2019-ի օգոստոսի 31-ին ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ 65 տարեկան: Նրա գրասենյակը հայտարարեց, որ ստացել է և շարունակում է ստանալ շնորհավորանքներ։ Ծննդյան օրը հենց շնորհավորանքներ ստանալու համար է:
2019 թ. հուլիսի վերջին Հայաստանը խղճուկ տպավորություն է թողնում. ասենք թեկուզ այն, որ ուժեղ շոգի պայմաններում կառավարությունն իր անգործությամբ վտանգավոր վարակիչ հիվանդությունների օջախներ է ստեղծում։
ՈՒ պատկերացրեք, որ անձամբ կառուցում եք Նոյյան տապանը, որ դուք Նոյն եք ու պիտի փրկեք՝ ինչ համարում եք հավերժական: Բարեկամ, հարազատ, ծանոթ՝ հասկանալի է, վերցնում եք առանց մտածելու, թեև որոշ դեպքերում արժեր մտածել՝ ում փրկել, ում՝ ոչ:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոուտսը Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական հրաժարական տված անդամն է: Նրան կփոխարինի կոնգրեսմեն Ջոն Ռատկլիֆը: Դեն Քոուտսը պաշտոնավարեց երկուսուկես տարի:
ԲՌԻԿՍ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց Թեհրանին «համբերություն ու դիմացկունություն դրսևորել», հաստատելով, որ Իրանը «բարեխիղճ կատարում է Միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը և ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների համաձայնագիրը»:
Սկսենք լավ նորություններից: ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը երկրորդ կիսամյակում 2,1% են, որ բարձր է կանխատեսումներից: Տարեկան հաշվարկով ԱՄՆ տնտեսական աճը նվազագույնն է եղել՝ 1,3%, 2016-ի երկրորդ կիսամյակում՝ գլոբալ տնտեսության դանդաղեցման ու նավթի գնանկման պայմաններում: Հետագա տնտեսական աճը ավելի բարձր էր, քան սկզբում կանխատեսվում էր:
Մեծ Բրիտանիանի նոր վարչապետը պահանջում է ԵՄ-ից դուրս գալու նոր բանակցություններ: Ջոնսոնի խոսքով՝ Թերեզա Մեյի համաձայնագիրը անընդունելի է: Համայնքների պալատում իր առաջին ելույթում նա ընդգծեց, որ նախընտրում է բրեկզիտը համաձայնագրով, բայց պատրաստ է և կոշտ բրեկզիտի՝ առանց համաձայնագրի:
Կլիմայի տեսակետից՝ ներկան հասկանալու համար անցյալի ուսումնասիրությունը վճռորոշ նշանակություն ունի: Շնորհիվ աննախադեպ համակարգային վերլուծության՝ միջազգային հետազոտական խումբը պարզել է ջերմային տատանումները մոլորակի մասշտաբով 2000 տարվա կտրվածքով՝ գրում է Սիլվիա Բյուրնուֆը Le Monde-ում:
Սիրիայի վարչակարգը ուզում է նորից տիրել Իդլիբին, առայժմ՝ ապարդյուն: Թուրքիայի աջակցությունը ստացող ապստամբները պնդում են, որ Ասադի կողմից կռվի մեջ են մտնում ռուս հատուկջոկատայինները՝ գրում է Der Spiegel-ը:
«Իմ վարչապետ դառնալու շանսերը նույնքան մեծ են, որքան գլխատված ֆրիսբի լինելու և ռեինկարնացիայից հետո Էլվիս կամ ձիթապտուղ դառնալու»՝ մի քանի տարի առաջ ասել է Բորիս Ջոնսոնը The Independent-ին հարցազրույցում: Խարտյաշ ու խառըխշտիկ մազերով այդ տղամարդը դեռ լրագրող էր ու The Spectator-ի խմբագիրը՝ գրում է Tages-Anzeiger-ը:
Իսրայելը Գազայի հատվածում իսկական եղեռնագործությունների շարք է իրականացնում, ճիշտ այնպես, ինչպես Իսրայելի ծառա Ադրբեջանն էր իրականացնում Արցախում հայերի նկատմամբ։ Իսրայելը հրթիռակոծել է Գազայի երկու դպրոցներ, ինչի արդյունքում կա 40-ից ավելի զոհ...