Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Լավ գիտեք, թե ինչ է լինելու հետո

Լավ գիտեք, թե ինչ է լինելու հետո
21.08.2023 | 16:45

Մեկ ամիս առաջ ադրբեջանցի վերլուծաբաններն ասում էին՝ ղարաբաղցիները վայրի կատվի պես են, կգցենք վանդակը, սոված կպահենք, կխելոքանան, կանեն մեր ուզածը․․․

Այսօր երբեմն լսում եմ՝ Արցախում կան հատուկենտ մարդիկ, որոնք համաձայն են Ակնայի (Աղդամ) ճանապարհը բացելու Ադրբեջանի առաջարկի հետ՝ հետո Լաչինի միջանցքը բացելու պայմանով։

Պատկերացրեք, որ բացվի Աղդամի ճանապարհը։ Դրան հաջորդելու է Ադրբեջանի իրազեկումն աշխարհին, որ Արցախն այլևս բլոկադայի մեջ չէ։ Աղդամով սկզբում կգա վառելիքը և գազը, իսկ Հայաստանից՝ սնունդ ու դեղորայք։ Լաչինի միջանցքը անխափան կգործի մեկ շաբաթ կամ թեկուզ մեկ ամիս, հետո որևէ պատճառաբանությամբ թշնամին էլի կփակի այն, եթե լինի անցակետ։ Այդ դեպքում այլևս չենք կարողանա աղաղակել, թե Արցախը շրջափակված է, քանի որ Աղդամի ճանապարհը բաց է լինելու։

Այդ դեպքում, ուզենք թե չուզենք, սնունդ ու դեղորայք էլ Արցախ բերելու ենք Ադրբեջանից, քանի որ այլևս ոչ մի ՄԱԿ ու ոչ մի միջազգային երեսպաշտ հանրություն չի ասելու, թե Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծում։ Այդ պարագայում Հայաստանի հետ ցամաքային կապը կարող է փակվել հավերժ։ Վե՛րջ հայրենիքի հետ կապին և բարի գալուստ Ադրբեջան։

Հետո աստիճանաբար ադրբեջանցի առևտրականները և շինարարները կգան Ստեփանակերտ։ Գուցե սկզբում բախումներ լինեն, բայց մի օր էլ մարդիկ կնկատեն, որ Արցախի հայաբնակ հատվածում ավելի շատ թուրք կա, քան հայ։ Հետո․․․ դուք ինձնից լավ գիտեք, թե ինչ է լինելու։ Արտագաղթ կամ ձուլում։

Ես ինքս պնդում եմ, որ միայն զենքով կա հայի փրկություն։ Որ Արցախի կյանքի ճանապարհը պետք է բացենք ուժով ու որ Արցախի հայկականության համար պիտի կռվենք, հակառակ պարագայում, ադրբեջանցի վերլուծաբանները ճիշտ կլինեն վայրի կատվին ընտելացնելու առումով։

Հասկանում եմ, որ հատկապես կանայք կասեն, թե «պատերազմ չենք ուզում», «երկու խոխա է մնացել, տարեք դրանց գլուխներն էլ կերեք», «մենք կռվել չենք կարող» և այլն։ Բայց սա է իրավիճակը։ Կռվում ենք մեր հայրենիքի, մեր պապերի թողած հողի համար կամ դառնում ենք թուրք, կամ էլ լքում այն, ինչ 4515 տարի մեզ համար պահել ու մեզ են փոխանցել մեր նախնիները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ