Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կյանքի հարատևման համար մղվող պայքար

Կյանքի հարատևման համար մղվող պայքար
15.10.2023 | 13:49

Անկասկած է, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց կյանքի պայմաններից, ինչպես նաև կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչները ձգտում են իրենց գոյության հարատևմանը։

Ե՛վ մարդկանց, և՛ կենդանիների մոտ ձգտումը դեպի իրենց կյանքի հարատևություն տեղի է ունենում մրցակցության պայմաններում և նույն ռեսուրսային բազայի հաշվին։

Այստեղից էլ կյանքի հարատևման պրոցեսի երկու հիմնարար բնույթի հիմքերը՝ մրցակցությունը և փոխզիջում-կոմպրոմիսը։

Ինչ վերաբերում է մարդկային հասարակության մեջ այս նույն պրոցեսի մանրամասներին, ապա այն հաղթանակների, պարտությունների, ժամանակավոր հավասարակշռությունների ու մեկը մյուսին իր տեղը արևի տակ զիջելու անվերջ հաջորդականություն է։

Կյանքի հարատևման համար պայքարն ունի ուժային բնույթ և գնում է բոլոր մակարդակներում, ներառյալ՝ կենսաբանականը, սոցիալականը և աշխարհաքաղաքականը։

Այդ պայքարի արդյունավետության համար շատ կարևոր հանգամանք է, թե տվյալ ժողովրդի կամ որևէ պետական միավորի հզորության և ուժի ծանրության կենտրոնը որ մակարդակում է գտնվում, և այդ հզորություն ասվածը ինչպես է բաշխված կյանքի կենսաբանական, սոցիալական ու աշխարհաքաղաքական մակարդակներում։

Իսկ այդ նույն հզորության և ուժի հիմքում, զբաղեցրած տարածքի, մարդկանց թվի ու ռեսուրսների շարքում շատ կարևոր տեղ ունի մարդկանց մտածելակերպը, որն էլ իր հերթին ընկած է վայրենությունից ու վայրագությունից սկսած մինչև մարդկանց հեզ ու հնազանդ վարքը։

Մարդկանց, ժողովուրդների ու տարբեր մեծության պետական միավորների հզորության այլ կարևոր չափումներ են նրանց բարեկեցության մակարդակը և նրանց, դեռևս չմսխված, պասիոնարության չափը։

Բացի դրանից, եթե դիտարկում ենք մարդկանց, ժողովուրդների ու պետականությունների կյանքի պատկանելիությունը նշված մակարդակներից որևէ մեկին, ապա մարդկության մեծամասնության կյանքը հիմնականում ունի կենսաբանականին մոտ բնույթ, դրան զուգահեռ, մարդկության որոշ մասը ապրում է լիարժեք սոցիալական կյանքով ու մտածելակերպով, իսկ փոքր թվով հզորները ապրում են նաև աշխարհաքաղաքական կյանքով ու մտածելակերպով։

Կյանքի համար մրցակցային պայքարին պատրաստ լինելու մյուս կարևոր չափումը մարդկանց ապրելու կամքն է և նրանց կազմակերպվածության ու միասնական, ոչ էգոիստական նպատակ հետապնդելու հանգամանքը։

Ըստ որում, այն էլ պետք է ասել, որ կյանքի ու դրա հարատևման համար պայքարում մարդկանց ազնվությունն ու անկեղծությունը սկզբնական շրջանում կարող են էական նշանակություն չունենալ, նույնիսկ՝ հակառակը։

Այս իմաստով շատ հատկանշական է ԱՄՆ-ի պատմությունը, որտեղ վայրագ պայքարում ստեղծված հզոր պետականության պայմաններում մարդիկ պարզ կենցաղային պայմաններում դարձել են ազնիվ ու անկեղծ։

Մարդկանց ու ժողովուրդների կյանքի հարատևման հետ կապված հարցերը անհրաժեշտաբար պետք է քննարկել նրանց գոյության վերը նշված տարբեր չափումների ֆոնի վրա և դրանք հաշվի առնելով։

Իսկ տարբեր ապրելու կամք ու մենթալիտետ ունեցող մարդկանց համատեղ կյանքն ու գոյությունը ունեն իրենց ուրույն օրինաչափությունները, որոնց մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ