ` ԴՊՀ-ն և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նույն հնարքներից են օգտվում։ Կվաճառես բանկդ` փող կտանք քեզ, կստանաս ֆիննախարարության և ԴՊՀ-ի աջակցությունը։ Եթե համառես` արդյունքը միշտ նույնը կլինի` սնանկ կճանաչվես։
«Zehman Brothers» բանկի հիմնադիրները, ինչպես Բրեստի ամրոցի պաշտպաններ, մահը գերադասեցին ստորացուցիչ գերությունից։ Նրանց բանկը սնանկացավ, ինչը ճգնաժամի կազմակերպիչների համար նույնպես վատ չէ. ինչքան ավելի անհուսալի է դառնում իրավիճակը, այնքան ավելի են էժանանում ակտիվները, ավելի հեշտանում է նրանց սեփականատերերին համոզելը։
Հաջորդ հոդվածում կշարունակենք հետևել զարգացումներին։
Պատրաստեց Ռուբեն ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ