Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

«Նոր Հայի» ձևավորում՝ Նոր Հայաստանի համար

«Նոր Հայի» ձևավորում՝ Նոր Հայաստանի համար
25.01.2024 | 13:14

Հասանք: Ինչ է նշանակում նոր սահմանադրություն:

1. Կործանել Հայաստանի երրորդ Հանրապետությունը Իլհամ Հեյդարի Ալիևի ձեռամբ:

2. Ավարտել Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքական կենսագործունեությունն ու գոյությունը և լուծարել այն Իլհամ Հեյդարի Ալիևի բաց պահանջով:

3.Ստեղծել չորրորդ Հանրապետություն, որի հիմնադիրը կլինի Նիկոլ Փաշինյանը:

4. Չորրորդ Հանրապետության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի անվան Նոր Հայաստանը որևէ պարագայում և որևէ ձևով չդարձնել Հայաստանի երրորդ Հանրապետության իրավահաջորդ բոլոր առումներով:

5. «Նոր Հայաստանի» հիմնադիր Փաշինյանին դարձնել սակրալ մարմին, որի առաջ կդրվի խնդիր՝ «Նոր Հայի» ձևավորումը Նոր Հայաստանի համար, որը որևէ կերպ և որևէ առումով չպետք է իրեն ասոցացնի այն ամենի հետ և իրեն իրավահաջորդ համարի այն ամենի, ինչ եղել է լայն իմաստով ՆԱԽԿԻՆՈւՄ:

P.S. Ֆենոմենը նրանում է, որ երկրի ղեկավարը օրեր առաջ հայտարարում է, որ պատրաստվում է այդ երկրի քաղաքացիների ձեռամբ և այդ երկրի թշնամու պահանջով լուծարել ու դադարեցնել պետության սահմանադրական գոյությունը, որի ղեկավարն է ինքը, բայց այդ քաղաքացիները քննարկում են ձյունն ու ձնամաքրման որակը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ