Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Իմ սիրելի արցախցիներին

Իմ սիրելի արցախցիներին
28.08.2023 | 17:08

Մեր ընտանիքն ապրում էր բազմաբնակարան շենքում։ Երևանում կտրոններով տրվող հացը որակյալ էր։ Շրջաններում տրվողը ուտել անհնար էր, հացի տեսք էլ չուներ։ Չեմ կարող ասել ինչ ալյուրից էր, տափակ, այն աստիճանի չոր, որ կծել ու կտրել չէր լինում, միայն կոտրել, իսկ ծամելու համար անպայման թրջել ջրի կամ սուպի մեջ։

Կարճ, ինչպես ժողովուրդն էր ասում` հաց չենք առել, дсп ենք առել։

Հարևաններով ելքը գտանք։

Հայրս 1,5 մետր երկարությամբ 600 մմ տրամագծով հաստապատ մետաղական խողովակ բերեց, հարևան զոդող Հայկազը խողովակի մեջ մետաղական ցանց զոդեց, ոտքեր հարմարեցրեց։

Մյուս հարևան ատաղձագործ Երվանդը գրտնակի սեղան հարմարեցրեց։

Շենքի կանայք ամեն օր հերթով հավաքվում էին ու իրենց օրվա հացը թխում։

Պարզ է, որ այդ ընթացքում նույն վառարանի վրա թեյ ու սուրճ էին պատրաստում, ճաշ էին եփում։ Այդ վառարանը դարձել էր շենքի կանաց հավաքատեղին, նրանց այնպես էր համախմբել, որ մեկը մյուսին ասում էր, թե որի ամուսինը որ օրը ինչ գյուղ է գնալու և այնտեղ ինչ է գնելու։

Կանայք այդպիսով ալյուրի, կարտոֆիլի, յուղի ու բանջարեղենի հարցը լուծում էին։

Դիմացանք, պայքարեցինք ու հաղթեցինք։

Արցախն այս օրին հասցնող վիժվածքը պետք է սատկի։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ