Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Բրյուսելյան վերջին հանդիպումը կարգավորման խնդիրը մղում է փակուղի

Բրյուսելյան վերջին հանդիպումը կարգավորման խնդիրը մղում է փակուղի
27.05.2023 | 18:52

Նիկոլի և Ալիևի «փոխհրաձգությունն» ակնհայտ սաբոտաժ էր, ընդ որում, նախապես ու երկկողմ պլանավորված։ Ի՞նչ կարիք կար շեղվել հավաքի բուն նշանակությունից և ուղղորդել այն դեպի հրապարակային փոխհրաձգություն, եթե նախատեսված էին եռակողմ և երկկողմ հանդիպումներ հենց այդ հարցերը քննարկելու համար։

Ո՞րն էր սաբոտաժի բուն նպատակը. Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման խնդրի արծարծմամբ կրկին հարցականի տակ դնել ռուսական զորակազմի` Արցախի և հարակից տարածքներում մնալու նպատակահարմարությունը։ Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունները սա վերջին խոչընդոտն են համարում՝ «պրահյան խաղաղության» օրակարգը գործարկելու ճանապարհին։ Հատկապես, որ նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնը յուրացրած անձը խորհրդարանում խոսում էր տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության անհրաժեշտության մասին և դա ներկայացնում զավեշտալի հակասությամբ. նախ հիշեցնում էր, որ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժմանը ՀԱՊԿ-ը խուսափում է արձագանքել, ապա «խաղաղության» շուտափույթ իրացումը հիմնավորում նրանով, որ մեզ վերջապես անհրաժեշտ է կադաստրի վկայական։ Եվ որևէ մեկը չի հարցնում` ի՞նչ ասել է սուվերեն տարածք, եթե կադաստրի վկայականր, ինչպես ինքն է ասում, չկա ու դեռ նոր է պատրաստվում հանել։ Ալիևը, ի դեպ, կոլեկտիվ սաբոտաժի ժամանակ խաղարկեց Նիկոլի գոյացրած մյուս հակասությունը, երբ մի կողմից 86.6 հազար ք/կմ շրջանակներում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա իբր «նեղանում», որ 86.6-ի սահմաններում Ադրբեջանն անցակետ է տեղադրել։

Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպման ավարտին, երբ Պուտինը կրկին վերահաստատեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի առաջնահերթությունը կարգավորման գործընթացում, ակնհայտ դարձավ, որ բրյուսելյան վերջին հանդիպման շրջանակներում նախագծված Նիկոլ-Ալիև սաբոտաժը կարգավորման խնդիրը մղում է միայն հետագա փակուղի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 11594

Մեկնաբանություններ