Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ընտրությունն ամբողջությամբ մերն է, բայց ժամանակը մեր դեմ է խաղում

Ընտրությունն ամբողջությամբ մերն է, բայց ժամանակը մեր դեմ է խաղում
01.08.2023 | 13:48

Կանգնած ենք վատի և վատթարագույնի դժվարին ընտրության առաջ:

Կամ հնարավոր բոլոր միջոցներով սեղմ ժամկետում կհեռացնենք իշխանությունից Փաշինյանի ռեժիմը, որը լուրջ վտանգ է ներկայացնում հայկական պետության գոյության և հայության անվտանգության համար, այնուհետև կփորձենք փոխել բանակցային գործընթացի ներկայիս ընթացքը։ Բարդ է, բայց հնարավոր է, և պետք է փորձել։

Կամ կընդունենք իրադարձությունների ներկա ընթացքը, կսահմանափակվենք պայքարի իմիտացիայով և իրական ժամանակում կհետևենք, թե ինչպես է Արցախը կրկնում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած պատմական հայկական մեկ այլ շրջանի՝ Նախիջևանի ճակատագիրը։

Ընտրությունն ամբողջությամբ մերն է, բայց ժամանակը մեր դեմ է խաղում։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ