Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՄՈԽԻՐ ՇԱՂ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՄՈԽԻՐ ՇԱՂ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
09.04.2010 | 00:00

Ստացվում է` բոլորս այս օրերին ապրում ենք բավականին հետաքրքիր, պատմական ժամանակաշրջան:
Օբամայի «կազմակերպած» հայ-թուրքական «ճանապարհային նոր քարտեզի» նախաշեմին: Որով պետք է «չեզոքացվի» ադրբեջանական գործոնը: Էրդողանի` Ֆրանսիայում գտնվելու ոչ պակաս նշանակալից անցքին: Որով փորձ կարվի հաղթահարել ԵՄ անդամակցության ֆրանսիական վետոն: Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև «մարտագլխիկների» կրճատման «արարողակարգին»: Որով կշարունակվի գերտերությունների «վերաբեռնման» գործընթացը: ԱՊՀ տարածքում տեղի ունեցած ղրղզական արյունոտ հեղափոխությանը, որով Ռուսաստանը, փաստորեն, կավարտի ԱՊՀ տարածքում գունավոր հեղափոխությունների (առաջինը վրացական պատերազմն էր, հետո` ՈՒկրաինայի թավշյա յանուկովիչացումը) ժամանակաշրջանը:
Եվ վերջապես, այդ ամենին չզիջող հայաստանյան նույնքան ուշագրավ զարգացումներին:

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
Այնտեղ այնքան զբաղված են, որ ժամանակ չունեն «նշելու» Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 2 տարին: Այո, այսօր լրանում է այդ ժամկետը: «Նշենք» այն` ֆիքսելով. բացի քաղբանտարկյալ տղերքից, Սերժ Սարգսյանը մնացած հարցերում, ինչպես կասեր պատգամավորներից մեկը, «դիմակայող գործիչ» դուրս եկավ: ՈՒ թե Սերժը հաջողի (իսկ այս խաղում նա կամ կհաջողի, կամ կկորցնի ամեն բան. ցանկանք անպայման ու անվերապահ հաջողի), պատմաբանները կգրեն` «ով ռիսկ չի անում, նա շամպայն չի խմում»:
Անցնենք բուն գործին: Ամերիկյան այցից առաջ հայաստանյան զարգացումները նույնպես տիեզերական արագություն ունեն: Ռուսաստանն ու Արևմուտքը խաղում են ազարտով ու անմնացորդ` փորձելով խաղն ամբողջապես իրենցով անել:
Հենց միայն Էրդողանի բանագնացի հայտնությունը Հայաստանում` նույնքան հայտնի մեսիջով, ղրղզական հեղաշրջման ֆոնին, ամեն ինչ արժե: Ի դեպ, մերոնք էլ այնպես` ոչինչ: Նախորդ օրը Նալբանդյանն ԱԺ-ում, թե` բանագնացը եկել-ասում է` Էրդողան-Սարգսյան հանդիպում անենք ԱՄՆ-ում, գործընթացը դեռ չի մեռել, սիրելի յոլդաշ հայեր։ «Մենք մտածում ենք»` դիվանագիտական ժեստով ԱԺ ամբիոնից Թուրքիային նետեց Էդվարդ Նալբանդյանը (բա չէ` զահլա կա):
Ճիշտ է, ղրղզական պարտիան դեռ բաց է, որովհետև ԱՄՆ-ը հակընդդեմ քայլեր ու դոկտրիններ կկիրառի, այնուհանդերձ, մեզանում այս փուլում «հրադադար» է, եթե չասենք` պուտինյան թևը (գոնե այս փուլում) իր սկսած և ավարտած պարտիան` ի դեմս Օսկանյան-Քոչարյան զույգի (հովիկաբրահամյանական փսորումով), ավարտվեց անարդյունք: Բրադկեի այցը երկրորդ նախագահին «կտրեց» տղերանց ոգևորությունը: Խաղն այդ օրվանից փոխվեց և գագաթնակետին հասավ ընդդիմության միտինգի օրը:
Նախագահականում կարողացան այդ ամենին հնարավորինս ճկուն դիմակայել, առանց դույզն-ինչ կորստի հասնել ԱՄՆ այցի նախաշեմին: Տեղը դնելով բոլորին:
Ամերիկյան մարշալ պլանն է` Օբամայի հմայքի ներքո վավերացման տանել հայ-թուրքական արձանագրությունները մինչև ապրիլի 24: Որպես մաքսիմում ծրագիր: ԱՄՆ-ը գործընթացի սառեցման մասին գրեթե չի մտածում ոչ միայն ապրիլի 24-ին Օբամայի լինգվիստիկ կարողությունները փորձության չենթարկելու, այլև նախ և առաջ գեոպոլիտիկ առումով. չմոռանանք` ոչ միայն Ղրղզստանի պատճառով, այլև որ ամերիկացիք վերջերս բարձրաձայնեցին` այս փուլում իրենց համար մեր տարածաշրջանն ավելի կարևոր է, քան նույնիսկ Աֆղանստանը. իրենց պետք է «հիմա և ամբողջը» ձևաչափով:
Եվ ուրեմն` օբամայենք կանգ չեն առում բազմավեկտոր ճնշումների հաշվով. դրանք համաժամանակյա կիրառվում են թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի վրա:
Ամերիկյան մաքսիմում ծրագիրը չի բացառում պահանջը հայկական կողմին` հայ-թուրքականում դրսևորել առավել ճկունություն, ընդհուպ մինչև առաջինը վավերացնել արձանագրությունները` Թուրքիային անկյուն քշելու տեսանկյունից: Չնայած առավել հավանականը երկու պառլամենտների համաժամանակյա վավերացումն է (այդպես են վավերացվելու նաև ռուս-ամերիկյան ռազմական «կրճատումները»):
Կարծում եք` մոռացա՞նք, որ «նախագահականի» մասին ենք գրում։ Հը՛ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցից րոպեներ առաջ արձանագրությունները «մտցրեց» ԱԺ մեծ օրակարգ, ասելու` այն արդեն «վերաբեռնվում» է, երբ պետք լինի, կսկսվի գործընթացը, ըստ ամենայնի չբացառելով նույնիսկ առաջինը վավերացնելու հնարավորությունը (փորձագիտական կարծիքներն այդ առնչությամբ արդեն իսկ հնչում են):
Ճնշումների հաջորդ բլոկն առնչվում է Թուրքիային: Բանագնացի մասին ասինք: Տարած-հետ բերած Էրդողանին Սպիտակ տունը նույնիսկ չցանկացավ հիշել` Օբամայի հետ հանդիպում «չնշանակելով». ըստ ամենայնի ԱՄՆ-ն ասել էր. Թայիբ, ճշտվի Սերժի հետ, «կմտածենք»:
Թուրքիայում էլ շրջանառվում է Ադրբեջանի մեկուսացման «գաղափարը»: Թուրքիան ինքն էլ «մեկուսացնում» է Ադրբեջանին. դրել ու հիշել է` շեհիդների ծառուղում բոլոր դրոշները չէ, որ վերականգնվեցին, վիզաների ռեժիմը երկու եղբայր պետությունների միջև այդպես էլ չգործեց, Ադրբեջանը չարգելեց քրդական կուսակցություն ու էդպե՜ս շարունակ... Նկատում եք, չէ՞, ինչքան նեղն է գցել ԱՄՆ-ը Թայիբին: Մի խոսքով, Թուրքիան մի ձեռով բանագնացվում է դեպ Հայաստան, մյուսով հող է պատրաստում արձանագրությունները վավերացնելու համար։
Հասկանալի է, չէ՞, որ հայ-թուրքականն Օբաման անձամբ է անում, որ Ղարաբաղի հարցում էլ շահաբաժին ունենա: Խաղը վերցնի Ռուսաստանի ձեռքից. հիշենք, դեռ երեք-չորս ամիս առաջ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալ պարոն Փենինգտոնը շատ էր ուզում, որ շրջանառվի լուրն առ այն, որ ԱՄՆ-ը Սոչիում «պրոխոդ» է տվել Ռուսաստանին, շատ լավ իմանալով, որ վերջինս չի կարողանալու «ունենալ» պրեամբուլան, իսկ «թուղթը» ստորագրման կհասցվի հենց Վաշինգտոնում:
Չի ստորագրվի: Բայց գործընթացը կբերվի այնպիսի «պատրաստության», որով, չի բացառվում, մի քանի ամիս հետո «պրեամբուլա» կունենանք` արդեն ԱՄՆ-ի բարձր հովանու ներքո, որքան էլ Ռուսաստանն առաջ ընկած ցանկանում է այդ «ամբուլան» նախ հասցնել Աստանա, ապա Թուրքիա մեկնելիք Մեդվեդևի «ձեռամբ» հենց պաշտոնական Ստամբուլում բարձրաձայնել, որ «տարածքները» պետք է հետ վերադարձվեն:
Ահա և նախագահականում այս առնչությամբ ևս քայլեր են անում` հիմնականում արտասահմանյան ԶԼՄ-ներով` հետ-առաջ սկզբունքով. «Էլ վաթանին» մի բան են ասում, «Շպիգելին»` մեկ այլ, ու պնդում են իրենցը` առավոտյան կարգավիճակը, երեկոյան` տարածքները: Նալբանդյան Էդվարդը երեկ նույն ԱԺ ամբիոնից հնչեցնել տվեց հարցը ու պատասխանեց, որ Ադրբեջանն ընդունում է առկա իրողությունները, Ադրբեջանն ասել է` մադրիդյան նորացված սկզբունքները «Ղարաբաղին էլ ենք տվել»: Մի խոսքով` կարևորը «մունք» ենք (իմա` Ղարաբաղը ու... Ամերիկան):
Ներքաղաքականում էլ նախագահականն այնպես` ոչինչ: Ասինք` Օսկանյանն ու իր որսասեր «պատրոնաժը» կրակեցին իրենց բոլոր «պատրոնները»: «Փուստ»: «Մի քանի կոճղեր դրին կրակին», նստեցին կրակի շուրջը, առանց արջի` փիքր անելու, թե ոնց չկարեցան էս անգամ արջին խեղդամահ անել:
Նախագահականում Քոչարյանին երկրորդ անգամ ուղարկելով թոշակի, Կարեն Կարապետյանի «տակ» հավաքեցին ողջ մարզային ռեսուրսը` հանելով այն ԱԺ նախագահ Հովհաննես Ա-ի «տակից»` առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Գործկոմի նիստին ու հովհաննեսային «պախանակերպությանն» ու դրա փոշիացմանը խիստ հանգամանալից ենք անդրադարձել: Էնտեղ էլ Գալուստ Գրիգորիչը, որը համարվել է Հովհաննեսի ֆորպոստը, իմա` հենակետը ԱԺ-ում, մտել Հովհաննեսի մոտ, ասել է. Արգամիչ, ես էլ սենց չեմ կարող, Ազատիչն իմ կուսակցության նախագահն է, ես հլու-հնազանդ անիլ տեմ այն բոլորը, ինչ ինքն ասիլ տի. կուզեմ` դու էլ կողմնորոշվես:
Կողմնորոշվե՞լ է Հովհաննես Ա-ն, թե՞ ոչ, տե՛ս ներքևում, բայց Գրիգորիչը յուր կերպարով բոլորին հասկացրել է, թե ինչ տին անիլ հետայսու։
Գլուխ չցավեցնենք. Հովիկի «տակ» եղողները (բացառությամբ նրանց, որոնց նախագահականում այդպես էլ չեն ցանկանում «վերցնել», սրանք էլ, որ անտեր են, կրկին հետ են վերադառնում Հովհաննեսի փարախը), Աբրահամյան Հովիկի «մարդ» համարվողները շարք են կանգնել` Սերժ Սարգսյանին սեր, հույս և հավատ խոստովանելու: Դրանցից (մնացյալներին այսօր հանգիստ թողնենք) մի կարկառուն անուն նշենք` Ալիկ Սարգսյան («էմվեդեի», որը վերջերս մի այնպիսի սիրահույզ ճառ արտասանեց մեր ներկայությամբ վասն նախագահի, որ հուզվեցինք):
Հովհաննեսին «չեն հանի»: Գործից: Առայժմ: (Ճիշտը «հանելն» է): Բայց նրան այնպես կթուլացնեն, որ նա նիստ վարելուց (ինչն էլ ոնց տեսնում եք` ինչքա՜ն ու ահավոր անհաջող է անում) անդին չի անցնի: ՈՒ քանի որ նա կամուֆլյաժ չունի, չգիտենք, թե նրանից ինչ կմնա այս ամենից հետո:
ՈՒ թե հիշենք, որ ԲՀԿ առաջնորդից հետո (ԲՀԿ առաջնորդը մոտ միջավայրում ասել է` էս անգամ էլ պլստացի, մոմ եմ վառելու. մի խոսքով` մերձ միջավայում նա ասել է` խի ես նախագահի դեմ գնացող տղա՞ եմ), մի քանի օրվա տարբերությամբ Սերժ Սարգսյանին է հանդիպել Սամվել Բաբայանը. խոսել-զրուցել են, արդյունքը երևաց Սամոյի ասուլիսից։ Ի դեպ, հենց այդ ասուլիսում էր, որ նկատվեց. Քոչարյանը հետ է քաշվել:
Ի դեպ, նախագահականում ուզում են ամեն բան թավշյա ու սահուն իրականացնել: Այո, առաջիկայում կլսեք քրեական գործերի հարուցման ձայներ: Կթվա աննշան, սակայն դրանք իրենց խորքում խոր լիցքեր և կոդեր կունենան: Հարկավորները կհասկանան դա, ու մոխիր շաղ կտան իրենց գլխին...
ԻՍԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ «ՑԸԿ-ՑԸԿՈՒՄ» ԷԻՆ
Այնպես ստացվեց, որ ղրղզական գործընթացներին զուգահեռ բավականին հետաքրքիր, իսկ եթե ստույգ` իրական գործընթացները տեղի ունեցան հենց Մատենադարանի մոտ:
Երկու «արագ» խոսք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ու անցնենք «նամակի բուն բովանդակությանը»:
Նախ, փոխանակ Քոչարյանը Լևոնի բառապաշարը ղարաբաղյան թթի օղու նման «քաշեր ջանը», Լևոնը... մեր ոսկեղենիկ մայրենին էս անգամ լրի՜վ` «ծալած, փաթթած, ոլորած» ունեցավ: Ընդ որում, ողջ զավեշտն այն էր, որ սիրելի Լևոնը «փաթթել» բառը «փաթաթել» էր արտասանում (հավանաբար, մակարդակը թույլ չէր տալիս)։
Անթույլատրելի էր, մենք իրենից ուրիշ խոսք էինք սպասում։
Մի խոսքով` առաջին նախագահը բավականին հետաքրքիր պահվածք դրսևորեց. նախ` նրա ելույթն ինչ-որ առումով կարելի էր համարել հրաժեշտի. ով է իրավահաջորդը, կարող ենք քննարկել: Բայց` այլ անգամ: Լևոնը, բնականաբար, լավ է հասկանում, թե ինչին էր ուղղված միջազգային իրավապաշտպանների միտինգային ֆուրորը` այդ պահին և այդ տեղում: Այդ մասին` քիչ անց, իսկ նրա ելույթը կառուցված էր հիմնականում Քոչարյանի բացասման վրա:
Ելույթը կառուցված էր «պարտադիր, կարճ և ազատ» ծրագրերի ոճով: «Պարտադիրը», անշուշտ, Սերժ Սարգսյանին «բան» ասելն էր, որպես տղերքին չազատածի: «Կարճ» ծրագրով Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ղարաբաղյան խնդրին. թվաց` որոշակի հակասություն կա նրա խոսքում, որովհետև մի դեպքում նշվում էր, որ համանախագահող երկրների միջև կոնսենսուս կա, նախադասության հաջորդ մասում ասվում էր, որ հաշտարարի և կարգավորման վերջնական հարցում համանախագահող երկրները դեռ համաձայնության չեն եկել: Ինչը նշանակում է` Լևոնը նաև «զադնին» է միացնում, որպեսզի, երբ համաձայնագիրը չստորագրվի, ստատուս-քվոն պահպանվի, եթե կարգավորումը հետաձգվի, տեղ ունենա բացատրելու չերչիլյան «ինչուն»: Մյուս կողմից էլ` տեղ թողնելով Սերժի համար` տողատակով:
Հասկանալի է, թե՛ Լևոնը, թե՛ Սերժը գիտեին, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հենց այնպես չէ, որ միտինգ, իմա` համաժողով են անում Հայաստանում (Ղրղզստանը մի՛ մոռացեք):
Ընդ որում, ցուցանելով ՀԱԿ-ի ակտիվությունը, միանալով ու հզորացնելով վերջինիս «շարքերը», օգնելով ՀԱԿ-ին` միջազգային մարդասեր, քաղբանտարկյալ սիրող-ազատող հանրությունը երկու ձեռքով երկու մոմ էր բռնել: Եթե չասենք` երեք: Եվ կամ` հազար: Առաջինով, բնականաբար, լուսավորում էր միջազգային խաղը, իրականում` հայ-թուրքական վաշինգտոնյան սպասվելիք հանդիպումը, որպեսզի Օբաման դատարկ ձեռով, ինչպես Մեդվեդևը Սոչիից, դուրս չգա: Երկրորդով ուժեղացնում էր Սերժ Սարգսյանին, որպեսզի Հաագայի դատարանից ուղիղ Սերժի մոտ մտած ներկայացուցչով ու մնացածով հասկացնի քոչարյանական կողմին` իմա Ռուսաստանին, խաղն այս պահին իրենցն է, և թող Քոչարյանը յուր Ռուսիայով քիթը չխոթի այստեղ-այնտեղ. չէ՞ որ քաղբանտարկյալները, նախ և առաջ, մարտի 1-ի արդյունքն են, իսկ մարտի 1-ին նախագահը հենց Քոչարյանն էր: Երրորդ ձեռքով միջազգայինը զգուշացնում էր Սերժին առ այն, որ բան է (երբեք մի ասա` երբեք), եթե այնպես ստացվի, որ դժվար իրավիճակ առաջանա Սերժի համար, իշխանական վերնախավում որոշում կայացվի` իշխանությունը թավշյա եղանակով փոխանցել Քոչարյանին, դա իրենց համար անընդունելի է (հասկանալի է, որ Սերժը նման բան չի անի, բայց դե...):
Չորրորդ ձեռով միջազգային հանրությունը «գիտի»` Տեր-Պետրոսյանն այն ուժը չէ, որ կանգնի հայ-թուրքականի և Ղարաբաղի հարցի լուծման ճամփին: ՈՒստի հարկավորներին հասկացնում էր` «դժվարության» պահին իշխանության կգա հենց ընդդիմությունը, ու ոչ` Քոչարյանը: Իսկ վերջինիս իշխանության գալու դեպքում` Հաագայից եկած բարձրաստիճան դատախազը ձեռնունայն չի գնա Հայաստանից` նա իր հետ «կտանի» նաև Քոչարյանին` ամրակայված ՀԱԿ-ի փաստաթղթերով և ստորագրություններով:
«ЗАПАД НАМ ПОМОЖЕТ»
ՈՒ այն ժամին, երբ Էդվարդ Նալբանդյանը «որոշում» էր` Սերժի գլխավորությամբ, ինչ պատասխանի Թայիբի հանձնակատարին, երբ Մատենադարանի մոտ միջազգային հանրությունը միտինգ էր անում մեր գլխին, կառավարությունում էր ԵՄ հանձնակատար Ֆյուլեն (համարյա` հյուլեն): Շտեֆան Ֆյուլեն ՀՀ կառավարությունում, ողջ-առողջ, լավ խնամված վարչապետի կենդանի ներկայությամբ, ասում էր. գոհ են Հայաստանից, իմա` ծրագրի իրականացումից, սատարելու են... ասին ու արեցին` հենց նույն պահին, ոչ ավել-ոչ պակաս Ներսես Երիցյանի (ականջդ կանչի, նկատողված, ճայված Վարդան Այվազյան) հետ ԵՄ-ն կնքեց ոչ ավել-ոչ պակաս 157 միլիոն եվրոյի հուշագիր:
Հբը՛ (ոչ թե` ՀԲ):
ԲՈԼՇԵՎԻԿ ՏԱՏԻԿԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ
«Կլոունադա»: Այլ կեպ հնարավոր չէ որակել այն, ինչ տեղի էր ունենում այս օրերին «իմիջմեյքերության» օրրան ԱԺ-ում: Երեխաներն էլի կային: ՈՒ դա, ըստ ամենայնի, ամենասարսափելին էր. նրանք ողջ կյանքում պահպանելու են այդ «հուշը», իսկ թե ինչ է կատարվում 334-ի փակ դռների հետևում, հեռուստաընկերությունների ցուցանած պատառիկներից, խոսքերի, մտքերի որակից արդեն իսկ պարզ է:
Հաջորդիվ` «փայլուն արվեստի ցուցահանդես էր բացվել». սա Հովիկ Աբրահամյանի բառերն են, և իսկապես` կտավները փայլում էին, որովհետև այդպիսի մատերիալ էր գործածված: Իսկ ԱԺ բակում էլ` երգ-պար, թռի-վռի մի ճպուռ էր, ու այդպես էլ չէիր հասկանում. սա Ազգային ժողո՞վ է, ժամանցի վա՞յր. բա մի խելոք մարդ չկա՞ էդ ԱԺ-ում, որ ասի` սսկենք գոնե մի քանի օր, պարտկվենք մի քիչ, ախր կա քար նետելու և քար հավաքելու ժամանակ, այլապես ԱԺ-ն կարող է լրիվ հոգեբուժարանի վերածվել այդպես շարունակելու դեպքում, ախր իրենց վրա զայրացած են: Խիստ ու անմնացորդ, և երբ դու բզին հարվածում ես այդպես փայլուն ու անխնա, հակադարձող էֆեկտը հարյուրապատիկ ուժեղ է լինում:
Սա` վիզուալ առումով: Թե որքան պարտված է «բունտար» թևն այսօր, ակնհայտ դարձավ նաև այս քառօրյայի ընթացքում: ՀՅԴ-ն (ի դեպ, ՀՅԴ պատգամավորների աուրան է նույնիսկ փոքրացել. նրանք կոլոտացել են, բավականին մոլոր, առանց տիրոջ քայլում են մի տեսակ շշմած, անիմաստ, բրոունյան իրենց շարժումից գլուխ չհանելով) արտահերթ ռեժիմով քննարկման մտցրեց միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու հարցը: Սա կարելի է ասել` «բունտարիզմի» մնացորդային երևույթն էր. վերջին ճիգը «պապաներին»` Ռուսաստանին, Քոչարյանին ցույց տալու, որ մի բան անում են, էլի:
Այդ նախագծով փորձ էր արվում (չմոռանանք` արձանագրությունները նույնպես մտել էին մեծ օրակարգ) հասնել նրան, որ հարկավոր պահին, երբ Սերժ Սարգսյանը կտար դրանց վավերացման ստարտը, բունտարներն արձանագրությունները «փոզմիշ» անեին, որովհետև այդ փոփոխություններն ԱԺ-ին տալիս էին վերապահումներ կատարելու մե՜ծ լիազորություն, ինչը Սահմանադրությամբ, ընդ որում` Քոչարյանի փոփոխած, վերապահված է բացառապես երկրի նախագահին։
Սցենարը, ասինք, կանխավ մտածված բունտի բաղկացուցիչներից էր. Օսկանյանի` իշխանությունների հրաժարականի պահանջը, Քոչարյանի «հայտնությունը», խորհրդարանը նոր վերաձևավորումների պետք է տաներ, որի կնքահայրը սեփական խաղը խաղացող ԱԺ նախագահն էր լինելու:
Ինչպես տեսանք, «մանուկը խեղդվեց հենց օրորոցում», և 98-ի սցենարը չկայացավ` բացահայտելով բոլորի դեմքը (ու թե մինչ այս Հովիկ Աբրահամյանին հաջողվում էր Սերժ Սարգսյանին համոզել. շե՛ֆ, ինձ վատաբանում են քո մոտ, ախր ես շատ ահավոր եմ... նվիրված քեզ, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ինքը վերջնականապես համոզվեց, թե որտեղ են ձմեռում ոմանց և հատկապես խորհրդարանի նախագահի «խեցգետինները»):
Մի խոսքով, եթե բունտարները հաջողեին, ՀՅԴ այդ նախագծով ոչ ևս էր լինելու պարոն Օբամայի ջանքը, և հայոց խորհրդարանը «վերապահելու» էր հայ-թուրքական արձանագրությունները, բարձրանալու էր Ռուսաստանի, Քոչարյանի... իմիջը (իսկ իրականում Արգամիչի իմիջը, զի խորհրդարանում էր, հոկտեմբերի 27-ի խորհրդարանում, տեղի ունենալու վերապահումը):
Չստացվեց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ