Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Կորցնելով գործընկերության կանխատեսելիությունը՝ մեր շահակիցները սկսել են զգուշանալ

Կորցնելով գործընկերության կանխատեսելիությունը՝ մեր շահակիցները սկսել են զգուշանալ
15.10.2023 | 08:11

Գնալով պատերազմն ավելի հավանական է դառնում։

Թեպետ իրական գործընթացներն ու թշնամուն չճանաչող մարդիկ կարող են ասել, որ խաղաղությունը մոտ է, և որ անգամ Ալիևն ու Բայրամովն են հայտարարել, թե պետք է խաղաղության պայմանագիր կնքեն ու անցնեն «խաղաղության դարաշրջան» բացելու սրբազան գործին, բայց իրականությունը բոլորովին այլ է, եթե չասեմ՝ տրամաբանորեն հակառակն է այն ամենի, ինչ ցուցադրվում է։

Խորքային գործընթացները հենված են շահերի` հիմնականում երկարաժամկետ շահերի վրա, երբեմն նաև միջնաժամկետ ու կարճաժամկետ։

Մեր թշնամիները ունեն իրենց համար մշակված նպատակներ և դրանց հասնելու քայլերի հաջորդականություն, որի հիմնական բազիսային էլեմենտը ուժն է։

Մենք մնացել ենք միայնակ, իսկ դրսից հնչող ափսոսանքները, հորդորները, կոչերը չարժեն ավելին, քան ծննդյան կենացները։

Մենք, շահակիցներ գտնելու փոխարեն, սկսեցինք հակադրել ու հակադրվել, խառնել ամեն ինչ, բերել ու տանել, հավանել ու մերժել...

Ու կորցնելով գործընկերության կանխատեսելիությունը՝ մեր շահակիցները սկսել են զգուշանալ, չվստահել...

Մենք հիմա միայն իրար ունենք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ