Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 
  • Թուրքիան չի կարող  դիտվել որպես «զոհ»  կամ տուժած կողմ

    Թուրքիան չի կարող դիտվել որպես «զոհ» կամ տուժած կողմ

    12.03.2013| 00:50
    Թուրքիայի կառավարության պաշտոնական քաղաքականությունը միտված է այն բանին, որ երկիրը դառնա էներգիայի տարանցման կարևորագույն հաղորդուղիների հանգույց։ Այս կապակցությամբ Թուրքիան վարում է էներգամատակարարման մի շարք նախագծերի իրականացման գործում տարբեր պետությունների ու ընկերությունների շահագրգռության մեծացման լայն քաղաքականություն և վերջին տարիներս հաջողությամբ համագործակցում է Արևմուտքում և Արևելքում էներգառեսուրսներ մատակարարողների ու սպառողների հետ։
  • Րաֆֆին բացվում է

    Րաֆֆին բացվում է

    11.03.2013| 14:44
    Այն, որ Րաֆֆու «ճակատամարտը» ոչ թե Հայստանի ժողովրդի, նրա «հալածյալ» էութենաբանության, այլ «հարկավորների» համար էր, արդեն իսկ ակնհայտորեն դրսևորվում է: Խաղը դառնում է ավելի բաց ու թափանցիկ: Չնայած որ, Րաֆֆին նախորդ օրվա իր միտինգում այդպես էլ ազնվություն չունենցավ ասելու, որ Սերժ Սարգսյանի կողմից իրեն հանդիպման հրավերք է եղել:
  • Վարդան Օսկանյանը՝ կրկին դերակատար

    Վարդան Օսկանյանը՝ կրկին դերակատար

    09.03.2013| 21:01
    Փաստենք՝ նախորդ տարի տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ, երբ Հայ ազգային կոնգրեսը համագործակցության փորձեր արեց «Բարգավաճ Հայաստան»-ի հետ՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության մենաշնորհի, ԲՀԿ-ն սահուն և հանգիստ վերածվեց քաղաքական գործոնի:
  • Դեժավյու՝ ընտրություններից առաջ

    Դեժավյու՝ ընտրություններից առաջ

    07.03.2013| 21:13
    Թե որքան կտևի Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև»-ի հեղափոխությունը և ինչ հանգուցալուծում կունենա՝ տակավին անհայտ է: Տեսանելի է միայն, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմա էլ Երևանի ավագանու ընտրություններին են պատրաստվում՝ ավարտված համարելով ՀՀ նախագահի ընտրություններն ու հետընտրական գործընթացները:
  • Իսկ գուցե ավելի է լավ է` Րաֆֆի Հովհաննիսյանը չխոսի՞

    Իսկ գուցե ավելի է լավ է` Րաֆֆի Հովհաննիսյանը չխոսի՞

    06.03.2013| 20:59
    Մարտի 5-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը իր պատկերավոր, հախուռն խոսքում հընթացս արեց նաև հայտարարություն, որ նվազագույնը դժվար է հասկանալ:
  • Ռուսաստանը հաջողությամբ լուծել է վրացական գինու և հանքային ջրերի առջև իր շուկաները փակելու հարցը

    Ռուսաստանը հաջողությամբ լուծել է վրացական գինու և հանքային ջրերի առջև իր շուկաները փակելու հարցը

    05.03.2013| 11:48
    Խորհրդային քաղաքական ու տնտեսական համակարգի փլուզման հենց սկզբից Վրաստանում շատ թևաթափ ընդունեցին ստեղծված իրավիճակը, քանի որ ոչ մի ելք չէին տեսնում եղած արդյունաբերական կարողությունները տնտեսական նոր պայմաններին հարմարեցնելու հարցում: Շուտով պարզ դարձավ նաև, որ երկիրը կարող է հույսեր կապել գինեգործության, հանքային ջրերի, հացամթերքի և սպառման այլ արտադրատեսակների ոլորտի ձեռնարկությունների գործարկման հետ:
  • Միայն արի, արի. թեկուզ ուրիշ գրկից

    Միայն արի, արի. թեկուզ ուրիշ գրկից

    05.03.2013| 00:51
    Այն, որ մինչև ինաուգուրացիա Սերժ Սարգսյանին շնորհավորում է Բարաք Օբաման, ընդ որում «շշկռացնող» ջերմությամբ, Քերիի նման բացարձակ չհիշեցնելով ընտրական գործընթացի «որոշ թերություններ», հետաքրքիր է «մի ուրիշ ձև»: Մանավանդ եթե հիշենք, որ նախորդ` 2008-ի ընտրություններին ԱՄՆ-ն այդպես էլ չշնորհավորեց։ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային էլ մասնակցում էր ոչ թե ԱՄՆ-ի դեսպանը, այլ ընդամենը «սիրուն տղա», Թուրքիո փեսա Մեթ Բրայզան: 2008-ին ԱՄՆ-ը բավարարվեց ընդամենը ժողովրդին ուղերձ հղելով` ընտրությունների առիթով:
  • Կկայանա՞ ընդդիմադիր ֆորմատը

    Կկայանա՞ ընդդիմադիր ֆորմատը

    05.03.2013| 00:41
    Իհարկե ` ոչ: Կա՞ այնտեղ վերահսկելի քաոսի բաղկացուցիչ: Կա՛: Ինչո՞ւ: Որովհետև ԲՀԿ-ում (և` ոչ միայն) համոզված են, որ իշխանությունները հենց այնպես «չուռացրեցին» «Ժառանգությունը»` յուր լիդերով հանդերձ` սկսյալ խորհրդարանական ընտրություններից:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը այսպես չի կարող երկար շարունակել

    Րաֆֆի Հովհաննիսյանը այսպես չի կարող երկար շարունակել

    05.03.2013| 00:12
    2013 թ. նախագահական ընտրությունների հետընտրական փուլում իսկական խզվածք է առաջացել իրականության և պատրանքի միջև: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Բարև» շարժումը հավակնում է վերածվելու թիվ մեկ ընդդիմադիր ուժի: Իրականում, նախագահական ընտրությանը մասնակցություն չցուցաբերած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ունենալով խորհրդարանական ամբիոն և ընդդիմադիր գործունեություն վարելու պոտենցիալ, դեռևս խաղի մեջ են, և դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ այս ուժերը ճանաչեն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնայնությունն ընդդիմադիր դաշտում: Քաղաքական գործունեություն վարելու հիմնական նպատակն ու գործառույթը իշխանություն ձեռք բերելն է:
  • Նոր, կարևոր, մնայուն` ոչինչ, բայց` վտանգավոր

    Նոր, կարևոր, մնայուն` ոչինչ, բայց` վտանգավոր

    05.03.2013| 00:09
    Նախագահական ընտրություններից արդեն անցել է երկու շաբաթ: Ի՞նչ է կատարվել այդ երկու շաբաթում: Ոչինչ: Նոր` ոչինչ: Կարևոր` ոչինչ: Մնայուն` ոչինչ: Ես, իհարկե, տեղեկատվական վակուումի մեջ չեմ եղել, ոչ էլ առավոտյան նիհիլիստ եմ արթնացել: Առավել ևս` քաղաքական կուրության պատճառ չունեմ: Ոչ էլ օրիգինալության պահանջ: Հայաստանի Հանրապետությունում մնայուն ոչինչ չի կատարվում: Կատարվում է սովորական և, ինչպես փորձն է ցույց տալիս, վտանգավոր գործընթաց: