Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Առավել տրամաբանական է տարբեր անձանց խնդրի լուծման մեջ ներգրավելու, խնդիրը խճճելու և, հետևաբար, ժամանակ ձգելու վարկածը

Առավել տրամաբանական է տարբեր անձանց խնդրի լուծման մեջ ներգրավելու, խնդիրը խճճելու և, հետևաբար, ժամանակ ձգելու վարկածը
10.09.2023 | 09:02

Կարծում եմ` Փաշինյան Նիկոլը սեփական իշխանությունը երկարացնելու համար վերջին ճիգերն է գործադրում:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ վերջինս զանգահարել է Էմանուել Մակրոնին և Օլաֆ Շոլցին:

Երկու դեպքում էլ նա «պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ»:

Վստահ եմ` այլ հեռախոսազանգեր ևս եղել են:

Այսինքն, Փաշինյան Նիկոլը ցանկանում է շտապ հանդիպել Ալիև Իլհամին և, հավանաբար, կատարել վերջինիս կողմից սպասված գործողությունը:

Այդ դեպքում, ի՞նչն է պատճառը, որ Փաշինյան Նիկոլն անձամբ չի կապվում Ալիև Իլհամի հետ: Չի կարո՞ղ, թե՞ չի ցանկանում:

Կարծում եմ` կարող է, քանզի պարզ տրամաբանությունը հուշում է, որ, եթե Փաշինյան Նիկոլն է ցանկանում «շտապ» հանդիպել Ալիև Իլհամին, ապա նա պատրաստ է կատարել այն, ինչ ցանկանում է ադրբեջանական կողմը (հակառակ դեպքում, հանդիպման նախաձեռնողն Ալիևը կլիներ): Եվ, եթե առկա է պահանջը կատարելու ցանկություն, ապա Մակրոնին կամ Շոլցին զանգահարելու փոխարեն կարելի էր հենց Ալիևին զանգահարել:

Ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը չի օգտվում Ալիև Իլհամի հետ ուղիղ խոսելու հնարավորությունից և դիմում է այլ պետությունների ղեկավարներին:

Ինչու՞:

Առավել տրամաբանական է տարբեր անձանց խնդրի լուծման մեջ ներգրավելու, խնդիրը խճճելու և, հետևաբար, ժամանակ ձգելու վարկածը:

Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական բանակցություններում համապարփակ ձախողումը ժամանակի մեջ սրբագրելու նպատակով, ՀՀ իշխանություններն օգտվում են բացառապես ժամանակ ձգելու և արհեստական մասովկա ստեղծելու տարբերակից:

Դա, իր հերթին, որոշ ժամկետով իրենց իշխանությունն է երկարացնում, սակայն մարդկային կյանքեր խլում և ապագայի հանդեպ անորոշություն ձևավորում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ