Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Բոլորիս նպատակը մեկը պետք է լինի՝ Հայրենիքի փրկությունը

Բոլորիս նպատակը մեկը պետք է լինի՝ Հայրենիքի փրկությունը
20.03.2024 | 18:05

Այ էս սարերն են դիտու՞մ ԵՄ դիտորդները, որ ի՞նչ անեն, Հայաստանը փրկե՞ն պատերազմի արհավիրքից, այնպես, ինչպես միասնաբար «փրկեցին» 44-օրյա ցեղասպան պատերազմի՞ց, ագրեսոր Ադրբեջանի ոտնձգությունների՞ց։

Ո՛չ, յուրաքանչյուրն իր շահն է սպասարկում։ Հավաքական Արևմուտքը գործընկերության շրջանակներ է ընդլայնում Հարավային Կովկասում։ Մեր ու իրենց միջև մեծ, շատ մեծ տարբերություն կա։ Նախ՝ իրենք ցանցային գործելաոճով շեշտադրում են իրենց գլխավոր գործընկեր Թուրքիային, և երկրորդ՝ բացահայտ հայտարարում են վերջինիս տարածաշրջանային կուրատորի դերը։

Իսկ մե՞նք:

Մենք անհեռանկար, տգիտաբար պատրանքներ ենք ստեղծում ԵՄ անդամ դառնալու և գերպաշտպանություն, հզոր անվտանգություն ստանալու երևակայությամբ։ Բթամտորեն չընկալելով, որ մեր ԵՄ-ն էլ, ՆԱՏՕ-ն էլ Թուրքիան է, այն պետությունը, որը 20-րդ դարի մեծագույն հանցագործությունն է իրականացրել` ցեղասպանելով մեկ ու կես միլիոն մեր հայրենակիցներին։

Պետք է արմատապես ընկալենք իրողությունների ճիշտ դասավորությունը. այն, որ Արևմուտքին ոչ թե մեր ազգային զգացումներն են հետաքրքրում, այլ իր ռազմաքաղաքական փոխշահավետ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պանթուրքական պրոյեկտներն ընդդեմ հյուսիսի օգտագործելու գործիքակազմը և վերջապես՝ ամբողջ տարածաշրջանի լոգիստիկ հանգույցները, ռեսուրսները, հանքերը տիրապետելու ճանապարհները։

Մեր երկրի սահմաններից դուրս մեղավորներ չփնտրենք, գիտակցելով՝ մեղավորներն ու խնդիրները մեր սահմաններից ներս են։ Մենք դա պետք է համապարփակ հասկանանք, դուրս գանք չիմացության խավարից։ Որովհետև հենց այդ խավարն է այսօրվա իշխանության պարարտ հողը, որտեղ շատերը մանիպուլյացվում են և ծառայեցվում այս իշխանության գոյության երկարաձգմանը։

Սա է մեր ներկան, և այդպես էլ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ սրանք չեն հեռացվել իշխանությունից։

Եվ միայն մի դեպքում իրավիճակը մեր օգտին կսկսի փոխվել, երբ իշխանության կգան ազգային, պետականակենտրոն, պատասխանատու, ողջամիտ և հայրենիքի համար կռիվ տվող գործիչներ՝ ձևավորելով ՀՀ միասնության և զարգացման իշխանություն։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ. Գ.

Եվ այդ օրը ավելի շուտ կգար, եթե բոլորիս նպատակը մեկը լիներ՝ Հայրենիքի փրկությունը։

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ