Հասկացեք, որ Ադրբեջանի գործողությունները ՓԱԹԵԹԱՅԻՆ են: Այդ փաթեթը դրվել է գործողության:
1.Արցախի Հանրապետության դեմոնտաժ ռազմական և քաղաքական առումով:
2.ՀՀ-ում գտնվող «ադրբեջանական» անկլավների վերադարձ:
3. Զանգեզուրի միջանցք:
Սա հերթականություն չէ, սա ամբողջական փաթեթ է, որի իրացման գործողությունը միացված է, և դրա մեկնարկի արագացման շարժառիթը, նախ, Փաշինյանի ազդեցության նվազումն էր պաշտոնական Ստեփանակերտի վրա, և երկրորդ, նրա իրական վարկանիշի բացահայտումը Երևանի ընտրություններում: Ավելին, սա ցույց է տալիս, որ այս փաթեթի իրագործման միակ երաշխավորը ՀՀ-ում Փաշինյանն է, որի քաղաքական և հանրային դիրքերը գնալով թուլանում են, ուստի նաև թուլանում է երաշխավորի երաշխիքը, և փաթեթի գործարկումը պետք է արագացնել:
Փաշինյանի երկու օրերի ուղերձներում քողարկված նկատվում է ձգտում, որ չբացահայտվի փաթեթի իրագործման պլանը: Նա ուշադրությունը կենտրոնացնում է փաթեթի իրագործմանը խանգարող երևույթների (իշխանազավթում, ներքին իրավիճակի սրում) կանխման վրա:
P.S. Անկլավների հանձնման գործողությունը օրերի հարց է:
Վլադիմիր Մարտիրոսյան