Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Իսրայելի խորհրդարանը հաստատեց կոալիցիոն կառավարության կազմը

Իսրայելի խորհրդարանը հաստատեց կոալիցիոն կառավարության կազմը
19.05.2020 | 12:44

Իսրայելի կառավարությունը մայիսի 17-ին հավանություն է տվել Նետանյահու-Գանցի կոալիցիոն կառավարությանը: Իսրայելի պատմության ամենաերկար՝ 500-օրյա քաղաքական ճգնաժամից հետո Կնեսետը հաստատեց Բենյամին Նետանյահուի ու Բենյամին Գանցի կոալիցիոն կառավարությունը: Երկուսն էլ երդվեցին, որ անհրաժեշտ է վարչապետի պաշտոնի համար: Ենթադրվում է, որ 18 ամիս վարչապետը կլինի Նետանյահուն, իսկ Գանցը կլինի փոխվարչապետ, 2021-ի նոյեմբերի 17-ից վարչապետ կլինի Գանցը, Նետանյահուն՝ փոխվարչապետ: Գանցի «Կախոլ-Լավան» կուսակցությունում կասկածում են, որ 2021-ին Նետանյահուն կզիջի պաշտոնը: Նախկինում Գանցը բազմիցս հայտարարել է, որ մեկ կառավարության կազմում չի լինի Նետանյահուի հետ, ում իրավապահները մեղադրում են կաշառակերության ու հասարակական վստահության չարաշահման մեջ: Սակայն երկուսն էլ մտան կոալիցիոն կառավարության կազմ՝ ընդունեկով, որ չեն ցանկանում վերջին մեկուկես տարում չորրորդ խորհրդարանական ընտրությունները: Գանցը և Նետանյահուն այդպես պատճառաբանեցին իրենց քայլերը: Մայիսի 17-ին կոալիցիոն կառավարությանը վստահություն հայտնեցին Կնեսետի 120 պատգամավորներից 73-ը: Կնեսետի նախագահի պաշտոնը Բենի Գանցը փոխանցեց զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինին Նետանյահուի «Լիկուդ» կուսակցությունից: Նոր կառավարությունում Նետանյահուն ունի 19, Գանցը 18 նախարար: Կնեսետի նիստում պատգամավորները եղել են դիմակներով: israelinfo-ն տեղեկացրել է, որ համաճարակի պատճառով՝ կառավարությունը չի խախտել սոցիալական տարածությունը և ավանդական լուսանկարը չի արվել:
RFI


Հ.Գ. Համարե՞լ, որ Իսրայելում ավարտվեց ներքաղաքական ճգնաժամը: Վերջապես հրեաները գտան Սողոմոնի լուծում՝ վարչապետական ռոտացիա՝ համաշխարհային պատմության մեջ գրեթե աննախադեպ լուծում, որ նրանց պարտադրեցին ընտրողները երեք արտահերթ ընտրություններում նախապատվություն չտալով ոչ մի ուժի: Համենայն դեպս՝ ճգնաժամը ավարտված չէ, պատահական չէ, որ Բենյամին Գանցի կուսակիցները վստահ չեն, որ Բենյամին Նետանյահուն կամավոր վարչապետի պորտֆելը կհանձնի Բենյամին Գանցին: Իսկ Նետանյահուն Գանցին կասկածելու իր պատճառներն ունի: Առայժմ նրանց միավորում է իրավիճակը, որ ամեն պահի կարող է փոխվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ