-
17.12.2013|
00:40
Տարին ավարտվում է: Քաղաքական տեսակետից այն անչափ բուռն ստացվեց: Ջրհոսի դարաշրջանն ուրույն առանձնահատկություն ունի. բացվում են բոլոր կապերը, թաքունը հայտնի է դառնում, ենթագիտակցությունը հոսում է առատորեն, ինչ պահված է հասարակության, մարդու խորքերում, աչքառ է ելնում` իր ողջ անհեթեթությամբ և մերկությամբ, ու խեղդում ֆիզիկական մերկության ամոթը: Ասել է` քանդվում են բոլոր կապ ու կապակցությունները` նորը ստեղծելու կամ իսպառ ոչնչացնելու համար:
-
17.12.2013|
00:05
Առնվազն նոյեմբերի 23-ից փորձագետներն իրավիճակի կտրուկ սրում են արձանագրում ՈՒկրաինայում, ուր քաղաքականապես անզոր արևմտամետ ընդդիմությունը, կարծես, վճռական գրոհի է անցել իշխանության դեմ և նույնիսկ հասցրել է Կիևում գրավել մի շարք տարածքներ ու վարչական շենքեր։ Իրադարձությունների մասնակիցները (ՈՒկրաինայի ղեկավարությունը դրանք անվանել է պետական հեղաշրջման փորձ) ձգտում էին շրջափակել ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության և Գերագույն ռադայի շենքերը։ Սակայն իշխանություններն այդ հարցում «ըմբռնում» չցուցաբերեցին. հատուկ նշանակության ջոկատներն ապաշրջափակեցին մայրաքաղաքի կենտրոնական մասը, թեև Կիևի քաղաքապետարանի գրոհն անհաջող ավարտվեց և «հետաձգվել է»։
-
13.12.2013|
00:44
Հետաքրքիր է դառնում կյանքը անգամ մեր տարածաշրջանում: Եվ փայլուն հեռանկարներ են բացվում Հայաստանի առաջ: Իհարկե, մի քանի «եթե»-ների առկայությամբ: Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, ինքնիշխան պետություն է: Եթե Հայաստանի իշխանությունները հասկացել են, որ պատասխանատու են պետության համար: Եթե դեպքերը զարգանան առանց արտակարգ իրավիճակների: Եվս մի քանի «եթե»-ներ, որոնք առաջանալու են հընթացս իրադարձությունների զարգացման և հավարտ ստեղծելու են մի իրավիճակ, որտեղ գործում են օրինաչափությունները:
-
13.12.2013|
00:42
Վերջին շրջանում ֆորտունան լրիվ երես է թեքել Ազգային ժողովի «խարիզմատիկ» նախագահից: Նա ֆիասկո ֆիասկոյի հետևից է գրանցում:
-
13.12.2013|
00:10
Էներգակիրների համաշխարհային շուկայի «կերպարանափոխությունը» վերջին տարիներին այնքան սրընթաց է կատարվում, որ վերլուծաբանները, առավել ևս քաղաքագետները, հաճախ դժվարությամբ են պատկերացնում հետևանքները։ Այսպես, միանգամայն անակնկալ շատերի համար և ամենալուրջ հետևանքներով աշխարհաքաղաքական գործընթացների համար դարձավ Միացյալ Նահանգների կողմից իր վաղեմի և դեռ մինչև վերջերս անիրականանալի թվացող նպատակի իրագործումը՝ «էներգետիկ անվտանգությունը»։
-
13.12.2013|
00:05
Արտասահմանցի մի շարք փորձագետների կարծիքով, մի քանի տարի հետո ԱՄՆ-ից Եվրասիա թերթաքարային գազի ակնկալվող մատակարարումները չեն սպառնա ՌԴ-ից խողովակային գազի մատակարարումներին, քանի որ ռուսական գազն ավելի մրցունակ է ամերիկյանի համեմատ, որովհետև Ռուսաստանի գազի արդյունահանման ու փոխադրման ծախսերը շատ ավելի ցածր են, քան ԱՄՆ-ի թերթաքարային գազինը։
-
10.12.2013|
00:38
Ապաստա՞ն, թե՞ ապաստարան են որոնում միայնակ մարդիկ: Ինչո՞ւ է այդքան գայթակղիչ հանրային միայնությունը: Ինչո՞ւ միջնորդավորված փոխհարաբերությունները մատչելի են պարզ շփումից: Ինչո՞ւ անծանոթների աշխարհում հեշտ է ամեն ինչ պատմելը: Ինչպե՞ս ու ինչո՞ւ միմյանց հետ շփումների այս կերպը այսքան տարածված է, բայց միայն որոշակի շրջանակներում:
-
10.12.2013|
00:25
ԲՀԿ-ի այսօրվա վիճակը կարելի է բնորոշել մեկ բառով` մարգինալացում: Իմիտացիոն պոպուլիզմն այլևս չի օգնում վերջինիս մակերեսին մնալ:
-
10.12.2013|
00:09
Կոնֆուցիոսը պնդում էր. «Հաղթանակի ճանապարհը հարթում է վստահությունը»։ Չինաստանի և Եվրոպայի հարաբերությունների երկարատև պատմության ընթացքում եղել են շատ բարդ, երբեմն էլ պարզապես մութ էջեր և վստահության չափազանց քիչ առիթներ։
-
10.12.2013|
00:05
Վերջին երեք-չորս տարում մի շարք երկրներում, ԱՄՆ-ի «օրհնությամբ», ճղճղան իրարանցում էր տիրում, այսպես կոչված, թերթաքարային գազի հետախուզման ու արդյունահանման թեմայի շուրջ։