Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արտաքին քաղաքականության իրագործման հայկական մեթոդը

Արտաքին քաղաքականության իրագործման հայկական մեթոդը
14.07.2009 | 00:00

«ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻՆ»
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացի և Հայաստանի արտաքին քաղաքականության հեռանկարների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ճանաչված քաղաքագետ, վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։
-Պարոն Մուրադյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին զարգացումների լույսի ներքո` սկսած 2008-ի աշնանից մինչև 2009-ի գարունը։ Ի՞նչ բերեց այս փուլը մեր երկրին, ի՞նչ հետևություններ կարելի է անել Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների արդյունքներից։
-Այս բավականին ակտիվ փուլի ընթացքում Հայաստանն իր համար պարզեց (թեպետ դա բոլորովին էլ միանշանակ չէ), որ առաջատար ուժային կենտրոնների կողմից տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը մեծ չափով հրապարակային չէ, և մեր երկիրն անվտանգության ամրապնդման ու իր խնդիրների լուծման առումով ոչինչ ձեռք չբերելով, դրվեց Թուրքիայի ուղղակի հարվածի տակ։ Թուրքիան անհամեմատ խոր ներքաշվեց հարավկովկասյան քաղաքականության մեջ, հասկացավ իր համար օտար սցենարների ողջ վտանգավորությունը, ևս մեկ անգամ զգաց, որ իր դեմ ամբողջ ծավալով օգտագործվում է «հայկական գործոնը»։ Թուրք-հայկական պրոբլեմներն արդյունավետ կերպով օգտագործվեցին Թուրքիայի քաղաքականությունը զսպելու ուղղությամբ։ Դա, անկասկած, արդիականացրեց թուրք-հայկական հակասությունները` տապալելով այդ հարաբերությունների դանդաղ, բայց իրական կարգավորման հնարավորությունը և Թուրքիային տրամադրեց զգուշանալ Հայաստանից։
Վերոնշյալ խաչաձև բանակցությունների արդյունքում իրադրությունը տարածաշրջանում դարձավ ավելի լարված ու սպառնալից։ Առաջատար ուժային կենտրոնները, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության, նկատելիորեն ամրապնդեցին իրենց դիրքերն ու քաղաքականության որոշ բաղադրիչները տարածաշրջանում` լայն իմաստով։ Եվ այժմ նրանք կնախընտրեն ստատուս-քվոյի պահպանումը, ինչը ընդհանուր առմամբ, նպատակահարմար է Հայաստանի համար, բայց չի ամրապնդում նրա անվտանգությունը։ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այնքան վախեցած էին իրավիճակի լարման հեռանկարից, որ շտապեցին հայտարարել, թե թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները չպետք է հատվեն կամ լինեն փոխկապակցված։ Միաժամանակ Եվրոպային և Եվրասիային առհասարակ, համոզիչ կերպով ապացուցվեց, որ առանց տարածաշրջաններում ԱՄՆ-ի մշտական ներկայության անհնարին է զսպել Թուրքիայի հավակնությունները, միայն Ռուսաստանն ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրը։ Ամեն ինչ շատ նման է նրան, որ 1990-ականներին Իրաքի ու Իրանի նկատմամբ կիրառվող կրկնակի զսպման քաղաքականությունն ԱՄՆ-ը սկսելու է կիրառել Թուրքիայի ու Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն` այդ քաղաքականությունը չի լինելու այդ երկրներից մեկի դեմ` մյուսի հետ դաշնակցելու տարբերակով, դա արդեն արխաիզմ է։ Հայաստանը պետք է շատ լուրջ հետևություններ անի այդ ռազմավարությունից, որը կարող է մեզ համար ինչպես նպաստավոր լինել, այնպես էլ կիրառվել մեր դեմ։
-Այդ արտաքին քաղաքական իրադարձություններն ինչպե՞ս ազդեցին Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը շահե՞ց, թե՞ տանուլ տվեց այդ գործընթացների արդյունքում։
-Հարավային Կովկասի պետությունների համար որևէ բան շահելու մասին խոսք լինել չէր կարող։ Նրանք խաղում էին բացառապես ուրիշի խաղը, քանզի չունեին համապատասխան քաղաքական ռեսուրսներ, հարկադրված էին օգտագործել հնացած և բացարձակապես անարդյունավետ փաստարկներ։ Բացի այդ, չունեին ամուր թիկունք` պաշտպանված իրենց ավանդական գործընկերների կողմից։ Ադրբեջանը վերջնականապես պարզել է իր համար, որ մադրիդյան սկզբունքներն ընդամենը կարգավորման գործընթացի իմիտացիա ստեղծելու միջոց են։ Այդ սկզբունքները բացարձակապես համարժեք չեն գոյություն ունեցող հիմնախնդրին և չեն կարող հետագայում լինել բանակցությունների հիմք։ Ադրբեջանը, ինչպես նաև միջնորդները, հասկացել են, որ իզուր էին նախկինում անտեսում «ղարաբաղյան գործոնը», կարծելով, թե երևանյան ղեկավարությունը բացարձակապես վերահսկում է իրավիճակը ԼՂՀ-ում։ Եվ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ղարաբաղի ժողովրդի ձայնը կրկին արտահայտվեց դժգոհության ենթատեքստով, թեկուզ և որոշակիորեն խլացված։
Ադրբեջանի համար այդքան էլ անսպասելի չէր Թուրքիայի դիրքորոշումը, որը հստակ ցույց տվեց իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հանուն որոնց կարող է և մասամբ անտեսել իր մերձավոր «ազգականի» շահերը։ Պարզ դարձավ, որ մերձավոր «ազգական» լինել չի նշանակում լինել առաջնային գործընկեր։ Թուրքիայի գործընկերներն առայժմ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն են, ոչ թե տարբեր «ազգականներ», որոնց Անկարան դիտարկում է իբրև հումքի ձեռքբերման և իր արտադրանքի իրացման նախընտրելի և հարմարավետ շուկա։ Քաղաքական իրողությունների վերլուծության և իմաստավորման առումով Ադրբեջանն ավելի վատ վիճակում է, քան Հայաստանը։ Պետք չէ մոռանալ, որ ազերիները, որպես ազգ, ասպարեզ եկան միայն 1934-ին, Իոսիֆ Ստալինի հրամանով, որովհետև համամիութենական մարդահամար անցկացվեց։ Եվ միայն 1937-ին խորհրդային-կուսակցական ղեկավարության որոշումով Ադրբեջանի ազերի բնակչությանը պարտադրվեց օճառի օգտագործումը։ Իսկ 1947-ից` մի խումբ բժիշկների երաշխավորությամբ և Ադրբեջանի առաջին քարտուղար Միր-Ջաֆար Բաղիրովի կարգադրությամբ, նորածին երեխաների գանգի ձևը բժիշկները պարտավոր էին շտկել, ինչն ահռելի վնաս հասցրեց այդ ժողովրդի հոգեկան առողջությանը։
Բայց ոչ մի հրամանով հնարավոր չեղավ վերջ դնել ավանդույթ դարձած արյունապղծմանը, և բոլորովին վերջերս Բաքվում անցկացվեց միջազգային կոնֆերանս այդ պրոբլեմի վերաբերյալ, որի ժամանակ հրապարակվեցին թվեր, որ Ադրբեջանի քաղաքային բնակչության 25 և գյուղական բնակչության 35 տոկոսի շրջանում այն գործնականում գոյություն ունի։ Ադրբեջանը ժամանակակից աշխարհում կողմնորոշվում է միայն խառն ամուսնությունների արդյունքների շնորհիվ։ Ընդհանուր առմամբ, Բաքվում նկատվում է որոշակի գաղափարների կրկնօրինակում, որոնք արտահայտվել են հայկական ԶԼՄ-ներով, և ազերիները, ըստ էության, համակերպվում են այն գնահատականներին ու հետևություններին, որոնք արվել են Հայաստանում։ Դա ավելի հեշտ ճանապարհ է, մատչելի և մի շարք դեպքերում աշխատում է անարգել։ Միևնույն ժամանակ անցած բանակցային փուլի գլխավոր արդյունքը դարձավ այն, որ ազերիների ղեկավարությունն այլևս չի կարող անընդհատ շանտաժի ենթարկել արտաքին միջավայրը` ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով։ Այսինքն` ազերիները, բացելով իրենց խաղաքարտերը, այլևս չունեն լուրջ փաստարկներ արտաքին քաղաքական քարոզչության դաշտում։ Վաղուց արդեն շանտաժից պետք է անցնել գործի, բայց մեծ հարց է, թե դա այս անգամ ինչով կավարտվի։
Սակայն ազերիների քաղաքականության սկզբունքային տապալումը ոչ մի դեպքում չի կարելի պայմանավորել Հայաստանի քաղաքականության հաջողությամբ։ Բանակցությունների ամբողջ գործընթացը մեծ մասամբ կառուցվել է ամերիկացիների կողմից, և նրանք ամբողջական պատասխանատվություն են վերցրել բանակցությունների այս փուլի ու դրանց արդյունքների համար։ Հակամարտության կողմերը նորից ներքաշվել են պարտավորությունների ու պայմանների որոշակի շրջանակի մեջ, ինչով էլ պայմանավորված է նրանց պահվածքը։ Երկու կողմերի փաստարկներն այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում։ Արտաքին նախաձեռնությունը «համարվում» է երկրորդական, և «առաջնայնությունը» իբր հակամարտության կողմերինն է, ինչը չլսված դեմագոգիա է։ Բայց այդ դեմագոգիան, ինչպես ոչ մի այլ բան, օգուտ է Հայաստանին, և դրանից պետք է օգտվել։
-Ըստ Ձեզ, ինչպես՞ հնարավոր կլինի հաղթահարել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այս վնասակար իրավիճակը։ Կա՞ն ինչ-որ երաշխիքներ, թե՞ մենք հարկադրված ենք բավարարվել փաստի արձանագրումով։
-Ժողովրդավարության գոյություն ունեցող մոդելը համարժեք չէ հայ ժողովրդի խառնվածքին և առանձնահատկություններին, հասարակական առաջնահերթություններին։ Կարելի է շատ խոսել այն մասին, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն և հարկավոր է անվերջ սպասել մինչև այն ի հայտ կգա։ Ես ժողովրդավարությունը հասկանում եմ իբրև կառավարման արդյունավետ մեթոդների համադրություն, և այն կարող է առաջանալ ինչից ցանկանանք, բայց միայն ոչ ընտրություններից, առավել ևս ուղղակի և համընդհանուր ընտրություններից։ Այս մոդելն ամեն կերպ պաշտպանում են կրիմինալ խմբավորումները, որոնք կառավարում են մեր երկիրը, որովհետև այդ մոդելի շնորհիվ մարդիկ անսահման հարստանում են, արհամարհում օրինականությունը, չարաշահում իշխանությունը և այլն։ Այդպիսի հասարակությունը չի կարող մշակել ու իրագործել արտաքին քաղաքականություն, որովհետև դա նրան պետք չէ։ Արտաքին քաղաքականությունը վտանգավոր է, անչափ ծախսատար ու անհասկանալի արդիական էլիտաների համար։ Այն սպառնալիք է նրանց բարեկեցությանը։ Նորահարուստների այդ էլիտաների համար իդեալը հավանաբար կայանում է որոշակիորեն չեզոք, ավելի ճիշտ, չեզոքացված պետության մեջ, որը կունենա պացիֆիստական առաջնահերթություններ, ընդ որում` ցանկացած գնով։ Նրանք շատ հեռու են ազգային հավակնությունների մասին պատկերացումներից, ինչը նշանակում է նաև մեկուսացած լինել իրական միջազգային քաղաքականությունից։
Այսպիսի պայմաններում ընդունելի կարող է դառնալ «մասնավոր արտաքին քաղաքականության» տարբերակը։ Ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը մի ժամանակ առաջարկեց ստեղծել «մասնավոր փողերի» ինստիտուտ, երբ դրամանիշների թողարկման իրավունք կարող են ստանալ գործնականում բոլոր բանկերն ու մասնավոր կազմակերպությունները, ինչը կհանգեցներ պետության կողմից դրամ թողարկելու մոնոպոլիայի չարաշահման վերացմանը։ Այս գաղափարը 50 տարով առաջ ընկավ իր ժամանակից, բայց, անկասկած, դիտարկվելու է, երբ ներկա համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքները կամփոփվեն։ Շատ պետություններում առկա է պետական գործառույթները մասնավոր ֆիրմաներին հանձնելու պրակտիկան, օրինակ, հարկային, մաքսային, փոստային ծառայության, աուդիտի իրականացման և այլ ոլորտներում։ Ինչ-որ չափով դրան է նման նաև պայմանագրային զինծառայողների ներգրավումը զինված ուժերում, որովհետև դա էլ իր մեջ մասնավոր նախաձեռնության տարրեր է պարունակում։ Ըստ այդմ, ինչո՞ւ պետության արտաքին քաղաքական գործառույթները մասնակիորեն կամ ամբողջովին չհանձնել մասնավոր կոմերցիոն կամ հասարակական ոչ կոմերցիոն կազմակերպությունների, կամ էլ մասնագետների հանրակցությանը։
Արտաքին քաղաքական գործառույթները զգալիորեն թափանցիկ են, դրանք կարող են գտնվել հասարակության, խորհրդարանի ու կառավարության, պետության ղեկավարի արդյունավետ վերահսկողության տակ։ Արտաքին քաղաքական գերատեսչության սեփականաշնորհումը կհանգեցնի բացասական բաղադրիչների մեծ մասի չեզոքացմանը, որոնք պայմանավորված են բյուրոկրատական մոտեցումներով, կադրերի ընտրության հարցում մրցակցության բացակայությամբ։ Դա հնարավորություն կտա հաստատելու անկախ փորձագիտական պրակտիկա և, ամենակարևորը, ինտերակտիվ վերլուծություն։ Տվյալ ենթադրյալ ծառայությունն ավելի սերտ կապված կլինի խորհրդարանի, քաղաքական ու հասարակական խմբավորումների հետ, կդառնա հասարակական բանավեճի աղբյուր։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև ուսումնասիրություններ ու վերլուծություն իրականացնող կառույցներին, որոնք պետք է լինեն ոչ քիչ իրենց քանակությամբ և մասնագիտացմամբ։ Հայաստանում ստեղծված մի շարք ուսումնասիրությունների կենտրոններ, որոնք կոչված են քաղաքական վերլուծություն կատարելու, ոչ այլ ինչ են, եթե ոչ «գավառական տիպի ինստիտուտներ», որ դարձել են հեգնանքի առարկա և շարունակաբար կուլ են տալիս բյուջետային միջոցները։ Բավականին երիտասարդ, կրթված ու հավակնոտ որոշ երիտասարդների փորձերը` պրոֆեսիոնալ քաղաքական վերլուծությամբ զբաղվելու նպատակ հետապնդող, ավելի շուտ, արձագանքն են այն մոդելների, որ ձևավորվել են այլ երկրներում։ Բայց դա, անշուշտ, մեր հասարակության և քաղաքական դասակարգի պահանջարկի դրսևորում չէ։ Երիտասարդ քաղաքագետներին սպասում էր մեծ հիասթափություն, քանի որ նրանք չկարողացան անել նույնիսկ առաջին քայլն ազգային քաղաքագիտական դպրոցի կայացման ուղղությամբ։ Մնացել են մի քանի երիտասարդ էնտուզիաստներ, բայց էնտուզիազմը երբեք չի կարող փոխարինել «քաղաքական պատվերին»։ Վերլուծական ոլորտը պետք է ամենից առաջ լինի անկախ և ենթադրի հրապարակային և հատուկ բնույթի հասարակական բանավեճ։ Այդպիսի կառույցների անկախությունն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում երբևէ չի ժխտել նրանց սերտ ինտեգրացիան պետական ինստիտուտների հետ։ Արևմուտքի այլ զարգացած պետություններ, ուր պահպանվել է այդպիսի կառույցների պետական կարգավիճակը, բախվել են վերլուծական մշակումների և քաղաքական ծրագրավորման ցածր արդյունավետության հետ։ Այդ ոլորտում պետք է լինի կադրերի պատրաստման փուլ, բայց գլխավորը մտածողության մշակումն է և ոչ թե ձևական կրթական մակարդակը։ Տարբեր երկրների բազմաթիվ վերլուծաբանների և քաղաքական ծրագրավորողների հետ իմ ծանոթությունը հնարավորություն է տալիս գնահատել այնպիսի բաների համադրումը, ինչպիսիք են կրթությունն ու ընտանեկան դաստիարակությունը։
-Ինչպե՞ս հասնել այդ մոդելի ստեղծմանը ներկա պայմաններում։
- Հասնել կարելի է ամեն ինչի, եթե նպատակ դրվի պայքարել ոչ հանուն ժողովրդավարության և ոչ էլ կոնկրետ կառավարության կամ նախագահի դեմ։ Ֆորմալ առաջնորդներն անցողիկ են, իսկ խեղված կոնֆորմիստական հասարակությունից ազատվել հնարավոր չէ նույնիսկ մի քանի տասնամյակի ընթացքում։ Հայաստանի առջև կանգնած են խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել բուրժուական պետությանը բնորոշ մեթոդներով, արտաքին աշխարհը չի հանդուրժի այդպիսի աղաղակող խեղվածություն։ Հայաստանը չի կարող լինել ստանդարտ, միաչափ որոշումների երկիր։ Այլ պետություններ միգուցե կարող են հաջողությամբ գոյություն ունենալ նաև քիչ բովանդակային քաղաքական գործընթացի պայմաններում, որովհետև նրանց պետք չեն ոչ ստանդարտ քաղաքական ռեսուրսներ ու ոչ ստանդարտ մտածող մարդիկ։ Այդ երկրները բարեկեցիկ են և ոչ ոքի չեն հետաքրքրում։ Մեզ սպասում է այլ, ավելի բովանդակային ու իրադարձություններով հարուստ պատմություն։ Միջերկրական ծովից մինչև Չինաստան ընկած լայնածավալ տարածաշրջանում ի հայտ են գալու նոր ազգեր, հասարակություններ ու պետություններ։ Պետք չէ մոռանալ և այն մասին, որ այդ տարածքում առնվազն քաղաքական աղետ է սպասվում։ Ակնհայտ է, որ հայկական անկախ խմբավորումներն ու ցանցային կազմակերպություններն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում, քան հայկական պետությունը։ Այդպիսի խմբեր ունենալով, առանց մեծ ջանքերի ու ծախսերի, կարելի է լիկվիդացնել ադրբեջանական պետությունը կամ էլ բերել նրան անհամեմատ ավելի համեստ ձևաչափի։ Չգիտես ինչու, ես հիշեցի ռուսական հայրենասիրական երգի քառատողը. «Мы никогда не спускали гордый Андреевский флаг, мы сами вызвали «Корейца», мы сами топили «Варяг»։
Ժամանակ առ ժամանակ պետք է կարողանալ պայթեցնել նաև ինչ-որ շատ սուրբ ու անխորտակելի բան։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ