«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բնական գազ ու նավթ՝ գլխավորը դա չէ Միջերկրականում

Բնական գազ ու նավթ՝ գլխավորը դա չէ Միջերկրականում
14.12.2019 | 13:15

Թուրքիան շարունակում է բնական գազի ու նավթի հետախուզումը Միջերկրականում՝ չնայած այլ երկրների հարուցած խոչընդոտներին: Փորձագետ Աբդուլա Ագարը գտնում է, որ գլխավորը Միջերկրականի գազահիդրատներն են: Քանի դեռ թուրքական հորատող նավերը շարունակում են որոնումները Միջերկրականում, Թուրքիան շատ կարևոր համաձայնագիր կնքեց Լիբիայի հետ, որի համաձայն իր ձեռքն է վերցրել տարածաշրջանի երկրաբանական հետախուզության վերահսկողությունը և հարուցել է եվրոպական երկրների զայրույթը՝ Հունաստանի գլխավորությամբ: Աբդուլա Ագարը իր թվիթում ուշադրություն է հրավիրում խնդրի մեկ այլ կողմին: Թուրքիան գազ ու նավթ է որոնում, բայց պարզվում է գլխավոր հարցը Միջերկրականի գազահիդրատներն են: «Խոսքը միայն 3,5 տրիլիոն խորանարդ մետր գազը և 2 միլիարդ բարել նավթը չէ, որ ենթադրվում է՝ կա Արևելյան Միջերկրականում: Նույնիսկ այդ պաշարները մոտավորապես 3 տրիլիոն դոլար են գնահատվում: Գլխավորը Արևելյան Միջերկրականում գազահիդրատներն են: Գազահիդրատի մեկ միավորը հավասար է բնական գազի 30 միավորին: Հիմա պատկերացրեք փողի համար պայքարի մասշտաբները: Գազհիդրատը ծովում նույնն է՝ ինչ թերթաքարային գազը ցամաքում»: Գազահիդրատները բյուրեղային ամուր նյութեր են, որ կազմված են թեթև բնական գազերից, ինչպես մեթանը, էթանն ու պրոպանը, որ գտնվում են ջրի մոլեկուլի կառուցվածքի մեջ և ձևավորվում են գերազանցապես ծովի հատակին ու ցամաքի որոշակի հատվածներում:


18-րդ դարի առաջին կեսին գազահիդրատները պատահաբար բացահայտվեցին լաբորատոր պայմաններում: Որ գազահիդրատները կարող են կամայականորեն ձևավորվել բնության մեջ, հայտնի դարձավ, երբ գտնվեցին Ռուսաստանում Մեսսոյախիի շրջանի հավերժական սառույցի գոտում 1960-ականներին:


Գազահիդրատները կարող են ձևավորվել և ծովային նստվածքներում: Վերջին 30 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ խորանարդ մետր գազահիդարտում կարող է լինել 164 խորանարդ մետր գազ: Միայն պատկերացրեք՝ 164 անգամ ավելի իր նախնական ծավալից: Այդ առանձնահատկության պատճառով գազահիդրատները համարվում են մերձավոր ապագայի էներգիայի աղբյուր: Գազահիդրատների կոմերցիոն օգտագործման առաջին ուսումնասիրությունները սկսվել են 1982-ին, ԱՄՆ-ում: Գիտնականները հաստատում են, որ Ատլանտյան օվկիանոսի հատակի Բլեյկ լեռնաշղթայի գազահիդրատների պաշարների օգնությամբ կարող է բավարարվել բնական գազի 100 տարվա պահանջը: Որոշ ժամանակ առաջ Չինաստանը սկսել է բնական գազ կորզել գազահիդրատային նստվածքներից Հարավչինական ծովի Շենխու շրջանում: Չինաստանը կարողացել է մուտք գործել 1277 մետր խորությամբ՝ ծովի հատակից 203 մետր ցածր գտնվող գազահիդրատների շերտ և դառնալ աշխարհի առաջին երկրներից մեկը, որ մշտական հիմքով գազ է ստանում գազահիդրատներից:


Թուրքիայում 2000-ականների սկզբին գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի նախագծի (TÜBİTAK) հիման վրա առաջին անգամ սկսեցին հետազոտել գազահիդրատների կազմավորումները Սև ծովում: Իզմիրի Սեպտեմբերի 9-ի անվան համալսարանի ծովային գիտությունների ու տեխնոլոգիաների ինստիտուտը Seislab-ի, ինստիտուտի սեյսմիկ լաբորատորիայի հետ աջակցում են այդ աշխատանքներին, որ վերջին 12 տարիներին ղեկավարում է դոկտոր, պրոֆեսոր Գյունայ Չիֆտչին՝ օգտագործելով «Խոջա Պիրի ռեիս» գիտահետազոտական նավը: Սև, Միջերկրական ու Մարմարի ծովերում գազահիդրատների մեծ պաշարներ կան: Ապագայում այդ պաշարները կարող են լուծել մեր կախվածության հարցը էներգակիրների ներկրումից:
Yeni Akit (Թուրքիա)


Հ.Գ. Դե հիմա հասկացեք՝ ի՞նչ է որոնում Թուրքիան Սիրիայում՝ ինչու՞ է նետվում դեպի Միջերկրական, ինչու՞ է հորատում Կիպրոսի, Հունաստանի ջրային տարածքը: Երբ պետությունը ստեղծվում է ուրիշի հողերի գողության վրա, պետության կենսագործունեությունն էլ շարունակվում է գողության սկզբունքներով: Մենթալիտետի հարց է: Յուրացնել օտարների ունեցվածքը, նրանց սպանել կամ վտարել ու հայտարարել սեփական, հետո նորից մտնել նրանց տուն ու հայտարարել՝ իմն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ