Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Վազգեն Սարգսյանի «զավակին» սպանողը Վազգենի շիրիմի մոտ

Վազգեն Սարգսյանի «զավակին» սպանողը Վազգենի շիրիմի մոտ
28.01.2024 | 20:32

Այսօր Վազգեն Սարգսրանի «զավակի»՝ Հայոց Բանակի օրն է, որով նա շատ էր հպարտանում, քանի որ իր «զավակը» պատերազմի բովով անցած և հաղթանակած էր, որը պատիվ էր բերում Հայաստանին և ամեն մի հայի:

2018 թ-ին Հայաստանում իշխանության եկած, Վազգեն Սարգսյանին զրպարտող և ծաղրող (ըստ ԶԼՄ-ների, Վազգենը շատ խիստ պատժել է դրան) Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ Վազգենի ստեղծած բանակի կազմաքանդումն ու վարկաբեկումը, որի ամենակարևոր դրվագներից մեկը եղավ 2020 թ-ին իր կողմից դիտավորյալ սանձազերծված պատերազմեում այդ բանակի պարտությունը և հազարավոր զինվորների դիտավորյալ «սպանդի» տանելը:

Բանակը գրեթե կազմաքանդվեց և ապառազմականացվեց, իսկ Հայսատանն էլ դասվեց կապիտուլացված երկրների շարքին:

Մոլագարին բնորոշ ոճով Նիկոլը սիրում է այցելել իր զոհերի շիրիմներին և պատահական չէ, որ այսօր այցելելով Եռաբլուր նա նախ՝ իր տեսակին ատող Վազգենի շիրիմին է այցելել և հետո էլ իր պատճառով 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ազերիական հարձակումների պատճառով զոհվածների շիրիմներին:

Հոգու խորքում ՏՎՈՂ Նիկոլը հրճվում է իր արածներով, քանի որ նա այս պահին հաղթած է, ըստ ԶԼՄ-ների իրեն պատժած ՍՏԱՑՈՂ Վազգենին՝ պարտության է տարել իր «զավակին»՝ մեր բանակը, և իրեն սպասարկող է դարձրել Վազգենի եղբայր Արամին:

Հայկական բանակը ԵՐԲԵՔ չի ուղղի իր մեջքը, քանի դեռ Հայաստանը ղեկավարում է այդ բանակը պարտության տարած և Հայաստանը խայտառակած Նիկոլ Անհողը:

Չի կարող թուրքի դեմ ծնկած և բանակը խայտառակած կապիտուլյանը հավասարը հավասարին բանակցել իրեն պարտության մատնածի հետ ու արժանապատիվ խաղաղություն բերել մեր պետությանը:

Որքան էլ մենք ունենանք լավ շարքային զինվորններ և որոշ սպաներ, հողատու, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունը չի կարող արժանապատիվ բանակ ունենալ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ