Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ժենգյալով հացի երկիր, Հայաստանս

Ժենգյալով հացի երկիր, Հայաստանս
06.11.2023 | 06:48

Ուզում էինք դառնալ ծովից-ծով Հայաստան, բան չէր մնացել՝ Սևրի պայմանագիրն էինք արդեն վեր հանում, այն էլ դարձանք ժենգյալով հացի երկիր Հայաստան:

Ճակատագրի դառը հեգնանք, և ինչի՞ վրա եք այդպես ուրախանում, որ արցախցին Հայաստանը հեղեղել է ժենգյալի հացո՞վ, նույնիսկ հատուկ փառատոն եք կազմակերպում....

Իր լավ օրի՞ց է Հայաստանում ժենգյալով հաց թխում, թե՞ էլի ձեր որկորի ու համադամի մասին եք մտածում՝ սարի պես դարդերը թողած:

Մտքներովդ չի անցնու՞մ, որ թուրքը հիմա էլ ժենգյալով հացի բույրի հետևից է գալու: էդքան ռեկլամում եք, ասես, մի մեծ հերոսություն է ժենգյալով հաց ամեն խաչմերուկում ուտելը:

Ժենգյալով հացը ոչ արցախցու դարդին է դարման անելու, ոչ էլ՝ մեր դարդին. մտածեք, թե ինչու՞ է այս ոչ ու փուչ իշխանությունը ամենաանպատիվ ձևերով փողեր մսխում ու քամուն տալիս, միայն թե ռազարդյունաբերության համար փող չմնա, երկրի տնտեսությունը ամբողջությամբ չոքի, վիզներս տանի ու դնի յաթաղանի տակ:

Մտածեք ու դարդներդ լացեք, որ Լևոնի չիրագործված երազանքն օրը ցերեկով կյանքի է կոչվում, որ Հայաստանն ու հայերիս այնքան էր ատում, որ երեսուն տարի այդ ատելությունն անխաթար պահեց ու փոխանցեց ժառանգորդին:

Թե չէ՝ 500 դրամով ժենգյալով հացի հետևից եք ազգովի ընկել, հիացել «Սուսերով պարի» հնչյունների տակ Բայդենի կապկությամբ, որ մեր մշակույթը Ամերիկայի՜ նման երկիրը վառ է պահում... Էլ ոնց կլինե՞ր, սին փառամոլներ:

Պարզ է, մտքներովդ չի էլ անցնում, որ սիոնական աշխարհին մեր մշակույթն է պետք, ոչ՝ մենք,

որ շուտով մեզանից մի մեռած ազգի մշակույթ ու մի ժենգյալով հաց է մնալու, մենք էլ՝ թավշե պարանից կախ ու երանավետ ճոճվելիս:

Խոսք չկա, իրոք, էկզոտիկ հաճույք ու ադրենալին կպարգևենք «ժողովրդավար» աշխարհի անգլոսաքսոնական տերերին:

Չմոռանամ իջնել ազգի մի մեծ հատվածի շուկայական մակարդակին ու հարցնել՝ ի՞նչ արժե մեկ ժենգյալով հացը: երևի կասեք. «Դատա՜րկ բան, ընդամենն արժի մի, անցած մի կյա՜նք... »:

Լրջացիր ու սթափվիր, ազգ, լրիվ ես խելքի ու մտքի ռակուրսից ընկել, տակովդ արյան գետեր են հոսում, դու ափին նստել, մանկամիտ լակոտի պես թղթե նավակ ես խաղացնում:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 3568

Մեկնաբանություններ