Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Քաղաքական օրակարգերը վերածվել են գոյաբանական օրակարգերի

Քաղաքական օրակարգերը վերածվել են գոյաբանական օրակարգերի
10.08.2023 | 14:06

Այլ պայմաններում Երևանի քաղաքապետի ընտրությունները պետք է իսկապես քաղաքական լուրջ մրցապայքար բերեին։ Ավելին` Երևանի քաղաքապետի պաշտոնը պետք է լիներ այն տրամպլինը, որը պետք է հաղթահարեր երկրի հաջորդ առաջնորդը։

Իսկ հիմա այն կորցրել է իր նշանակությունը, այն վերածվել է սովորական մի հաստիքի, որը ստանալու համար իշխանությունը պատրաստ է դնել ամբողջ պետական ռեսուրսները՝ սեփական կամակատարների մշտական ներկայություն ապահովելով։

Ցավոք, էսպիսի իրականություն է, ու քաղաքական օրակարգերը վերածվել են գոյաբանական օրակարգերի, որտեղ ընտրություններն առաջին տեղում չեն հաստա՛տ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ