Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Ներկայիս էսկալացիան, որը կարող է վերածվել պատերազմի, ամբողջովին Փաշինյանի խղճին է

Ներկայիս էսկալացիան, որը կարող է վերածվել պատերազմի, ամբողջովին Փաշինյանի խղճին է
19.09.2023 | 19:44

1. Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից հետո Ռ.Թ. Էրդողանն առաջարկել է ստեղծել «3+1» բանակցային ձևաչափ (Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան), որի էությունը պետք է լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական զրոյացումը։

2. Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի տապալումից հետո Անկարայի և Բաքվի համար ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի ժամանակը սպառվում է, և նրանք պետք է գործեն, քանի դեռ Երևանում կա բարեկամական ռեժիմ, որը ոչ միայն դեմ չէ «3+1» բանակցային ձևաչափին, այլև իրավիճակի սրման դեպքում օգնություն չի ցուցաբերի Արցախին։

Ներկայիս էսկալացիան, որը կարող է վերածվել պատերազմի, ամբողջովին Փաշինյանի խղճին է:

Նա պատասխանատու է յուրաքանչյուր մահվան և ցանկացած այլ հայկական կորստի համար։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ