Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՄՆ. ի՞նչ է կա­տար­վում «Վա­շինգ­տո­ն­յան շրջ­կո­մի» անդ­րա­բե­մում, և ին­չի՞ է պատ­րաստ­վում Պեն­տա­գո­նը

ԱՄՆ. ի՞նչ է կա­տար­վում «Վա­շինգ­տո­ն­յան շրջ­կո­մի» անդ­րա­բե­մում, և ին­չի՞ է պատ­րաստ­վում Պեն­տա­գո­նը
28.04.2020 | 00:12
Միշտ չէ, որ մենք գրում ենք ԱՄՆ-ի ներ­քին գոր­ծե­րի մա­սին, բայց աչ­քա­թող էլ չենք ա­նում ի­րադ­րու­թյունն այդ երկ­րում, մա­նա­վանդ որ այս տա­րին նա­խընտ­րա­կան է։ Հա­կա­մար­տող ճամ­բար­նե­րը` հան­րա­պե­տա­կան­ներն ու ժո­ղովր­դա­վար­նե­րը, ըստ էու­թյան, ար­դեն պար­զել են նոր ժամ­կե­տով նա­խա­գա­հի ի­րենց թեկ­նա­ծու­նե­րին։ Մե­կը գոր­ծող նա­խա­գահ Դո­նալդ Թրամփն է, մյու­սը` նախ­կին փոխ­նա­խա­գահ, ժո­ղովր­դա­վար Ջո Բայ­դե­նը։ Հենց նա, ով Դոն­բա­սի պա­տե­րազ­մի գլ­խա­վոր հան­ցա­գոր­ծը և պա­տաս­խա­նա­տուն է։ Եվ Թրամ­փը, և Բայ­դե­նը «թեր­թա­քա­րա­յին նավ­թա­գործ­ներ» են և այժմ աշ­խար­հում ըն­թա­ցող նավ­թա­յին պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում հիմ­նա­կա­նում զբաղ­ված նրա­նով, որ փոր­ձում են սնան­կաց­նել մի­մյանց նավ­թա­յին (թեր­թա­քա­րա­յին) ըն­կե­րու­թյուն­նե­րը։
Բայց մեր ու­շադ­րու­թյու­նը գրա­վե­ցին այլ բնույ­թի փաս­տեր։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, հատ­կա­պես ԱՄՆ-ի ջա­տա­գով­նե­րին, օգ­տա­կար կլի­նի դա ի­մա­նալ։ 2020 թ. ապ­րի­լի 4-ին ա­մե­րի­կյան «Նյու­սուիք» ազ­դե­ցիկ ամ­սա­գի­րը մի ծա­վա­լուն հոդ­վա­ծում հայ­տա­րա­րեց, որ ԱՄՆ-ի Պեն­տա­գո­նը պատ­րաստ է իշ­խա­նու­թյունն իր ձեռ­քը վերց­նե­լու, ե­թե կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կից լր­ջո­րեն նվա­զի գե­րա­գույն իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի քա­նա­կը։ Աշ­խար­հի ցան­կա­ցած երկ­րում նման պլան­նե­րի առ­կա­յու­թյու­նը զար­մա­նա­լի չէ. միշտ էլ կան ու հաշ­վի են առն­վում այն­պի­սի սցե­նար­ներ, ո­րոնց դեպ­քում երկ­րի քա­ղա­քա­ցիա­կան վար­չա­կազմն այս կամ այն հան­գա­մանք­նե­րում կա­րող է կորց­նել գոր­ծու­նա­կու­թյու­նը։ Եվ աս­պա­րեզ են դուրս գա­լիս զին­վո­րա­կան­նե­րը։ Բա­վա­կան է հի­շել, օ­րի­նակ, ի­րա­վի­ճա­կը ԽՍՀՄ-ում, Մեծ Բրի­տա­նիա­յում, ԱՄՆ-ում, Գեր­մա­նիա­յում, Ի­տա­լիա­յում և Ճա­պո­նիա­յում Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի նա­խօ­րյա­կին։ Այս­տեղ այլ բան է զար­մաց­նում. այդ­պի­սի պլան­նե­րը եր­բեք և ոչ մի տեղ չեն բարձ­րա­ձայն­վում, դրանք կան որ­պես հա­կաճգ­նա­ժա­մա­յին կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռում­ներ, բայց ոչ բնակ­չու­թյա­նը սար­սա­փեց­նե­լու մի­ջոց։ Մենք չենք կաս­կա­ծում, որ նման սցե­նար­ներ կան Ռու­սաս­տա­նում, Չի­նաս­տա­նում, ԵՄ-ի ցան­կա­ցած երկ­րում, բայց միշտ խո­րա­պես գաղտ­նի են մնում, ո­րով­հետև այդ­պի­սի պլան­նե­րի հրա­պա­րա­կումն ակն­թար­թո­րեն հան­գեց­նում է երկ­րում սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյան, հատ­կա­պես հա­մայ­նա­ճա­րա­կի և հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ։ Մենք, ինչ­պես և ամ­բողջ աշ­խար­հը, վեր­ջին շր­ջա­նում ա­վե­լի հա­ճախ ենք գրել ԱՄՆ-ի թեր­թա­քա­րա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան ճգ­նա­ժա­մի մա­սին, քա­նի որ այն ուղ­ղա­կիո­րեն ազ­դում է նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րի, հետևա­բար նաև հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան, տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րում խա­ղա­ղու­թյան ու պա­տե­րազ­մի հիմ­նախ­նդ­րի վրա։
Ի մի­ջի այ­լոց, ԱՄՆ-ում դրա­մա­ներ են ծա­վալ­վում տն­տե­սու­թյան գրե­թե բո­լոր հատ­ված­նե­րում։ Հի­մա միայն հի­մար­ներն են հա­վա­տում ա­մերի­կյան տն­տե­սու­թյան ան­թե­րիու­թյա­նը։ Չէ՞ որ գոր­ծա­րար ակ­տի­վու­թյան այդ նվա­զու­մը հան­գեց­րել է գոր­ծա­զուրկ­նե­րի, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, նաև գոր­ծազր­կու­թյան նպաս­տի հա­մար դի­մող­նե­րի թվի թռիչ­քա­յին ա­վե­լաց­մա­նը։ Ա­մե­րի­կյան ԶԼՄ-նե­րը գրում են, որ այդ­պի­սի մար­դիկ ար­դեն 10 մլն հո­գի են։ Օ­րի­նակ, «Բոինգ» ըն­կե­րու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյու­նից հա­մա­ռո­րեն 60 մլրդ դո­լա­րի օգ­նու­թյուն է խնդ­րում, միա­ժա­մա­նակ աշ­խա­տան­քի բոր­սա ու­ղար­կե­լով իր 150-հա­զա­րա­նոց անձ­նա­կազ­մի մի մա­սը։ Բայց այն ար­դյու­նա­բե­րու­թյան գի­գանտ է, որն ա­մե­րի­կյան բան­կե­րի միու­թյու­նից ար­դեն 13 մլրդ դո­լա­րի վար­կա­յին գիծ է ստա­ցել։ Սա­կայն կան նաև ա­վե­լի խո­ցե­լի ո­լորտ­ներ, ո­րոնք ար­դեն այ­սօր վիթ­խա­րի վնաս­ներ են կրել։ Օ­րի­նակ, թարմ կա­թի և կաթ­նամ­թեր­քի մա­տա­կա­րար­ման շղ­թա­յի վե­րաց­ման պատ­ճա­ռով ա­մե­րի­կա­ցի ֆեր­մեր­նե­րի մեծ մասն ա­մեն օր այդ նույն թարմ կա­թը գո­մաղ­բա­հո­րերն է թա­փում, ո­րով­հետև հա­սա­րա­կա­կան սնն­դի ձեռ­նար­կու­թյուն­նե­րը փակ են, դպ­րոց­ներն ու հա­մալ­սա­րան­նե­րը կա­րան­տի­նում են, իսկ առևտրի ցան­ցե­րը գե­րա­դա­սում են վա­ճա­ռել պահ­պան­ման շատ եր­կար ժամ­կետ ու­նե­ցող գեր­պաս­տե­րի­զաց­ված կա­թը։ Իշ­խա­նու­թյուն­ներն ակ­նար­կում են, որ այդ­պի­սի ժա­մա­նակն ի­դեա­լա­կան է «սե­փա­կան նա­խի­րը փա­փուկ ձևով խո­տա­նե­լու հա­մար», այլ խոս­քով` մոր­թեք ձեր տա­վա­րը, ո­րով­հետև այն պա­հե­լը շատ թանկ է նս­տում։
Եվ այդ հա­մազ­գա­յին հո­գե­գա­րու­թյան ֆո­նին «Նյու­սուի­քի» հոդ­վա­ծը կոչ­ված է հան­գս­տաց­նե­լու՞ բնակ­չու­թյա­նը։ Մեր կար­ծի­քով` ոչ։ Ընդ­հա­կա­ռա­կը. կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցու­թյան ա­ճի ֆո­նին այդ հոդ­վածն ուղղ­ված է միայն խու­ճապն ու հո­գե­գա­րու­թյու­նը խո­րաց­նե­լուն։ Ի դեպ, Հո­լի­վու­դից մի քա­նի ֆիլ­մեր հենց այն մա­սին են, թե զին­վո­րա­կան­ներն ինչ­պես են փոր­ձում իշ­խա­նու­թյունն ի­րենց ձեռ­քը վերց­նել և հա­նուն դրա նույ­նիսկ սպա­նում են լիո­վին ա­ռողջ քաղ­գոր­ծիչ­նե­րի։ Ո­րոշ բան մեջ­բե­րենք այդ հոդ­վա­ծից. «Չնա­յած նա­խա­գահ Թրամփն ա­սում է, թե կո­րո­նա­վի­րու­սով իր վա­րակ­ման ար­դյուն­քը բա­ցա­սա­կան է, Covid-19 հա­մայ­նա­ճա­րա­կը վախ է ա­ռա­ջաց­նում, որ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան և նույ­նիսկ Կոնգ­րե­սի ու Գե­րա­գույն դա­տա­րա­նի կազ­մե­րի հս­կա­յա­կան մա­սեր նույն­պես կա­րող են ան­ջատ­վել կա­ռա­վա­րու­մից և ստի­պել, որ ի­րա­կա­նաց­վեն «կա­ռա­վար­ման ա­նընդ­հա­տու­թյան» պլան­նե­րը, ո­րոնք նե­րա­ռում են Վա­շինգ­տո­նի տար­հան­մա­նը և հե­ռա­վոր ու կա­րան­տի­նա­յին վայ­րե­րում կա­ռա­վա­րու­մը երկ­րորդ մա­կար­դա­կի պաշ­տո­նյա­նե­րին հանձ­նե­լը»։ Իսկ հե­տո գա­լիս է ոչ միայն պլան­նե­րի, այլև այն ան­ձանց բա­վա­կան ման­րա­մասն նկա­րագ­րու­թյու­նը, ո­րոնք կա­րող են ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյունն ի­րենց ձեռ­քը վերց­նել ինչ-որ բա­նի դեպ­քում. «Ըստ նոր փաս­տաթղ­թե­րի և ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րի հետ հար­ցազ­րույց­նե­րի` զա­նա­զան պլան­նե­րը (ծած­կագ­րա­յին ան­վա­նում­նե­րը` Octagon, Freejack և Zodiac) օ­րեն­քով գաղտ­նի են հա­մար­վում կա­ռա­վա­րու­թյան հա­ջոր­դա­կա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Դրանք այն­քան գաղտ­նի են, որ «իշ­խա­նու­թյան հանձ­նու­մը» կա­րող է շր­ջան­ցել կա­ռա­վա­րու­թյան հա­ջոր­դա­կա­նու­թյան մա­սին սո­վո­րա­կան սահ­մա­նադ­րա­կան դրույթ­նե­րը, և զին­վո­րա­կան հրա­մա­նա­տար­նե­րը կա­րող են վե­րահս­կո­ղու­թյան տակ դր­վել ողջ Ա­մե­րի­կա­յում։ «Մենք նոր տա­րած­քում ենք»,- ա­սում է ա­վագ սպա­նե­րից մե­կը, ո­րի մշա­կած ար­տա­կարգ պլա­նա­վոր­ման ողջ հա­մա­կար­գը 2001 թ. սեպ­տեմ­բե­րի 11-ից հե­տո պա­տու­հա­նից դուրս է նետ­ված։ Սպան կա­տա­կում է այդ դան­դաղ ա­ղե­տին բնո­րոշ հի­վան­դա­գին հու­մո­րով, որ Ա­մե­րի­կա­յի հա­մար լավ կլի­նի ի­մա­նալ, թե ով է գե­նե­րալ Թե­րենս Ջ. Օ’ Շո­նե­սին. «Նա ԱՄՆ-ի մար­տա­կան հրա­մա­նա­տար է և տե­սա­կա­նո­րեն կլի­ներ գլ­խա­վոր ան­ձը, ե­թե Վա­շինգ­տո­նը դա­տարկ­վեր։ Այ­սինքն` մինչև նոր քա­ղա­քա­ցիա­կան ա­ռաջ­նոր­դին հաս­տա­տե­լը»։
Մենք կար­ծում ենք, որ աշ­խար­հի շատ հե­տա­խու­զու­թյուն­ներ այժմ կա­րող են ան­կեղծ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել ա­մե­րի­կա­ցի լրագ­րող­նե­րին, ո­րոնք նշել են, թե հենց ում է պետք չե­զո­քաց­նել Ա­մե­րի­կա­յին ա­ռա­վե­լա­գույն վնա­սը հասց­նե­լու հա­մար։ Գե­նե­րալ Թե­րենս, այժմ Ձեզ հետևե­լու են տաս­նյակ­հա­զա­րա­վոր գոր­ծա­կալ­ներ ա­մե­նա­տար­բեր եր­կր­նե­րի ա­մե­նա­տար­բեր հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րից` Չի­նաս­տա­նի ու Ռու­սաս­տա­նի նման գեր­տե­րու­թյուն­նե­րից մինչև Ա­սիա­յի կամ Աֆ­րի­կա­յի թույ­լիկ եր­կր­նե­րի։ Եվս մեկ մեջ­բե­րում «Նյու­սուի­քից». «Մեկ տաս­նյա­կից ա­վե­լի գաղտ­նի ա­ռա­ջադ­րանք­նե­րի մեծ մա­սը են­թա­կա է ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում գոր­ծե­լու ե­րեք ա­վե­լի խո­շոր պլա­նի. 1) CONPLAN 3400, կամ զին­վո­րա­կան­նե­րի պլա­նը հա­նուն «Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան», ե­թե Ա­մե­րի­կան ին­քը լի­նի մար­տի դաշ­տը, 2) CONPLAN 3500, «քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի պաշտ­պա­նա­կան օ­ժան­դա­կու­թյու­նը», երբ զին­վո­րա­կան­ներն օգ­նում են ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կում, բա­ցի ազ­գի վրա զին­ված հար­ձա­կու­մից, 3) CONPLAN 3600, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ մայ­րա­քա­ղա­քա­յին տա­րա­ծաշր­ջա­նում և կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տան­քի շա­րու­նա­կում. դրա շր­ջա­նա­կում են հա­ջոր­դա­կա­նու­թյանն օ­ժան­դա­կե­լու ա­ռա­վել գաղտ­նի պլան­նե­րը։ Այդ բո­լոր պլան­նե­րը գտն­վում են 2001 թ. սեպ­տեմ­բե­րի 11-ից հե­տո ստեղծ­ված ազ­գա­յին պաշտ­պա­նու­թյան զին­վո­րա­կան գե­րա­տես­չու­թյան` ԱՄՆ-ի Հյու­սի­սա­յին հրա­մա­նա­տա­րու­թյան (NORTCOM-ի) տնօ­րի­նու­թյան տակ։ ՌՕՈՒ-ի գե­նե­րալ Օ’Շո­նե­սին NORTCOM’S Colorado Sprigs-ի հրա­մա­նա­տարն է»։
Հիա­նա­լի է, գե­նե­րա­լը տե­ղո­րոշ­ված է, պա­րո­նայք լրագ­րող­ներ։ Չէի՞ք կա­րող նշել գե­նե­րա­լի տնա­յին հաս­ցեն և սո­ցա­պա­հո­վագ­րու­թյան հա­մա­րը։ Չնա­յած հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն ար­դեն ա­մեն ինչ գի­տեն։ Եվ հե­տաքր­քիր է, որ 2020 թ. փետր­վա­րի 1-ին Պեն­տա­գո­նի ղե­կա­վար Մարկ Էս­փե­րը հրա­ման­ներ է ստո­րագ­րել, ո­րոն­ցով NORTHCOM-ին կար­գադր­վում է կա­տա­րել հա­մայ­նա­ճա­րա­կի գծով հա­մազ­գա­յին պլան­նե­րը։ Մենք չգի­տենք` նա նա­խազ­գու­շա­կան հրա­ման­ներ է՞լ է ստո­րագ­րել, ո­րոն­ցով NORTHCOM-ին և Արևե­լյան ա­փի բազ­մա­թիվ ստո­րա­բա­ժա­նում­նե­րին նա­խազ­գու­շաց­նում է, որ «պատ­րաստ լի­նեն բա­ցա­զատ­ման» հնա­րա­վոր ար­տա­կարգ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին օ­ժան­դա­կե­լու հա­մար։ Սա­կայն այդ մա­սին այժմ բաց տեքս­տով գրում են ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րենք։ Մենք ա­ռայժմ մի բան կա­սենք. նման հոդ­ված­նե­րը վկա­յում են, որ ԱՄՆ-ում ա­մեն ինչ կար­գին չէ, և աշ­խար­հը տես­նում է, որ մեր աչ­քի ա­ռաջ ԱՄՆ-ը դա­դա­րում է կայս­րու­թյուն լի­նե­լուց։ Դա նաև վկա­յում է, որ ԱՄՆ-ի զին­վո­րա­կան­նե­րը նա­խա­պես գի­տեին, որ «ինչ-որ հա­մայ­նա­ճա­րակ» աշ­խար­հում, այ­նուա­մե­նայ­նիվ, լի­նե­լու է, այն էլ` դեռ հուն­վա­րին, քա­նի որ Էս­փերն իր հրա­ման­ներն ստո­րագ­րել է փետր­վա­րի 1-ին։ Կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջաց­ման մե­ղա­վո­րը մատ­նել է ինքն ի­րեն։ Այս կամ այն վի­րու­սի տա­րած­ման թա­փա­նի­վը գոր­ծար­կել է հենց այն եր­կի­րը, ո­րը մինչև փետր­վա­րի 1-ը գի­տեր, որ լի­նե­լու է «ինչ-որ հա­մայ­նա­ճա­րակ», այն եր­կի­րը, որն իր զին­վո­րա­կան­նե­րին «հա­մայ­նա­ճա­րա­կի գծով ազ­գա­յին (այ­սինքն` ԱՄՆ-ի ներ­սում) պլան­նե­րը կա­տա­րե­լու» հրա­ման է տվել։ Վեր­հի­շեք ի­մու­նա­յին ան­բա­վա­րար­վա­ծու­թյան վի­րու­սը (ՁԻԱՀ) կամ Է­բո­լա­յի տեն­դի վի­րու­սը։ Մի եր­կու տա­րի ա­ռաջ ԱՄՆ-ը իր ազ­գա­յին շա­հե­րին և անվ­տան­գու­թյանն սպառ­նա­ցող գլ­խա­վոր թշ­նա­մի (Չի­նաս­տա­նից ու Ռու­սաս­տա­նից հե­տո) էր հա­մա­րում հենց Է­բո­լա­յի տեն­դը։ Ա­մեն ինչ շատ պարզ է։ Ա­մե­րի­կյան իշ­խա­նու­թյուն­նե­րը փնտ­րում էին, թե վի­րուս­նե­րից որն ա­վե­լի ա­րագ կկր­ճա­տի Երկ­րի բնակ­չու­թյու­նը։ Հա­զիվ թե պա­տա­հա­կան է, որ ոչ միայն Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի, այլև մի շարք արևմտյան եր­կր­նե­րի ԶԼՄ-ներ հի­մա գրում են, որ, «ան­հայտ պատ­ճա­ռով», կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցող ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան զանգ­վա­ծը կազ­մում են ԱՄՆ-ի նեգր և լա­տի­նաա­մե­րի­կա­ցի բնա­կիչ­նե­րը։
Շա­րու­նա­կենք։ Պարզ­վում է, որ զին­վո­րա­կան­նե­րի կող­մից ԱՄՆ-ում իշ­խա­նու­թյան փաս­տա­ցի զավթ­ման գծով այդ ար­տա­կարգ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար գո­յու­թյուն ու­նի 7 գաղտ­նի պլան, ո­րոն­ցից մի քա­նի­սը մի­մյան­ցից բա­վա­կան ան­ջատ են։ Դրան­ցից ե­րե­քը կապ­ված են տրանս­պոր­տի հետ` պար­զա­պես Սպի­տակ տու­նը և դաշ­նա­յին կա­ռա­վա­րու­թյու­նը տար­հա­նե­լու և նրանց օգ­նե­լու հա­մար, երբ նրանք տար­հան­ված են և գոր­ծում են այ­լընտ­րան­քա­յին օ­բյեկտ­նե­րից։ Ա­ռա­ջի­նը կոչ­վում է «Գոր­ծա­դիր ա­ռանձ­նա­տան բնա­կիչ­նե­րի փրկ­ման ու տար­հան­ման պլան», ո­րով պետք է ա­պա­հով­վի նա­խա­գահ Թրամ­փի, փոխ­նա­խա­գահ Մայքլ Փեն­սի և նրանց ըն­տա­նիք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, ան­կախ այն բա­նից` դա նրանց տե­ղա­փո­խու­թյունն է դե­պի գաղտ­նի ծա­ռա­յու­թյու՞ն, թե՞, ա­ղե­տի դեպ­քում, նրանց հա­նե­լը Սպի­տակ տան բե­կոր­նե­րի տա­կից։ Երկ­րոր­դը կոչ­վում է «Շտապ տար­հան­ման հա­մա­տեղ պլան», ո­րով տրանս­պորտ է ա­պա­հով­վում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մյուս ղե­կա­վար­նե­րի հա­մար, որ­պես­զի նրանք կա­րո­ղա­նան լքել Վա­շինգ­տո­նի շր­ջա­նը։ Եր­րորդն «Ատ­լաս» պլանն է, ո­րով նա­խա­տես­վում է ոչ զին­վո­րա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի` Կոնգ­րե­սի, Գե­րա­գույն դա­տա­րա­նի ղե­կա­վա­րու­թյան և այլ կարևոր գոր­ծիչ­նե­րի տե­ղա­փո­խու­թյու­նը ար­տա­կարգ վե­րա­տե­ղա­վոր­ման վայ­րե­րը։ Ըստ «Ատ­լաս» պլա­նի` դեռ գաղտ­նի բուն­կե­րը պետք է ակ­տի­վաց­վի և շր­ջա­փակ­վի, իսկ կա­ռա­վա­րա­կան գոր­ծառ­նու­թյու­նը պետք է տե­ղա­փոխ­վի Մե­րի­լենդ նա­հանգ։ Հը՞, Մե­րի­լենդ նա­հա՞նգ, գաղտ­նի բուն­կե՞ր։ Այդ ու՞մ հա­մար` գաղտ­նի։ Մենք հա­մոզ­ված ենք, որ նույ­նիսկ Ի­րա­նի հե­տա­խու­զա­կան կենտ­րոն­նե­րում այ­սօր նս­տած բարձ­րաս­տի­ճան սպա­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն ծի­ծա­ղում են։ Հայտ­նի է, որ Ի­րա­նի ԻՀՊԿ-ի «Քոդս» ջո­կա­տի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի անձ­նա­կան նա­մա­կը մի քա­նի տա­րի ա­ռաջ «ինչ-որ կերպ» հայ­տն­վել էր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի այն ժա­մա­նակ­վա տնօ­րեն, գե­նե­րալ Դեն Փեթ­րեու­սի սե­ղա­նին։ Դրա հետևան­քով նա ստիպ­ված էր պաշ­տո­նա­թող լի­նե­լու։ Եվ մենք ան­հար­մար ենք հա­մա­րում նույ­նիսկ են­թադ­րել, թե Մե­րի­լեն­դի բուն­կե­րը գաղտ­նի էր, ա­սենք, Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի հե­տա­խու­զու­թյուն­նե­րի հա­մար։
Ի՞նչ կու­զեինք ըն­դգ­ծել։ 2001 թ. Նյու Յոր­քի երկ­վո­րյակ աշ­տա­րակ­նե­րի վրա հար­ձա­կու­մից հե­տո (թեև այժմ ա­պա­ցուց­ված է, որ հար­ձա­կում չի ե­ղել. ե­ղել է ԱՄՆ-ի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ոչ այն է` դի­վեր­սիա, ոչ այն է` գոր­ծո­ղու­թյուն) ա­մե­րի­կյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը և Պեն­տա­գո­նը պետ­քա­կան ու կարևոր շատ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­րե­ցին, թե ինչ­պես պետք է ար­ձա­գան­քել ար­տա­կարգ ի­րադ­րու­թյան դեպ­քում, այդ թվում այն ժա­մա­նակ, երբ վտան­գը դուրս է գա­լիս ռազ­մա­կան կամ ա­հա­բեկ­չա­կան հար­ձակ­ման շր­ջա­նակ­նե­րից։ Բայց... ե­կավ 2006 թի­վը և «Կատ­րին» փո­թո­րիկն ակն­հայ­տո­րեն ցույց տվեց, թե ի­րա­կա­նում ինչ ար­ժեն ա­մե­րի­կյան ու­ժա­յին կա­ռույց­նե­րի և տա­րա­տե­սակ «ազ­գա­յին գվար­դիա­կան­նե­րի» պլան­նե­րը։ Հի­շեց­նենք, որ այն ժա­մա­նակ զին­վո­րա­կան­ներն ու ազ­գա­յին գվար­դիան մեկ ա­մսից ա­վե­լի չէին կա­րո­ղա­նում վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նել Նոր Օռ­լեա­նը` կո­ղոպ­տիչ­նե­րին թույլ տա­լով այն­տեղ ա­նել ի­րենց ու­զա­ծը։ Նոր Օռ­լեանն ըն­դա­մե­նը ա­փա­մերձ քա­ղաք է, թեև բա­վա­կան մեծ, բայց հի­մա խոս­քը ԱՄՆ-ի ողջ տա­րած­քի մա­սին է, որ­տեղ լիքն են օ­րի­նա­կան զենք ու­նե­ցող մար­դիկ։ Այն պայ­ման­նե­րում, երբ ի­րենց տնե­րում փակ­ված են 328 մլն մար­դիկ, սուր հո­գե­գա­րու­թյան ի հայտ գա­լը ժա­մա­նա­կի հարց է։ Եվ Աստ­ված այդ Նոր Օռ­լեա­նի հետ. հի­մա փռշ­տում է և բարձր ջեր­մաս­տի­ճան ու­նի ԱՄՆ-ի հզո­րու­թյան ողջ պրո­յեկ­ցիան։ Ե­թե հա­վա­տանք Վա­շինգ­տո­նի պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րին, ըն­դա­մե­նը եր­կու ա­վիա­կիր է մնա­ցել շար­քում, ո­րով­հետև մնա­ցած ի­նը վե­րա­նո­րոգ­ման են կանգ­նած։ Իսկ ե­թե պա­տե­րազմ լի­նի, գե­նե­րալ Թե­րենս, ի՞նչ եք ա­նե­լու այդ ժա­մա­նակ։ Նե­րե­ցեք, բայց դժվար է որևէ բան պատ­կե­րաց­նել այն ա­մե­նից, ին­չով աչ­քի է ըն­կել ԱՄՆ-ը մարտ-ապ­րի­լին. ա­սենք, ռու­սա­կան որևէ նավ հա­մայ­նա­ճա­րա­կի ժա­մա­նակ չըն­դու­նեին ռու­սա­կան գո­նե մեկ նա­վա­հան­գս­տում կամ ի­րա­նա­կան (նաև` չի­նա­կան) որևէ ռազ­մա­նա­վի ստի­պեին «պտտ­վել» ու չթող­նեին նա­վա­հան­գիստ։ Իսկ ԱՄՆ-ում դա բնա­կան է. ա­վիա­կիր­նե­րին ար­գել­ված է նա­վա­հան­գիստ­ներ մտ­նե­լը, ո­րով­հետև դա «ան­հա­մա­չա­փո­րեն կմե­ծաց­նի բժշ­կա­կան են­թա­կա­ռուց­ված­քի ծան­րա­բեռ­նու­մը»։ Չե՞ք կար­ծում, որ մար­տա­կան պատ­րաս­տու­թյան մա­կար­դա­կը պար­զա­պես ցն­ցող է։ Ե­կեք ու վերց­րեք չի­նա­կան ար­տադ­րու­թյան հա­տուկ պաշտ­պա­նիչ ձեռ­նոց­ներ կրող ձեռ­քե­րով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 8837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ