Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Եվրոպացիների լոլոները և հայաստանցիների մեծ մասի անգրագիտությունը

Եվրոպացիների լոլոները և հայաստանցիների մեծ մասի անգրագիտությունը
15.03.2024 | 10:17

Այն ժողովուրդները որոնք տառապում են ամնեզիայով և իրենց իբր պաշտպանող ամեն տեսակ թղթի կտորի վրա գրվածից էքստազի մեջ են ընկում, չհասկանալով, որ իրենց կա՛մ օգտագործում են, կա՛մ էլ խաբում, շատ դաժան են վճարում, քանի որ նույն «թեմայով» երկու անգամ նույն գետը մտնել ոչ մեկին չի հաջողվել ու չի հաջողվելու:

Երեկ Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը, քննադատել է Ադրբեջանին և հայամետ այլ բաներ ասել, շատ լավ հասկանալով, որ լոլոյասեր հայ հասարակությունը դրանից շատ կոգևորվի:

Այնինչ, Եվրախորհրդարանի բանաձևն իրավիճակի վրա բացարձակ չազդող, Ադրբեջանի համար ոչինչ չներկայացնող թղթի կտոր է և Բաքուն երբեք դրանում գրված ինչ-որ բան չի անի:

Եթե ԵՄ-ն այդքան անհանգստանում էր Արցախում ապրող հայերի համար, թող թույլ չտար, որ 120 հազար հայերին ազերիները ուղղակի արտաքսեին, քանի որ հենց ԵՄ անդամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անմիջական և ակտիվ մասնակցության արդյունքում է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում դավաճան Նիկոլն Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և, ըստ լուսավորյալ Էդմոնի, հենց Մակրոնի և Միշելի քավորությամբ է Ադրբեջանի բռնապետը խոստացել ապահովել արցախահայության իրավունքները, ինչը չի կատարել ու ինչի համար չի էլ պատժվել, քանի որ Մակրոնն ու Միշելը թքած ունեն հայ ժողովրդի վրա:

Նրանք ավելի կարևոր հարց են լուծում Նիկոլի ձեռամբ՝ ռուսներին են վտարում Հայաստանից, որ այն նվիրեն իրենց գործընկեր Թուրքիային:

Այստեղ նաև պետք է հաշվի առնել Արևմուտքի և ԱՄՆ-ի տնտեսական շահերը կապված Ադրբեջանի էներգակիրների և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործունեությունից, որի կարևորությունն ՛լ ավելի աճեց 2022-ի փետրվարի 24-ից հետո:

Եվրոպացիները և ԱՄՆ-ը հայերին խաբեցին 1920-ի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը ստորագրելուց, երբ խոստացան պատմական Հայաստանի մի մասում ստեղծել հայկական պետություն:

Երբ ԱՄՆ Սենատն այն չվավերացրեց, ապա ԱՄՆ-ի «հայաստանյան» մանդատը պետք է վերցնենին Սևրի պայմանագիրը ստորագրած այլ երկրները, օրինակ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլն, բայց ոչ մեկը չվերցրեց, քանի որ Փարիզն ու Լոնդոնը այլ հարցեր էին լուծում թուրքերի հետ և իրենց արդեն հետաքրքիր չէր հայերի ճակատագիր:

Հայկական հարցը թաղելու նպատակով 1921-ի մարտի 14-ին Լոնդոնում ստորագրվեց հայտնի տխրահռչակ պայամանագիրը, որից երկու օր անց, ռուսները տեսնելով, թե հայասեր եվրոպացիներն ինչպես են հայերի հաշվին ընկերանում թուրքերի հետ, իրենք էլ հետ չմնալու համար

1921-ի մարտի 16-ին ստորագրեցին Մոսկվայի պայմանագիրը, իսկ աշնանն էլ հայասեր Ֆրանսիան Կիլիկիան նվիրեց Թուրքիային, իսկ ռուսներն էլ ստորագրեցին Կարսի պայմանագիրը, իրենց համար երկարատև թուրքերի հետ լուծելով հայկական հարցը:

ՈՒ այսքանից հետո հայերը շարունակում են սրան-նրան հավատալ ու հատկապես մերկանտիլ եվրոպացիներին, որոնք 19-20-րդ դարերում բազմիցս են խաբել մեզ, մեր հաշվին հարցեր են լուծել Թուրքիայում և թողել մեզ մենակ, շատ լավ հասկանալով դրա հետևանքները, իսկ որոշ դեպքերում էլ ծաղրել՝ թե բա «անգլիական նավերը Հայկական Տավրոս չեն կարող բարձրանալ»:

Բաքվի նաթի մեջ մեծ հետաքրքրություն ունեցող Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակը քիչ առաջ հայտարարել է, որ սույն թվականի նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը, համոզված եմ, Հայաստանի համապարփակ կապիտուլյացիայի, նվաստացման, նսեմացման, խայտառակելու և կարճ ժամանակաշրջանում կործանման փաստաթուղն է լինելու:

Թող հայաստանցիների զգալի մասը չզբաղվի քաղաքականությամբ, շարունակի լսել հատկապես եվրոպական լոլոները, բայց քաղաքկանաությունն է զբաղվելու նրանցով ու լավագույն դեպքում դարձնելու է գաղթակա:

Հայաստանը երբեք ԵՄ անդամ չի դառնա, քանի որ ԵՄ-ն ամեն ինչ կանի, որ Հայաստան չլինի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, հետաքրքիր է, Փարիզի, Մարսելի և այլքի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին ընդունված որոշումներն ի՞նչ եղան: Հայությունը կրկին չհասկացա՞վ, որ այդ թղթերն առ ոչինչ են ու զուգարանի թղթի արժեք անգամ չունեն: Բայց մերոնք այդ ամենից հրճվում էին ու շարունակում են հրճվել ամեն տեսական հայամետ, բայց իրենցից ոչինչ չներկայացնող լոլոներից:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ