Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ընկել են սեփական թակարդը

Ընկել են սեփական թակարդը
19.09.2023 | 12:45

Նախ՝ ընդդիմությունը տրվեց գայթակղությանն ու ժողովրդին սկսեց անվանել «ժեխ»: Բնականաբար, դա աննկատ չմնաց իշխող ուժի կողմից ու դա դարձրեց հաղթաթուղթ իր համար և իրավացի էր. ժողովրդին չի կարելի անվանել «ժեխ», որովհետև ժողովուրդն է իշխանության աղբյուրը։ Ընդդիմությունը հասկացավ և, ըստ էության, հիմա իր խոսույթից հանել է դա։

Հետո` այսինքն հիմա, իշխանական շրջանակներում է այդ գայթակղությունը հաղթել, և արդեն այն նույն ժողովրդին, ում թևերի վրա իշխանության եկան, հիմա այդ նույն ժողովրդին անվանում են «քրդի շուն»: Սա խոսում է երկու բանի մասին. Նախ՝ անսպասելիություն և իշխանություն կորցնելու ներքին տագնապ, իսկ մյուսը` նրանք, ովքեր ժողովրդին դարձրին հայհոյախոս, հայհոյախոսությամբ քաղաքական օրակարգ ձևավորող, հիմա ընկել են սեփական թակարդի մեջ:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ այն անձը, ով առաջինն է ժողովրդին անվանում «քրդի շուն» և որի սրտակից (կուսակից) ընկերները սկսում են տարածել գրառումը, քիչ հետո ջնջում է իր էջից:

Քաղաքական և անհատական վարքագծի ուսումնասիրությունն իսկապես շատ բան կարող է ասել ապագայի մասին:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ