Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հուշաթերթիկ արտգործնախարարին՝ մտահորիզոնի ընդլայնման հրամայականով

Հուշաթերթիկ արտգործնախարարին՝ մտահորիզոնի ընդլայնման հրամայականով
13.05.2023 | 22:07

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի հետ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգման կարևորությունը հիմնավորեց երեք կետերով․

ա․ Հունգարական կողմի միջնորդությամբ հինգ հայ զինվորականներ ազատվել են ադրբեջանական գերությունից,

բ․ Հունգարիան ՀԱՄԱՎԱՐԱԿ-ի ժամանակ պատվաստանյութերի խմբաքանակ է տրամադրել Հայաստանին,

գ․ Հունգարական կառավարությունը աջակցում է Հայ առաքելական եկեղեցուն։

Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից հետո երեք տարի շարունակ Նազելի Վարդանյանի հետ մասնակցեցի Բուդապեշտում կայացած դատաքննություններին՝ ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարությունը։

2006 թ․ մեզ հաջողվեց խորտակել թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիան, որի նպատակն էր "ադրբեջանցի Թեհլիրյան" ստեղծելը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նոր հակաքայլերի կիրառումը։

Հունգարական դատարանում կրած պարտությունը պաշտոնական Բաքուն փորձեց փոխհատուցել սովորական կաշառքի դիմաց Ռամիլ Սաֆարովին արտահանձման հաջող փորձով։

Թող տարօրինակ չթվա, ես Հունգարիայի հետ երկկողմ հարաբերությունների վերականգման կողմնակից եմ, և դա ճիշտ քայլ է։ Սակայն ոչ այն տկար ու պարտվողական հիմնավորումներով, որի արդյունքում մենք մի բան էլ պարտք ենք մնում հունգարական իշխանություններին։

Իրական ու արժանապատիվ հիմնավորումները պետք է հետևյալ կերպ հնչեին․

ա․ Հունգարիան հանդիսանում է ԵՄ անդամ երկիր, և մենք կարևոր ենք համարում ԵՄ անդամ բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, հատկապես՝ պատմական այս ժամանակափուլում։

բ․ Հունգարիայի և հունգար ժողովրդի հետ մենք ունենք խոր պատմա-մշակութային առնչություններ, որոնք ծանրակշիռ դեր ու նշանակություն ունեն որևէ կերպ այդ հարաբերությունները չխզելու, այլ հակառակը՝ զարգացնելու և հարստացնելու հարցում։

գ․ Երկկողմ հարաբերությունների հաստատումը նպաստելու է Հունգարիայի հայ համայնքի հետ կրթամշակութային կապերի աշխուժացմանը և համակեցության հարուստ պատմություն ունեցող երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։

Հ․ Գ․ Փորձեցի վերհիշել, թե ինչո՞վ էին զբաղված և ի՞նչ դիրքորոշում ունեին բուդապեշտյան սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը ու մյուս քպ-ականները, ոչինչ չգտա:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 3845

Մեկնաբանություններ