Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Երևանի ավագանու ընտրությունները կարող են ճակատագրական լինել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի համար

Երևանի ավագանու ընտրությունները կարող են ճակատագրական լինել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի համար
02.08.2023 | 13:28

Միշտ հետաքրքիր է կարդալ քաղաքական գործընթացների կուլիսային ակտիվ մասնակիցների հուշերը, քանի որ դրանք արտացոլում են իրականության այն կողմերը, որոնք հաճախ անհասանելի են նույնիսկ քաղաքական գործընթացների հանրային շատ մասնակիցների համար:

Այս համատեքստում, տարիներ անց, հետաքրքիր կլինի կարդալ Հայաստանի այն «կուրատորների» հուշերը, ովքեր հանդես են գալիս ոչ միայն «պատմական կարծրատիպերի վերանայման» օգտին, այլև հանդես են գալիս «ԵԼՔ» դաշինքը մի քանի մասի բաժանելու գաղափարի օգտին։

Նրանց, ում մոտ առաջացել է «ԵԼՔ» դաշինքը մի քանի «անկախ» և «միմյանց դեմ պայքարող կուսակցությունների» բաժանելու գաղափարը, ինչի արդյունքում «ԵԼՔ» դաշինքի կուսակցությունները Նիկոլ Փաշինյանին կապահովեն ավագանու 50 %+ ձայները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության («ԵԼՔ» դաշինքի) իշխանական մենաշնորհի պահպանումը հանրությանը կներկայացվի որպես «Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականության հավանություն», ինչն իր հերթին կնշանակի արտաքին քաղաքական պարտավորություն՝ ստորագրել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» արևմտյան բանակցային հարթակում և այն պայմաններով, որոնք թույլ կտան Արևմուտքին ստեղծել ընդհանուր ցամաքային սահման Ադրբեջանի և Թուրքիայի միջև։

Երևանի ավագանու ընտրությունները շատ ավելին են, քան Հայաստանի քաղաքական դաշտի վերափոխման կարևոր փուլը։ Այս ընտրությունները կարող են ճակատագրական լինել ոչ միայն մեր հայկական Արցախի, այլև Հայաստանի ապագայի համար։ Լավ կլիներ, որ սա հասկանար Հայաստանի քաղաքական ու բիզնես էլիտան։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ