«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ալյանսն ընդդեմ Վաշինգտոնի

Ալյանսն ընդդեմ Վաշինգտոնի
18.06.2020 | 08:55

Գերմանիայի տնտեսության և Ձախ կուսակցության ներկայացուցիչները գտնում են, որ «Հյուսիսային հոսք -2» գազատարի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին՝ գրում է Դանիել Բրեսլերը Süddeutsche Zeitung-ում:


ԱՄՆ Կոնգրեսը նոր ու ավելի խիստ պատժամիջոցներ է նախապատրաստում գազատարի դեմ: Բունդեստագի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ և Ձախ կուսակցության նախկին նախագահ Կլաուս Էռնեստի, գերմանական տնտեսության Արևելյան կոմիտեի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի կարծիքով՝ պատժամիջոցները դրամատիկ հետևանքներ կունենան: «Ձեռնարկությունները և եվրոպական 12 երկրների պետական կառույցների ներկայացուցիչներին սպառնում է հաշվեհամարների սառեցում և մուտքի արգելք»՝ ասում է Հարմսը: «Դա հակասում է Եվրոպայի իրավական համակարգին միջամտության միջազգային իրավունքին և ուղղակի ոտնձգություն է Գերմանիայի ինքնիշխանության դեմ: Եվրոպական ընկերությունների դեմ սահմանվում են պատժամիջոցներ գործունեության համար, որ օրինական է ու լեգիտիմ»՝ բողոքել է Կլաուս Էռնեստը: Պատճառը նախագիծն է, որ Սենատում առաջ են մղում հանրապետականներն ու դեմոկրատները, որ պատժամիջոցներով է սպառնում բոլորին, որ նույնիսկ կողմնակի մասնակցում են շինարարությանը և սպասարկում «Հյուսիսային հոսք-2»-ը, ընդորում՝ հետին թվով՝ 2019-ի դեկտեմբերի 19-ից: Խողովակաշարը տեղադրողների դեմ պատժամիջոցներով ԱՄՆ-ը արդեն ստիպել է նախագծից հեռանալ Շվեյցարիայում գործող նիդեռլանդական ընկերությանը: Հիմա վերջին հատվածը պետք է ավարտեն ռուսական խողովակաշար տեղադրող նավերը, բայց ԱՄՆ-ը ցանկանում է խոչընդոտել և նրանց: «ԳԴՀ կառավարությունը պետք է դադարի քաղաքավարություն խաղալ,-պահանջում է Էռնեստը: -Մենք ԱՄՆ նահա՞նգ ենք, թե՞ սատելիտ պետություն»: Նրա կարծիքով՝ եթե չի հաջողվի կանխել պատժամիջոցների օրենքի ընդունումը, անհրաժեշտ է մտածել պատասխան պատժամիջոցներ, օրինակ, ԱՄՆ-ից ներմուծվող հեղուկ գազի մաքսատուրքեր: Հնարավոր են պատժամիջոցներ օրինագիծը առաջ մղող սենատորների նկատմամբ: «Մենք սկզբունքորեն մերժում ենք արտատարածքային պատժամիջոցները և համարում ենք միջազգային իրավունքին հակասող: Մենք չենք աջակցում պատասխան պատժամիջոցների պահանջին»՝ ասում է Հարմսը: Նա՝ գտնում է՝ պետք է խուսափել պատժամիջոցային պարույրից: Բայց կառավարությունը և Եվրահանձնաժողովը պետք է պաշտպանեն ձեռնարկությունները, որոնց սպառնում են պատժամիջոցներ՝ իրավաբանական ու ֆինանսական առումով: Պետք է ստեղծել վահան, որը փոխհատուցում կապահովի ԱՄՆ պատժամիջոցների զոհերին:
Դանիել Բրեսլեր. Süddeutsche Zeitung


Հ.Գ. Փաստորեն Չինաստանը քիչ էր, ԱՄՆ-ը իր դեմ է հանում նաև Եվրոպային, ավելի կոնկրետ՝ Գերմանիային, բայց դա «մանրուք» է այն խնդրի համեմատ, որ ԱՄՆ-ը փորձում է լուծել՝ առաջ մղելով իր էներգակիրները Եվրոպայում՝ դուրս մղելով Ռուսաստանին: Որքան էլ տարօրինակ է, այս առումով բերելու է Բեառուսի բախտը: ԱՄՆ-ին արդեն հաջողվել է փաստացի «շարքից հանել» «Թուրքական հոսքը»՝ բոլորովին պատահաբար պարզվել է, որ գազատարը շահագործման հանձնելուց հետո Անկարան գերադասում է գազ ստանալ Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից ու Կատարից՝ կտրուկ կրճատելով ռուսական մատակարարումների պահանջը: Փոխարենը Գազպրոմը արագ պայմանագիր կնքեց Հունաստանի հետ, որի գինն ու ծավալները չեն հրապարակվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ