Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Նախ ինքներդ հայելում նայեք ձեզ, նոր մեյդան դուրս եկեք, 21-րդ դարում նախնադարում ապրող ա՛յ ողորմելիներ

Նախ ինքներդ հայելում նայեք ձեզ, նոր մեյդան դուրս եկեք, 21-րդ դարում նախնադարում ապրող ա՛յ ողորմելիներ
14.04.2024 | 21:24

Մեզանում մի մասը հիասթափված քննադատում, ծաղրում են Իրանին. «Էդ չե՞ն պարսիկները, իրենք իրենց խայտառակեցին։ Աղմկեցին, տեսեք ինչ դաս ենք տալու ջհուդներին, բայց արդյունքը զրո էր»։

Մյուսները պաշտպանում են.
«Դա ռազվեդկայի պես բան էր։ Իրենց հնացած զինամթերքը թափեցին Իսրայելի գլխին ու ճշտեցին նրանց ռազմական օբյեկտների տեղը»:
Եվ ովքե՞ր են Իրանին քննադատում կամ պաշտպանում, իրենք մինչև կոկորդ ընկղմված խոր ցեխում, քննարկում, ծաղրում ու դաս են տալիս երկրների, որոնցից աստեղային հեռավորությամբ ցած են, իրենք կյանքում այդպես էլ ոչ մի դաս չսովորեցին, ու սրանց գերագույն հրամանատարը, դիվանագետը, պատմաբանը, քարտեզագետը, գրականագետը, արվեստագետը, կոյուղագետը, գլխավոր բժիշկն ու պացիենտը, փիլիսոփան ու հռետորը, ոստիկանապետն ու գլխավոր դատախազը, մարզական մեկնաբանն ու գյուղատնտեսը, «քյալլա» մշակողն ու խաշ սարքողը, գերագույն խաշնարածն ու հովվապետը, կուռքն ու աստվածը նիկոլն է։
Այստեղ են ասել` նախ ինքներդ հայելում նայեք ձեզ, նոր մեյդան դուրս եկեք, 21-րդ դարում նախնադարում ապրող այ ողորմելիներ։

Gev Naivo

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ